Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի հոգեբանության մասին դեռ գրքեր կգրվեն. Մարկեդոնով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ես ազնիվ չեմ լինի, եթե շատ ուղիղ իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ուզում եմ առանց սեթևեթանքի, հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»:

Խորհրդարանական ժամին իր հայրենակիցներին նման կոչով է դիմել Հայաստանի վարչապետը:

Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական գործչի, քննադատելու շատ բան կա: Սակայն  նրա որոշակի հետևողականության փաստն անհնար է ժխտել: Խոսքն, իհարկե, հետազոտողի, պատմաբանի կամ հասարակական գիտությունների մասնագետի հետևողականության մասին չէ։

Բայց դժվար է չհամաձայնել, որ քաղաքական գործիչ Փաշինյանը շատ համառ է իր օրակարգը քարոզելու (և, եթե կուզեք՝ զոռով պարտադրելու) հարցում։

Անշուշտ, եթե խոսքը քաղաքական գործչի, այլ ոչ թե պատմաբանի կամ հասարակական այլ գիտությունների մասնագետի հետևողականության մասին է։

Փաշինյանին քննադատողներից շատերը սիրում են առիթի դեպքու նրան հիշեցնել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» արտահայտությունը։

Իսկապես, այն բանից հետո, երբ «թավշյա հեղափոխությունը» ներկայիս վարչապետին բարձրացրեց հանրապետության քաղաքական օլիմպոս, նա բազմիցս դիմել է  հայրենասիրական հռետորաբանությանը։

Բայց ճիշտ է նաև այն, որ Փաշինյանը վարչապետ չի ծնվել. նրա կարիերան անցել է վերելքների և անկումների փուլերով, որոնց ընթացքում նա բազմիցս մեկնաբանել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության թեմաները, ներառյալ՝ Ղարաբաղի հարցը։

Իսկ մինչ 2018 թվականը Փաշինյանը հաճախ էր խոսում Ղարաբաղի մասին ոչ թե որպես հայության մեծ հաղթանակ, այլ ավելի շուտ որպես բեռ։

И до 2018 года Пашинян не раз говорил о Карабахе не как о большой победе армянства, а скорее, как об обременении.

Իհարկե, մինչ 2018 թվականը նրա շատ գնահատականներ այնքան շիտակ չէին, որքան հիմա։

Ինչևիցե… Դրանք եղել են:  Քաղաքական գործիչ Փաշինյանի հոգեբանության մասին դեռ գրքեր կգրվեն, և հուսով եմ՝ դրանք չեն ենթարկվի տվյալ պահի կոնյուկտուրային:

Բայց չի կարելի չտեսնել, որ մարտավարությունն ու արդյունավետ փիառի համար պայքարը միշտ էլ կարևոր տեղ է գրավել նրա գործողություններում։

Կարելի էր Ղարաբաղի խաղաքարտի միջոցով հարվածել «նախկիններին»՝ զիջումների համար, և նա դա արել է։ Այսօր, օգտագործելով միևնույն գործիքը, հնարավո՞ր է իրեն դիրքավորել որպես խաղաղության գլխավոր ջատագով։

Եվ Փաշինյանը, առանց վարանելու, հայրենակիցներին քննադատում է «հին գաղափարին» հավատարիմ  լինելու համար, որը ոչ թե օգնել է, այլ հակառակը՝ գլխացավանքներ է ստեղծել։

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին (կարևոր էլ չէ՝ դրանք կանցկացվեն ժամանակին, թե վաղաժամ) Փաշինյանը փորձում է որպես Հայաստանի խաղաղության միակ երաշխավոր ներկայանալ։ Արդարացնելով Բաքվին ու Անկարային ցանկացած զիջում: Նրա հիմնական թեզը մոտավորապես այսպիսին է. եթե խաղաղություն չլինի, վաղը Հայաստան էլ չի լինի։

Էլ ինչ՝ Ղարաբաղ, ինչ բան։

Ռազմաքաղաքական պարտության և հասարակական հիասթափության պայմաններում դժվար է վիճել նրա հայեցակարգի հետ, ինչ կասկածներ էլ այն հարուցի։

Եվ ընդգծենք՝ հիմնավոր կասկածներ։

Բայց բազմաթիվ տհաճ հարցերից, ինչպես նաև ամբողջ հետխորհրդային հայկական պետականության մասին խոհածություններից ո՛չ «ներկաները», ո՛չ էլ «նախկինները» չեն կարող խուսափել ։

Ցավն այն է, որ ոչ ոք համահավասար պատասխանատվություն չի ուզում ստանձնել»,- նշել է Սերգեյ Մարկեդոնովը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան