Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աթենքում կայացել է Լեռնային Ղարաբաղի հայկական վտանգված մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության սրահում Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ և Հույն-հայկական բարեկամական ընկերակցության նախաձեռնությամբ անցկացվել է միջոցառում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգությանը: Հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հույն-հայկական բարեկամական ընկերակցության նախագահ Անդոնիս Պավլիդիսը և Հայաստանից հրավիրված հատուկ հյուրը՝ պատմական գիտությունների թեկնածու, Երևանի Պետական Համալսարանի դասախոս, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը։

Միջոցառումը համակարգել է Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Լոնիդաս Խրիզանթոպուլոսը։

Դեսպան Մկրտչյանն իր բացման խոսքում նշել է․ «Լեռնային Ղարաբաղում 2023թ․ էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը’ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար: Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները»:

Վտանգված հուշարձանների շարքում դեսպանը նշել է Ամարասի վանքը, Վանքասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Դադիվանքն ու Գանձասարը, Ծիծեռնավանքը, Կատարոյի վանքը, հազարավոր խաչքարեր, գերեզմանաքարեր և բազմաթիվ այլ վայրեր: Նա նշել է, որ «այս հուշարձանները միայն անցյալի մնացորդներ չեն, այլ կենդանի վկայություններ են տարածաշրջանում հայկական քաղաքակրթության մասին»:

Անդոնիս Պավլիդիսը իր ելույթում նշել է. «Եկեղեցական և մշակութային հուշարձանները յուրաքանչյուր ժողովրդի պատմության անկյունաքարերն են, և դրանց գոյությունն անուրանալի վկայություն է ժողովուրդների անցյալի մասին: Եթե դրանք կործանվեն, այդ պատմությունը կխեղաթյուրվի»։ Նա դատապարտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Լեռնային Ղարաբաղ մուտքը արհեստականորեն խոչընդոտելու Բաքվի քաղաքականությունը։

Նշվում է, որ միջոցառման հիմնական բանախոս, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը մանրամասն ներկայացրել է զեկույց՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման և արցախահայերի մշակութային իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Զեկույցում ներկայացվել են ԼՂ պատմական հայկական ինքնության մշակութային հիմնավորումները՝ ընդգծելով դրա մշակութային ժառանգության առանձնահատկությունները, համամարդկային բնույթը և դրա պաշտպանության մեխանիզմները։ Զեկույցն ընդգծում էր Ադրբեջանի կողմից արցախահայության մշակութային ժառանգության ոչնչացման մեխանիզմները` ընդգծելով պատմական հայկական եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանների, ամբողջական գյուղերի ու քաղաքների, ինչպես նաև ժամանակակից հուշարձանների ոչնչացումները։ Զեկույցը ներկայացրել է նաև հայկական հոգևոր ժառանգության յուրացման Ադրբեջանի քաղաքականությունը, որով կեղծվում է հայկական ինքնությունը և հայկական ժառանգությունը վերագրվում այլ էթնիկ հանրույթներին։

Զեկույցն ընդգրկել է փաստեր ԼՂ մշակութային լանդշաֆտի խեղաթյուրման և պատմական հետքի ոչնչացման վերաբերյալ։ Տիգրանյանն իր զեկույցում ընդգծել է բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը` դեպի հուշարձանների տարածքներ մուտքի իրավունքի երաշխավորման, ժառանգությունը կենսունակ և ճշմարտացի գիտելիքով սերունդներին փոխանցելու կարևորությունը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատական