Երևան, 29.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրավապահները ձերբակալել են դսեղցուն հրազենային վնասվածք պատճառելու մեջ կասկածվող անձին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Դսեղ գյուղի բնակիչ Ա.Խաչատրյանին հրազենային վնասվածք պատճառելու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։

2016 թվականի փետրվարի 1-ին, ժամը 21:15-ին, Դսեղի առողջության կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ սրունքի հրազենային վնասվածքով բուժօգնություն է ստացել Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ա.Խաչատրյանը, ով հետո տեղափոխվել է «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևան քաղաքի թիվ 1 Հերացու անվան համալսարանական հիվանդանոցային համալիր:

Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն  ձեռք բերել, պահելը) հատկանիշներով:

Նախնական տվյալներով՝ 42-ամյա Ա.Խաչատրյանը հրազենային վնասվածքն ստացել է «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում: Կատարվել է տեղանքի զննություն, որի ժամանակ ՊՈԱԿ-ից շուրջ 100 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով  ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Կասկածյալը հայտարարել է, որ իրեն պատկանող որսորդական հրացանով անզգուշաբար կրակելու հետևանքով է Ա.Խաչատրյանին պատճառել վնասվածք:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով կասկածյալից վերցվել են փորձանմուշներ և նշանակվել փորձաքննություն։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Գնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը Ինքնաթիռ է վթարի ենթարկվել, մաhացել է առնվազն 15 մարդ ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Աբու Դաբիում բանակցությունները կարող են տևել մեկ օրից ավելի. Պեսկով Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Ոսկու գնի նոր պատմական առավելագույնը Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն ՄարուքյանԻնչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանՀայտնվել է այն ռուս տղամարդու լուսանկարը, որից Թրամփի որդին փրկել էր աղջկանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՌեկորդային աճ՝ ոսկու արժեքը հասնում է պատմական առավելագույնի Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույցով քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված հարցեր Ճարտարապետական գլուխգործոց, որը տեսնելը միլիոնավոր մարդկանց երազանքն է. «Փաստ»Սամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 հունվար). Արգելվել են սպիրտային խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը. «Փաստ»Ինը տարեկան դպրոցականը ընկել է բաց ջրհորն ու մահացել. ի՞նչ է հայտնիԻ՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ»Եվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ»Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի․ ո՞ր օրը պետք է լրացնել Առողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա Սողոմոնյան«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ»ՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակին. Արմեն ՄանվելյանԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան 1 օր ջուր չի լինելու Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ»Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ»Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ»Մանուկների համար աղոթք «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ»Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ»