ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են․ Իրանի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ուղիղ բանակցությունները մի կողմի հետ, որը մշտապես սպառնում է ուժ կիրառել, և որը հակասական դիրքորոշումներ է հայտնում իր տարբեր պաշտոնյաների միջոցով, իմաստ չունի»,- ասել է արտգործնախարարը՝ Agence France-Presse-ին տված հայտարարության մեջ։
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։ Թեհրանը հրաժարվեց Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ տվեց բանակցությունները շարունակել միջնորդների միջոցով։
Մարտի 30- ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ երկու շաբաթից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտան: Նա նաև սպառնացել Է Իսլամական Հանրապետությանը աննախադեպ ռմբակոծություններով գործարքից ամբողջությամբ հրաժարվելու դեպքում: Ի պատասխան Խամենեին նշել է, որ չի հավատում ԱՄՆ-ի ռազմական ներխուժման հավանականությանը, բայց զգուշացրել է, որ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ վճռական հակահարված կստանա:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



