Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր պայքարի վերջնանպատակը՝ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելն էր․ Բաքվում հարցաքննվել է Դավիթ Իշխանյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առանց միջազգային իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների և բացառապես ադրբեջանական պետական լրատվամիջոցների ներկայությամբ՝ Բաքվի դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Երեկ՝ ապրիլի 3-ին տեղի ունեցած նիստի ժամանակ գլխավոր դատախազի հարցերին պատասխանել է ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ 

«Միայն պետական կամ իշխանամերձ լրատվամիջոցներից են մեզ տեղեկություններ հասնում։ Տեղյակ ենք այնքան, որքան դա հրապարակվում է։ Մանավանդ դատավարության ընթացքից՝ մեզ ոչինչ հայտնի չէ։ Բայց Դավիթը տղավարի պատասխաններ է տվել։ Չի թաքցրել, որ պատերազմի ժամանակ նա Մոնթե Մելքոնյանին է ենթարկվել»,-MediaHub-ին ասում է ազատամարտիկ, Իշխանյանի մարտական ընկեր Մերուժան Ավետիսյանը։ 

Ապրիլի 3-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակված դատավարության ընթացքում Դավիթ Իշխանյանը, պատասխանելով պետդատախազների հարցերին, ասել է, որ առաջին Ղարաբաղյան պատերազմի օրերին եղել է Մոնթե Մելքոնյանի հրամանատարության ներքո՝ որպես գումարտակի հրամանատար: Իշխանյանի խոստովանություններով՝ պատերազմի ընթացքում կռվել է ադրբեջանցի զինվորականների դեմ Մարտակերտի և Մարտունու շրջաններում, Քարվաճառում և Աղդամում։ 

«Մեր գումարտակները ենթարկվում էին շրջանի պաշտպանական գծի հրամանատարին, որը ղեկավարում էր Մոնթե Մելքոնյանը, իսկ «բանակի» հրամանատարը Սամվել Բաբայանն էր»,-ասել է Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։

Նա նաև ընդունել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին Մարտունու շրջանի զորամասում հանդիպել է զինվորների հետ, որտեղ ծառայություն էր իրականացնում նաև իր որդին:

«Որպես պատգամավոր ես պարտավոր էի դա անել»,-ասել է նա։ 

«Ամեն դեպքում՝ ես ինչպես ճանաչում եմ Դավիթին, ինքը հենց այդպես էլ դրսևորել է իրեն, առանց կաշկանդվելու։ Անգամ խոսել է, որ Արցախի պաշտպանությանն ունեցած իր ավանդի համար պարգևատրվել է «Մարտական խաչ» մեդալով։ Գիտեմ որքան դժվար է Բաքվում խոսել այս ամենի մասին, երբ որևէ պաշտպան չունես, բայց Իշխանյանը դատախազին ասել է՝ «մեր վերջնական նպատակը՝ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելն էր»»,-ասաց Մարտունուց տեղահանված  բնակիչը։ 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իշխանյանը պատասխանելով զինվորական դատախազների հարցերին նշել է, որ իր ծննդյան վկայականում նշված է, որ ծնվել է ԽՍՀՄ ԼՂԻՄ-ում, սակայն ՀՀ քաղաքացի է։ Խորհրդային Միության փլուզումից հետո ինքը, որպես 150 հազար հայերից մեկը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: 

«Ունեմ Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Ես ՀՀ քաղաքացի եմ»,-ասել է նա։ 

Հաջորդ դատական նիստը նշանակված է այսօր:  

Հունան Թադևոսյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ