Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարզաձև, որտեղ գործնականում չկա հարվածների ուժի սահմանափակում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քիքբոքսինգը մենամարտային սպորտաձևերի բավականին երիտասարդ ձև է, որը լայն տարածում ունի աշխարհի շատ երկրներում: Այն բաժանվում է երկու հիմնական տեսակի՝ ամերիկյան քիքբոքսինգ (լրիվ կոնտակտային, սահմանափակ կոնտակտային, թեթև կոնտակտային) և ճապոնական քիքբոքսինգ (K-1):

Կա քիքբոքսինգի առաջացման երկու հիմնական տարբերակ: Դրանցից մեկի համաձայն, այն ֆուլ կարատեի կոնտակտային տարբերակն է։ Մեկ ուրիշ վարկածի համաձայն, այդ սպորտաձևի արմատները Թայլանդից են, ավելի ճիշտ՝ Մուայ Թայի (թայական բռնցքամարտ) մարտարվեստից։ Ամեն դեպքում, քիքբոքսինգը, որպես ինքնուրույն դիսցիպլին, առաջացել է 1960-ականներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թեքվանդոյի և կարատեի հանրաճանաչության գագաթնակետին, մարզիկները սկսել են զբաղվել ձեռքերի և ոտքերի լայնածավալ օգտագործմամբ լրիվ կոնտակտային մարտերով։ Նման մարտերում գործնականում չկար հարվածների ուժի սահմանափակում, թույլատրվում էր գլխին հարվածել ոչ միայն ձեռքերով, այլ նաև ոտքերով։ Արգելվում էր բռնել, հարվածել աճուկին և ծոծրակին։ Սկզբում նոր մարզաձևը կոչվում էր «ֆուլ կոնտակտ կարատե», բայց շուտով այն վերանվանվեց «քիքբոքսինգ»:

1974 թվականին հիմնադրվել է PKA-ն՝ Պրոֆեսիոնալ քիքբոքսինգի կազմակերպությունը։ 1976 թվականին հիմնադրվել է WAKO-ն՝ Սիրողական քիքբոքսինգի կազմակերպությունը։ Իսկ 1978 թվականին ԱՄՆ-ում տեղի է ունեցել քիքբոքսինգի աշխարհի առաջին առաջնությունը։ Ամերիկյան քիքբոքսինգի հայտնի ներկայացուցիչներն են եղել Դոն Ուիլսոն, Ռիկ Ռուֆուսը, Բիլ Ուոլեսը, Բենի Ուրկիդեզը, Մորիս Սմիթը։

Ճապոնիայում քիքբոքսինգը սկսել է զարգանալ երկրում թայական բռնցքամարտի հայտնվելուց անմիջապես հետո: Մեծ հաշվով, ճապոնական քիքբոքսինգը նույն թայական բռնցքամարտն է՝ մի քանի հավելումներով։ Հիմնական տարբերությունն այն է, որ արմունկներով հարվածներն արգելված են։ Ի տարբերություն թայականի, որտեղ ոտքերով հարվածներն ավելի բարձր են գնահատվում, ճապոնական քիքբոքսինգում բռունցքներով ու ոտքերով հարվածների արժեքների տարբերություն չկա:

1993 թվականին հայտնվել է K-1-ը՝ Քիքբոքսինգի ճապոնական ընկերությունը, որը այդ սպորտաձևը վերածել է աշխարհի ամենահայտնի սպորտաձևերից մեկը։ Ճապոնական քիքբոքսինգի հայտնի ներկայացուցիչներ են եղել Տոշիո Ֆուջիվարան, Միրկո Ֆիլիպովիչը, Պիտեր Արթսը, Էռնեստո Հուստը, Ռեմի Բոնյասկին։

Քիքբոքսինգում թույլատրվում են ոտքերով, բռունցքներով հարվածները, ոտք գցելը, արգելվում է բաց ձեռնոցով և ձեռնոցի ներսով հարվածները, արմունկներով հարվածելը, աճուկին հարվածելը, ծոծրակին ու ողնաշարին հարվածելը:

Սարքավորումներն են պաշտպանիչ սաղավարտը, գոտկատեղից ցած հարվածից պաշտպանությունը, բռնցքամարտի ձեռնոցները, սրունքի պաշտպանիչները և առանց ներբանների կոշիկները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով