Աշխարհում եզակի հայկական «Ռակետա» մեքենան՝ Երևանի բակերից մեկում (լուսանկար)
ՖՈՏՈ
Emporium.am-ը գրում է.
Պարզելով, որ գոյություն է ունեցել հայկական մարդատար մեքենա՝ արտադրված «ЕрАЗ» գործարանում, որոշեցինք գտնել «Ռակետա» մեքենան, որը մինչ օրս պահպանվել է, գրում է Emporium.am կայքը։
«Ռակետա»-ն ժառանգել է «ЕрАЗ» գործարանի լավագույն ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի որդին՝ Աղասիկ Խոջոյանը, ով հրաժարվեց հարցազրույց տալ: Մեքենան այժմ գտնվում է Աջափնյակ շրջանի 15-րդ թաղամասի բակերից մեկի ավտոտնակում: Մենք խնդրեցինք փորձարկել մեքենան և մի պտույտ կատարեցինք բակում. տպավորոիչ էր վարել ՀԱՅԿԱԿԱՆ առաջին մարդատար մեքենան, որն աշխարհում միակն է: Այն յուրօրինակ է թե՛ արտաքին տեսքով, թե՛ տեխնիկական հնարավորություններով: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 180 կմ/ժ, ինչը փոքր թիվ չէ սովետական մեքենաների համար:
Ուշադի՛ր եղեք և միգուցե դուք էլ Երևանի փողոցներից մեկում նկատեք այս ունիկալ մեքենան:




















































