Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կունենանք մինչև խմելու որակի ջուր․ Արծվանիկի պոչամբարում նոր մաքրման կայան կկառուցվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԶՊՄԿ նոր պոչամբարը ժամանակակից մաքրման կայանի շնորհիվ կապահովի ջրի առավելագույն մաքրություն։ Այս մասին լրագրողներին ասաց ԶՊՄԿ կայուն զարգացման գծով փոխտնօրեն Տարոն Նավասարդյանը՝ Տնտեսական լրագրողների ակումբի եւ ԶՊՄԿ համատեղ կազմակերպած՝ Արծվանիկի պոչամբարում լրագրողների շրջայցի ժամանակ։

Տարոն Նավասարդյանը լրագրողներին ներկայացրեց 1977 թվականից շահագործվող պոչամբարի պատմությունը և այնտեղ կատարվող աշխատանքները։

«Արծվանիկի պոչամբարը շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ ամեն հաջորդ պատվարի մի մասը կիսով չափ գտնվում է նախորդ պատվարի վրա, կիսով չափ՝ չորացված պոչերի։ Պոչամբարի պատվարների բարձրացման հիմնական նյութը հանդիսանում է հենց չորացված պոչերը, որից հետո իրականացվում է ռեկուլտիվացիա»,- նշեց Նավասարդյանը, ապա հավելեց, որ պոչամբարի շահագործմանը զուգընթաց՝ իրականացնում են պրոգրեսիվ ռեկուլտիվացիա, որպեսզի փոշու արտահոսք տեղի չունենա, հետագայում կիրականացվի նաև հիմնական փակումը։

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով փոխտնօրենը ներկայացրեց նաև պոչամբարի պատվարի վրա նախորդ տարի տեղադրված սեյսմիկ կայանը, որն իր տեսակով առաջինն է Հայաստանում։

«Սեյսմիկ ընկալիչները տեղադրված են ինչպես պատվարի վրա, այնպես էլ մայրական ապարների վրա, և մշտական տեղեկատվություն ենք ստանում պատնեշի ցանկացած շարժի վերաբերյալ ու նայում ենք, թե հնարավոր սեյսմիկ շարժումների ժամանակ ինչպես է կառույցն արձագանքում։ Կան թույլատրելի և անթույլատրելի շեմեր։ Անթույլատրելի շեմի ժամամակ ավտոմատ հաղորդագրություն է գալիս, հատուկ մասնագետներ կան, որոնք պետք է անմիջապես կառավարեն այդ ռիսկերը, բայց այս պահին չունենք նմանատիպ ռիսկ ու բոլոր տատանումները ցույց են տալիս, որ ինքը նորմայի սահմանում է և չկա վտանգավոր տատանում»,- նշեց Տարոն Նավասարդյանը։

ԶՊՄԿ նոր պոչամբարի նախագծում արդեն ներառված կլինի նոր մաքրման կայանը, որի էսքիզները, ծավալաթերթն ու նախագծային փաստաթղթերի առնվազն 70 տոկոսը արդեն առկա են։

«Նոր մաքրման կայանը կիրառելու արդյունքում մենք ունենալու ենք մինչև խմելու որակի ջուր»,- եզրափակեց ԶՊՄԿ կայուն զարգացման գծով փոխտնօրեն Տարոն Նավասարդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»