Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվս մեկ հագուստ տղամարդկանցից՝ կանանց համար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենայն հավանականությամբ, ցանկացած ժամանակակից կնոջ զգեստապահարանում հեշտությամբ կարելի է գտնել ժակետ: Դա, ինչպես և հագուստի շատ այլ տեսակներ, ժամանակի ընթացքում տղամարդկանցից, ի վերջո, անցել են կանացի զգեստապահարան: Շատ հետազոտողներ համաձայն են, որ «ժակետը», որպես տղամարդու հագուստի տեսակ, հայտնի է եղել դեռևս միջնադարում: Ժամանակի ընթացքում այն «մուտացիայի» է ենթարկվել և դարձել նաև իգական սեռի հագուստ:

Ելնելով «ժակետ» բառի ֆրանսիական ծագումից՝ հեշտ է եզրակացնել, որ առաջին նման զգեստը պատրաստել է ֆրանսիացի: Դա եղել է դերձակ Ժակը, որը, հետագայում հիմնվելով «pi de Jacques» (տղամարդու կոստյում) մոդելի վրա, ստեղծել է այդ կարճեցված վերնազգեստի կանանց համար նախատեսված տարբերակը։

Նշենք, որ մինչև 19-րդ դարը դերձակները հագուստ էին կարում հիմնականում բնակչության արական կեսի համար։ Մոդելիստների ծառայություններից օգտվում էին միայն սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող կամ անհրաժեշտ միջոցներ ունեցող կանայք։ Կանայք, ովքեր նման հնարավորություններ չեն ունեցել, սեփական ձեռքերով են կարել իրենց հագուստը։

Կանանց գործնական կոստյումների և, հետևաբար, նաև ժակետների պատմության մեջ կարևոր հետք է թողել անգլիական պալատական դերձակ Ռեդֆերնը, որը 19-րդ դարում աշխատել է Անգլիայի Վիկտորյա թագուհու արքունիքում: Հետաքրքիր փաստ է այն, որ մի օր դերձակին խնդրել են զբոսանքի կոստյում պատրաստել Ուելսի արքայադուստր Ալեքսանդրայի համար: Այն պատրաստելիս Ռեդֆերնը հիմք է ընդունել տղամարդու բաճկոնը և կնոջ զգեստը. վերցնելով կոստյումի վերնամասը և շրջազգեստի ստորին մասը՝ կիսաշրջազգեստը, ձևավորել է կոստյում։ Վերին մասը, որոշ ժամանակ անց դարձել է ժակետ, որը, որպես կանոն, կրում էին ժիլետներով ու բլուզներով։ Մարդկանց ակտիվ ապրելակերպի անցնելու արդյունքում (մրցարշավներ, զբոսանքներ, ձիավարության և տարբեր ճամփորդություններ) ժակետից և կիսաշրջազգեստից բաղկացած կոստյումը արագ տարածում է գտել, հատկապես, որ դրա հիմնական որակը հարմարավետությունն էր: Ժակետի մասսայականացման մեջ իր ներդրումն է ունեցել նաև հայտնի «հեղափոխական նորաձևության դիզայներ» Կոկո Շանելը, որը հաճախ էր ուսումնասիրում տղամարդկանց զգեստապահարանները՝ նոր գաղափարներ փնտրելու համար։ Այն բանից հետո, երբ 1936 թվականին Շանելը Վեսթմինսթերի դուքսի առանձնասենյակում տեսավ տղամարդու թվիդային բաճկոն, կանանց համար ժակետի նորաձևության մեջ մտնելը կանխորոշված էր: Եզրակարերով ժակետը, որը չուներ օձիք, կոչվեց «ժակետ ա-լյա Շանել»: Այն շատ տարածված է այսօրվա մոդայի սիրահարների շրջանում:

Իսկ ահա բոլերո ոճի ժակետը՝ կարճ փեշերով, հայտնվել է կանանց զգեստապահարաններում իսպանացի ցլամարտիկների շնորհիվ։ Կանայք սովորաբար այն հագնում են շրջազգեստների վրայից։ Կանանց զգեստի այդ տարրը նրբագեղորեն ծածկում է ուսերը, և գեղեցիկ շրջազգեստը դարձնում է երևացող:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով