Ճապոնիայում պատրաստվում են անցկացնել «Ռոբոտների օլիմպիադա»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայում ձեռնամուխ են եղել այն հարցի քննարկմանը, թե ինչ «մարզաձեւեր» առաջադրեն 2020 թվականին Տոկիոյում կայանալիք՝ ռոբոտների Օլիմպիական խաղերում: Դրանք պլանավորվում Է անցկացնել ամառային Օլիմպիադային զուգահեռ, որը նույն ժամանակ տեղի կուենենա Ճապոնիայի մայրաքաղաքում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Քննարկումը կազմակերպված Է միանգամայն լրջորեն. հարցով զբաղվում Է հատուկ կոմիտեն, որն ստեղծվել Է Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությանը կից: Դրա կազմի մեջ մտնում են գործարարության ներկայացուցիչներ, պաշտոնյաներ եւ փորձագետներ: Առայժմ նրանք որոշել են, որ մերժում են զուտ տեսարանային, բայց փաստորեն անօգուտ միջոցառումները, ինչպես օրինակ ռոբոտների ֆուտբոլ խաղալը եւ նման բաներ:
Մրցումները, կոմիտեի անդամների կարծիքով՝ հարկ Է անցկացնել տեխնոլոգիաների գործնական կիրառման ոլորտում երեք ուղղություններով. արտադրության մեջ օգտագործումը, հաճախորդների հետ շփումը եւ հիվանդների խնամքը: Մեկ տարվա ընթացքում ենթադրվում Է կոնկրետացնել այս ուղղությունները՝ մրցումներին ավելի մեծ դրամատիզմ հաղորդելու համար: Օրինակ՝ առաջարկվում Է կազմակերպել ապրանքների փաթեթավորման, գնումներ կատարելիս տարեց մարդկանց ուղեկցման եւ նման կարգի մրցումներ:
Ճապոնիայի կառավարությունը մեծ ուշադրություն Է նվիրում ռոբոտների՝ որպես տնտեսության հեռանկարային ճյուղի մշակմանն ու ներդրմանը: Ըստ գնահատումների՝ 2020 թվականին դրանց շուկան քառապատիկ կաճի եւ կկազմի 2,4 տրիլիոն իեն՝ մոտավորապես 20 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



