Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 30-ին Փարաքար խոշորացված համայնքում (9 բնակավայր) և Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ (ավագանու) ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն, մեծ հաշվով, պարտվեց: Սակայն տեղի ունեցածի քաղաքական հնարավոր հետևանքներին ու նշանակությանն անդրադառնալուց առաջ, կարծում ենք, չի խանգարի, անգամ օգտակար կլինի մի փոքր «թվաբանությամբ» զբաղվել:

Նախ՝ ընտրողների մասնակցության մասին. Փարաքարում ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների մոտ 55 %-ը, իսկ Գյումրիում՝ 47452 ընտրող կամ՝ մոտ 43 %-ը: Սրանք, Հայաստանի չափանիշներով ու վերջին համեմատաբար խոշոր ընտրությունների արդյունքները նկատի առնելով, բավականին բարձր ցուցանիշներ են: Բավական է ասել, որ կոնկրետ Գյումրիում քվեարկության մասնակիցների ցուցանիշը, 2021 թ. ՏԻՄ ընտրության համեմատ, գրեթե կրկնապատկվել է (2021 թ.՝ 26417 ընտրող, 2025 թ.՝ 47457): Սա կարող է վկայել քաղաքացիների ավելի մեծ հետաքրքրվածության կամ ինչ-որ բան փոխելու հնարավորության հետ կապված որոշակի վստահության աճի մասին:

Նախնական արդյունքների մասով. Փարաքար խոշորացված համայնքում մրցում էր 4 ուժ, որոնցից ՔՊ-ն ստացել է ձայների 31,8 տոկոսը, իսկ «Միասնություն» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն «Ապրելու երկիր» կուսակցությունից Վոլոդյա Գրիգորյանն է, 56,4 տոկոսը: Գյումրիում, ինչպես հայտնի է, ընտրապայքարի մեջ էր մտել 9 ուժ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել ու ավագանու կազմ են անցել ՔՊ-ն, ի դեմս Սարիկ Մինասյանի (36 տոկոս), Հայկոմկուսով ներկայացված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (21,9 տոկոս), «Մեր քաղաքը»՝ Մարտուն Գրիգորյան (14,8 տոկոս), «Իմ հզոր համայնքը»՝ Ռուբեն Մխիթարյան (7,8 տոկոս) և «Մայր Հայաստանը»՝ Կարեն Սիմոնյան (6,16 տոկոս):

Չնայած արդեն իսկ կան որոշակի նախնական հայտարարություններ, անկախ նրանից, թե վերջնական ինչ դասավորություն կունենան քաղաքապետի ընտրության արդյունքներն արդեն ավագանու առաջին նիստում, այս պահին հնարավոր է որոշակի ամփոփումներ կատարել: Եվ ուրեմն, ի՞նչ են հուշում այս, ինչպես ասվում է, «նախնական արդյունքները»:

Առաջին. Փարաքարում Փաշինյանի ՔՊ-ն հստակ պարտություն է կրել, չնայած վերջինիս՝ երեք տարվա բոլոր ջանքերին իշխանազավթում իրականացնել այս համայնքում:

Երկրորդ. ՔՊ-ն Գյումրիում թեպետև ստացել է ավելի շատ քվե, քան մյուս մրցակիցները՝ առանձին-առանձին, սակայն դա բավարար չէ, որպեսզի Փաշինյանի կուսակցությունը վերցնի քաղաքային իշխանությունը, մանավանդ որ ավագանի անցնող գրեթե բոլոր ուժերն ընտրություններից առաջ (նաև երեկ) հայտարարել են ՔՊ-ի հետ կոալիցիա չկազմելու, առավել ևս՝ ՔՊ-ին իշխանազրկելու և այդ նպատակով ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուին աջակցելու կամ առնվազն ՔՊ-ի թեկնածուին քվե չտալու մասին:

Երրորդ. Հատկանշական է, որ ինչպես Փարաքարում, այնպես էլ Գյումրիում ՔՊ-ի ստացած քվեների ցուցանիշները բավականին մոտ են միմյանց՝ 32 տոկոս և 36 տոկոս: Այ, սա արդեն իսկապես արժե մի փոքր հանգամանորեն վերլուծել: Պետք է նկատել, որ ՏԻՄ ընտրությունները, որքան էլ համամասնական ընտրակարգով են անցկացվում, մեր երկրում դրանք, ըստ էության, մեծամասնական տրամաբանության մեջ են: Մարդիկ մեծամասամբ կոնկրետ թեկնածուի են նկատի ունենում՝ ընտրություն կատարելիս: Այսինքն, միշտ պետք է աչքի առջև ունենալ կոնկրետ առաջին համարների «անհատական քվեների» գործոնը: Սրան գումարենք վարչական ռեսուրսը, և վիճակն առավել հստակ կդառնա: Այսինքն, եթե Փարաքարում ու Գյումրիում ՔՊ-ի «ստացած» 32 և 36 տոկոս ձայներից մի կողմ դնենք անհատապես թեկնածուների ունեցած քվեները, մի կողմ դնենք «վարչական ռեսուրս» ասվածի ազդեցությունը, որ գնահատվում է 15-20 տոկոս, ապա տակը կմա 7-10 տոկոս իրական «վարկանիշ»: Ավելին, երբ ՔՊ-ն կորցնի իշխանությունը (իսկ դա անխուսափելիորեն լինելու է) և շարունակի մասնակցել երկրի քաղաքական կյանքին, ապա, շատ փորձագետների համոզմամբ, նույնիսկ այդ 7-10 տոկոսի մասին կարող է միայն երազել: Հիշենք, որ 2016 թվականին նույն Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ-ն ստացել է... 638 ձայն, այսինքն՝ մոտ 1,4 տոկոս:

Ի դեպ, ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ակնհայտորեն պարտություն են կրել, որոշեց «մեջքը գետնով չտալ» և... շնորհավորեց ընտրություններին մասնակցած ու հաջողություն գրանցած ուժերին, ապա փորձեց դա վերագրել իր իշխանությանը, թե ընտրությունները եղել են ազատ, արդար, «քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է» ու էլի նման բաներ: Սա, ի դեպ, սպասելի էր, և առաջիկա օրերին այս թեման ավելի թափով են քպականները շահարկելու:

Այս առումով ասելիք շատ կա, բայց անդրադառնանք միայն մի քանիսին: Նախ՝ «արդար ընտրությունից» ու նման բաներից խոսում է ղեկավարը մի իշխանության, որ այս օրերին ուղղակիորեն չարաշահեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով ընդդիմադիր թեկնածուների դեմ բռնաճնշումների դիմեց (ձերբակալումներ, շտաբների խուզարկություններ, ընտրարշավի բնականոն ընթացքի խափանումներ), ընդդիմադիր թեկնածուների դեմ, կարելի է ասել, «արդյունաբերական մասշտաբներով» հակաքարոզչություն ծավալեց և այլն, և այլն: Անգամ քվեարկության օրը փաշինյանական իշխանությունները ձերբակալեցին ընդդիմադիր թեկնածուներից մեկի կողմնակից 70-80 տարեկան տատիկների ու... նրանց «բերման ենթարկեցին» Երևան: Սա այնքան դիպուկ է բնորոշում փաշինյանական ռեժիմի բուն էությունը, որ նույնիսկ մեկնաբանել չարժե: Ցանկը երկար է, դիտորդներն էլ բազմաթիվ խնդիրներ են արձանագրել ու բարձրաձայնել, կլինեն ամփոփ հաշվետվություններ, այնպես որ չծանրաբեռնենք ասելիքը: Պարզապես պետք է փաստել, որ, այդ ամենով հանդերձ, արդյունքը ՔՊ-ի օգտին չեղավ, ինչը հաստատում է փաշինյանական կուսակցության իրական վարկանիշի վերաբերյալ մեր վերոնշյալ դիտարկումը:

Եվ վերջինը. նախքան ընտրությունները շատ էր խոսվում այն մասին, որ դրանք երկրում իշխանափոխության գործընթաց սկսելու խթան կամ մեկնակետ կարող են լինել: Դե ինչ, ժողովուրդն իր խոսքը քվեարկությամբ ասաց, և այդ խոսքը ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին չէ: Գնդակն, ըստ այդմ, ընդդիմության դաշտում է և, ֆուտբոլային եզրաբանությամբ ասված, սպասում է խելացի մոտեցման ու գրագետ հարվածի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ) Քրեական անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. ՔԿ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Պուտինը միգրանտներին տուգանելու մասին օրենք է ստորագրել Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններում շատ ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր. Արտակ ԶաքարյանՈղբերգական դեպք. Ձորաղբյուրի տներից մեկում աշխատակիցներ են հոսանքահարվել, մեկը մաhացել է Մեկնարկում է երեխայի խնամքի նպաստների վճարման գործընթացը 12-ամյա աշակերտին քաղցրի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան2 քաղաքացի հոսանքահարվել են. 1-ը մահացել է ՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ Առեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից«Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եղանակը ՀայաստանումԵթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն. Թրամփ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիայինՔվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան Օձերն այս տարի անոմալ շատ կլինեն․ հայտնի է պատճառը1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա ՏոնոյանՈստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին Խոշոր վթար՝ Արարատում, անչափահաս ուղևորներ են տեղափոխվել հիվանդանոցՎիճաբանություն Կոտայքում, խաղադաշտում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի, վիրավnր կա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՈ՞ր շրջանում կարկուտ կգա