Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,886-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,886-ի, ևս 4,639 մարդ վիրավորվել է, 373-ը համարվում է անհետ կորած, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Նշենք, որ ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունները 2025 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 6-ը մեկշաբաթյա համազգային սուգ են հայտարարել։
Անցած ուրբաթ Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Մարտի 30-ին չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով իշխանություններին, հայտնել է, որ Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտավորապես 1,700-ի, 3,400մարդ վիրավորվել է, ևս 300-ը՝ անհետ կորել։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



