«Մրցանակի կենտրոնական հատվածում ջուր խորհրդանշող ապակին է». Նուռը ստեղծել է «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության արձանիկը
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2025»-ը կկայանա ապրիլի 30-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Արձանիկի հեղինակը դիզայներ, նկարիչ, քանդայագործ Նուռն է: Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու պատմել է մրցանակի ստեղծման ու նշանակության մասին:
«Խազեր»-ը միջնադարյան նոտագրություն է, որն ուսումնասիրել է մեծն Կոմիստասը: Ես ստեղծեցի նման մրցանակ, որը պակերերում է արև, պար և կոչեցի այն խազապար:
Մրցանակը, որ ես պատրաստեցի, կազմված է հետևեյալ մասերից՝ կենտրոնական հատվածում գտնվում է խորհրդանիշը՝ ջուրը, որովհետև ամեն մաքուր բան սկսվում է մաքուր ջրից: Որից հետո պատկերեցի երկկողմանի հավերժության նշան, որոնք խորհրդանշում են տարիները, ամիսները»,- պատմել է Նուռը:
Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հորդորին՝ հայտագրել բոլոր մրցունակ գործերը:
«Ապրիլի 30-ին կարմիր գորգով կքայլենք դեպի «Խազեր» մրցանակը:
Ես շատ ուրախ եմ, որ մեր կյանքում արդեն իրողություն է Ազգային երաժշտական ակադեմիան»,- նշել էր Հրաչ Քեշիշյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































