Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ, ո՞ւմ և ո՞ւր ուղարկեց. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Նիկոլի վերջին հայտնի մոնոլոգից հետո արձագանքը կանխատեսելի էր. նախկին նախագահների թիմերը նրան ուղարկեցին բուժման, եղան դեղերի առաջարկներ, ինչպես նաև առաջարկ՝ հրապարակել փաստաթղթերը։

Էմոցիոնալ տեսակետից արձագանքողների ռեակցիան միանգամայն հասկանալի էր. առաջին հայացքից՝ էլ ուրիշ ի՞նչ կարելի էր անել այդ տեսարանից հետո։ Բայց դրանից քիչ բան փոխվեց։
 
Այլ իրականություն կլիներ, եթե քաղաքացին հասկանար, որ Նիկոլն իր  արտահայտություններով ոչ միայն երեք նախկին նախագահներին է վիրավորում, այլև՝ իրեն։ Նա վիրավորում է բոլորի 30-ամյա անհատական և հավաքական պատմությունը։ Մեր ծնողների, մեր կայացման, մեր երեխաների՝ դժվարություններով լի, բայց՝ արդյունքներով հարուստ փուլը։ Եթե քաղաքացին երեկ գիտակցեր, որ սա իր 30-ամյա կենսագրությունն է «տալիս պատերին, առնում ոտերի տակ», ապա այսօր Հայաստանում կլիներ այլ մթնոլորտ։ Բայց որպեսզի հասարակությունը դա հասկանար, պետք էր նրան դա ճիշտ բացատրել, ոչ թե բավարարվել էպիզոդիկ հականիկոլականությամբ։
 
Երկու ելույթները՝ մի փաթեթի մեջ
 
Ճիշտ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, պետք է Նիկոլի երկու ելույթները՝ Ղարաբաղյան շարժման մասին և նախկին նախագահներին պատերով տալու, նայել մեկ ամբողջության մեջ։
 
Որքան էլ տհաճ լինի, բայց պետք է ընդունել, որ նա իր շահերի տեսանկյունից գրագետ է վարվում։ Նա ամենևին չի կորցրել ինքնատիրապետումը, սպոնտան հունից դուրս չի եկել։ Իր շահի տեսակետից սառը, ռացիոնալ ուղղություն է վերցրել։ Այլ հարց է, որ հայ ժողովրդին դնում է ծանր, ու ամբողջությամբ ֆեյք ընտրության առաջ։ Շատ կեղտոտ ընտրության։

Պարադոքսն այն է, որ նա դնում է ձևակերպումներ, որոնք պետք է դներ հականիկոլական դաշտը։ Նիկոլի մերժման ամբողջական ճիշտ հայեցակարգը և հռետորաբանությունը ենթադրում էին, որ հականիկոլական դաշտը պետք է լիներ խաղաղության քարոզիչը (որովհետև Նիկոլը պատերազմ է բերել), լիներ խաղաղության բանակցությունների և տարածաշրջանային դեէսկալացիայի քաղաքականության, խաղաղության համաձայնագրի կրողը։
 
Սխալ տեսլականների թակարդում
 
Նույնիսկ «ղարաբաղյան շարժման դադարեցումը», ինչքան էլ ֆեյք ձևակերպում է, ավելի պետք է սազեր հականիկոլական դաշտին։ Նիկոլի օրոք կործանվել է Ղարաբաղը, և հաջորդ սոլիդ իշխանության խնդիրը ոչ թե 88-ի ղարաբաղյան շարժման բովանդակությունն է, այլ՝ այսօր ստեղծված իրականության վրա հնարավորին չափ գործ անելը՝ վերադարձի իրավունք, գույքային պահանջ, հոգևոր ժառանգության պահպանում։ Ընդունենք, որ սա քիչ ընդհանուր բան ունի Ղարաբաղյան շարժման՝ մեզ հայտնի բովանդակության հետ։  Ու հիմա Նիկոլը գոռալով «կամ ինձ հետ կամ ղարաբաղյան շարժման», իրեն դնում է շահեկան վիճակում, իսկ հասարակությանը՝ անարժանապատիվ ընտրության առաջ։ Հականիկոլական դաշտն էլ, չգիտես ինչու, դիրքավորվում է «ղարաբաղյան շարժման» նարատիվում։

Մեծ հաշվով, ղարաբաղյան շարժումը վերջացել էր Հայաստանի երրորդ Հանրապետության ձևավորմամբ և Արցախի Հանրապետության հռչակմամբ։ Դրանից հետո եղել է խաղաղ բանակցությունների մի քանի տասնամյակ։

Հիմա իրականությունը փոխվել է, և առողջ հականիկոլական դաշտի դիրքավորումը պետք է լիներ ոչ թե էպիզոդիկ հականիկոլականությունը՝ դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, դեմ ենք խաղաղության պայմանագրին և այլն, այլ՝ ամբողջական հետնիկոլական Հայաստանի ուրվագծումը։

Միայն այդ դեպքում էր հնարավոր խափանել Նիկոլի՝ իբր իմպուլսիվ պոռթկումների ազդեցությունը լայն զանգվածների վրա։ Իսկ նման պոռթկումներ առաջիկայում շատ են լինելու։
 
Ամեն ինչ վարի տալուց հետո նա իր մասնավոր, այլանդակ շահի տեսակետից գրագետ քարոզարշավ է անում, իսկ ի՞նչ է անում հակառակ դաշտը։ Կամ, որն ավելի բարդ հարցադրում է. ո՞րն է հակառակ դաշտը։ Կամ իրար հետ են կռվում, կամ հազար ու մի հակասական ու չմտածված բաներ ասելով՝ խլացնում խելոք խոսքը՝ ձևավորելով համատարած մոլորության-անորոշության հանրային տրամադրություններ։

Փոխանակ հետպատերազմյան Հայաստանի տեսլական ներկայացնի հայ ժողովրդին ու ստանա նրա վստահությունը, հականիկոլական դաշտը զբաղված է պաշտպանվելով ու ամեն անգամ զարմանալով Նիկոլի «ստոպերի» բացակայության վրա։
Որպեսզի ընտրություններում հնարավոր լինի հաղթել Նիկոլին, պետք է մինչև´ ընտրությունները հայ ժողովրդին գրագետ ընտրություն առաջարկել։ Սա է խնդիրը։ Նրանք, ովքեր ունեն ռեսուրս, ցավոք, այսպես  չեն մտածում, նրանք ովքեր սա հասկանում են, ցավոք, չունեն ռեսուրս՝ համակարգեր ստեղծելու։

Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը