Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների հետ համագործակցության վերաբերյալ հստակ պատկերացումներ կլինեն. Աղվան Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի միջև համագործակցության ձևաչափի վերաբերյալ որոշակի պատկերացումներ կլինեն ամենաուշը մեկ շաբաթից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մեր ելման կետը երկրում որակական փոփոխությունների իրականացումն է: Մենք պատրաստ ենք մեր մասնակցությամբ, մեր ախատանքով մասնակցել երկրում որակական փոփոխությունների իրականացմանը: Եթե մենք տեսնում ենք, որ կա հնարավորություն մեր պատկերացումները կյանքի կոչելու, երբեք չենք հրաժարվում պատասխանատվությունից և աշխատանքից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:

Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իշխանությունները հեղինակազրկված են՝ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ վերջին երեք օրերի աժիոտաժն ավելի շատ ստեղծվել է լրագրողական համայնքի կողմից: «Կարծես թե երեկ ամեն ինչ տեղն է ընկել: Եթե հետևել եք Հանրապետական գործիչների ելույթներին, կտեսնեք, որ այդպես է: Եկեք այդ ամենի վրա չկենտրոնանանք: Ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն ամենաբարենպաստ երկրում անպայման ունենում է հեղինակության կորուստ, և չի կարող որևէ այլ բան լինել: Բայց Արմեն Ռուստամյանն այդ ամենն աս ել է տրամաբանական վերլուծության համատեքստում, իսկ նրա խոսքը ներկայացվել է այդ համատեքստից կտրված, ինչի մասին նա էլ երեկ պարզաբանումներ տվել է»,- ընդգծեց պատգամավորը:

Հարցին, թե Արմեն Ռուստամյանի հայտարարությունը չի՞ վնասի իշխանությունների հետ համագործակցության շուրջ բանակցություններին, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մեր աշխատանքը նույն ընթացքով շարունակում ենք:  Գիտեք, որ մենք քննարկում ենք մեր անելիքները, հիմնական ուղղությունները, որևէ վտանգված բան չկա: Ամբողջ ցավն այն է, որ լրատվամիջոցները ամեն ինչ հանգեցնում են պաշտոնների՝ նախարար, մարզպետ և այլն: Դա չէ էականը, դա չէ էությունը, դա չէ խնդիրը: Մենք հարցեր ունենք քննարկելու երկրում փոփոխություներ իրականացնելու վերաբերյալ՝ համաձայնեցնելով մեր մոտեցումները, և այս առումով շտապելու որևէ բան չկա»,- հավելեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Նա ևս մեկ անգամ հստակեցրեց, որ  այս պահին իշխանությունների հետ քննարկում են հետագա անելիքները, ուղղությունները, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին: «Մենք հիմա ունենք պատկերացումը, տեսլականը, գիտենք  երկրի առջև ծառացած խնդիրները, գիտենք երկրի այս շրջանի սոցիալ-տնտեսական բոլոր մարտահրավերները: Կարևոր է, որ մարդիկ տեսնեն՝ տարբեր  ուղղություններով կա ընդհանուր գիծ և դրանց վերաբերյալ կա համաձայնություն քաղաքական ուժերի մեջ, և նրանք համագործակցում են:  Սա եթե լինի, մենք կստանձնենք նաև պատասխանատվություն»,- եզրափակեց Վարանյանը:

Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնաՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը