Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես ստանում եմ 130 հազար դրամ աշխատավարձ, դրանով հնարավոր է օգտվել տրանսպորտից, գնել հաց, ձեթ, կարտոֆիլ ու սոխ». Ջուլիետա Ստեփանյան

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ վաստակաոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է դերասանների չնչին աշխատավարձի մասին խնդիրը:

Դեռ 2018 թվականին ԿԳՄՍ նախարարությունը խոստացել էր վերանայել դերասանների աշխատավարձը, սակայն մինչ օրս որևէ վերանայում չի եղել:

Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն ու նշեց՝ վաստակավոր արտիստը մեր երկրում ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, որից 40-ը պահումներեն են:

«Ես մինչ օրս ստանում եմ 130 հազար դրամ: Ես շատ հույս ունեի, որովհետև մենք՝ դերասաններս մի քիչ էմոցիոնալ մարդիկ ենք, հավատացող ենք, ես շատ էի հավատում, բայց ոչինչ չփոխվեց: Ասելիք շատ ունեի, բայց հիմա ամեն ինչ փակվել է և ասելիք նույնիսկ չունեմ:

Արդեն անտարբեր եմ դարձել, դա շատ վատ բան է, անտարբերությունից վատ բան չկա, բայց այլևս ուժը չի հերիքում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհին ու հավելեց՝ հասկացել ենք, որ անիմաստ է խոսել, ոչինչ չի փոխվում:

«Ուզում ես վեր կաց, բողոքիր, ուզում ես գոռա հրապարակում կամ նույնիսկ ոռնա, ոչի՛նչ չի փոխվում, ոչինչ»,- նշեց դերասանուհին ու փորձեց պատկերացնել, թե ինչ է հնարավոր անել այդ չնչին աշխատավարձով, եթե կողքից այլ եկամուտ չլինի:

«Ես չգիտեմ, ինչ կարելի է անել, եթե տրանսպորտով ես ման գալիս, կբավականացնի տրանսպորտի, հացի, ձեթի, կարտոֆիլի, սոխի ու մանր-մունր բաների: Եթե դերասանը կողմնակի եկամուտ չունեցավ, բոմժի կարգավիճակում է հայտնվում»,- խոստովանեց Ջուլիետա Ստեփանյանը:

Կողմնակի եկամուտները ֆիլմերն ու սերիալներն են:

«Իսկ 130 հազար դրամը դա «բարձր» է համարվում, քանի որ Վաստակավոր արտիստի աշխատավարձն է, իսկ, նրանք, ովքեր Վաստակավոր չեն և այլ եկամուտ չունե՞ն: Պատկերացնո՞ւմ եք, ո՞նց կարելի է ապրել այդ չնչին կոպեկներով մի ամբողջ ամիս: Դա դեպրեսիայի պատճառ է դառնում»,- նշեց մեր զրուցակիցն ու խոստովանեց, որ շատ է սիրում իր մասնագիտությունը:

«Ժամանակին ամպագոռգոռ բառեր էի ասում, որ, եթե ոչ մի կոպեկ էլ չտան, ես թատրոնից դուրս չեմ գա։ Ես ինձ հիմա բռնել եմ իմ սուտի մեջ: Սուտ է, եթե չունենամ ֆիլմեր կամ ամուսինս չունենա ֆիլմեր ու այլ նախագծեր, մենք չենք կարող ապրել։

Իսկ ի՞նչ  ասեն մյուսներն, որոնք չունեն այդ հնարավորությունը՝ հատկապես երիտասարդները»,- մտահոգություն հայտնեց դերասանուհին:

Ջուլիետա Ստեփանյանը նշեց, որ Սունդուկյան թատրոնում հիմա առաջվա նման զբաղվածություն չունի, միայն 2 ներկայացման մեջ է ներգրավված:

«Ես նաև 2 ներկայացումով զբաղված եմ Նարեկ Դուրյանի մոտ, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ իրենցից, լավ էլ վճարում են:

Հրազդանի թատրոնում ամուսինս բեմադրել է «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումը, որտեղ ևս զբաղված եմ, ինչպես նաև՝ ռուսական ֆիլմերում»,- նշեց դերասանուհին:

Ջուլիետա Ստեփանյանը կարծում է, որ ներկա իշխանությունը չափի զգացումը կորցրել է մարդկանց նկատմամբ.

«Կուզեմ մարդկանց մարդու տեղ դնեն, ոչ միայն արվեստի մարդկանց, այլ՝ առհասարակ: Մեր ժողովուրդը, հասարակ մարդիկ շատ մեղք են:

Բայց ուզեմ եմ մեր զրույցը  դրական ավարտենք: Ես միշտ ասում էի, որ հավատում եմ, զգում եմ, որ Աստված մեզ մենակ չի թողնի:

Ուզում եմ հույսներս չկտրենք, որովհետև, եթե հույսը կտրենք, ուրեմն պիտի չապրենք:

Այդ կայծը կա իմ մեջ, որ գալու է լավ ժամանակ, որ ինչ-որ բեկումնային լավ բան է լինելու»,- ամփոփեց Ջուլիետա Ստեփանյանը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանի նախագահը իրավիճակի զարգացման երեք հնարավոր սցենար է ներկայացրել Զգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր դարձավ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըՆա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին Ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԵՄ երկրները «լուռ են և երկխոսություն չեն ցանկանում․ ՌԴ դեսպան Հայ արվեստագետները կմասնակցեն VIMA Art Fair 2026 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան վիրավորներ Ուղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում են8 ժամ ջուր չի լինելու Ոստիկանները բացել են բեռնատար վագոնը և հայտնաբերել վեց դի Մարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն ՄարուքյանԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներՓաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Տիգրան Ենոքյանին Գագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունըԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղու «Գազել» և «ՈւԱԶ», 6 վիրավոր կա Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է. ն դա անում է ՀՀ-ն աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար. Աշոտյան «Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Ագարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ Ակոպյան Անժամանակ կյանքից հեռացել է Վարդուհի ԲադալյանըԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին