Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գոռ Հակոբյանն ու Վարուժ Մարգարյանն առաջին անգամ՝ կրիմինալ ժանրում. բեքսթեյջ՝ նոր ֆիլմի նկարահանման հրապարակից

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեկնարկել են «MENQ holding» ընկերության կողմից արտադրվող «Վենդետա» նոր բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները:

Ֆիլմի պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանն է, ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանը, սցենարի հեղինակն է Հարություն Ղուկասյանը:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Հարություն Մովսիսյանը, Գոռ Հակոբյանը, Հայկ Հովհաննիսյանը, Միկա Ղափլանյանը, Վարուժ Մարգարյանը, Վիլեն Սարգսյանը, Հարություն Սարգսյանը, Նելլի Խերանյանը, Մարիամ Ադամյանը և այլք:

Ֆիլմն արտադրվում է հատուկ Armflix հարթակի համար: 

Ֆիլմի նկարահանման առաջին օրը ներկա է եղել նաև Tert.am Life-ը, զրուզել ստեղծագործական թիմի հետ, առանձնացրել հետաքրքիր դրվագներն ու առաջին բեքսթեյջ լուսանկարները:

«Վենդետա»-ն ընկերության մասին դրամա է՝ կրիմինալ տարրերով:

Ընկերասիրություն, անարդարության դեմ պայքար, վրեժ ու նպատակ. սրանք են ֆիլմի գլխավոր ուղերձները:

«Ֆիլմի հերոսներն ընհանրապես կապ չունենալով քրեական աշխարհի հետ, ստիպված են լինում կռվի դուրս գալ կրիմինալի դեմ՝ իրենց ընկերոջ ընկերուհու վրեժը լուծելու համար:

Թեև հերոսները պայքարում են արդարության համար, միևնույն ժամանակ ստիպված են լինում ձեռքերը թաթախել արյան մեջ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սերգեյ Հայրապետյանը:

Դերասանական կազմն ընտրվել է շուրջ 1 ամիս տևած քասթինգի արդյունքում:

Պրոդյուսերի խոսքով՝ այս ֆիլմում գլխավոր հերոսն ընկերությունն է:

«Ե՛վ սցենարով, և՛ տեխնիկապես մեկ քայլ փորձել ենք առաջ անցնել մյուս ֆիլմերից: Փորձ ենք անում հիմա հայկական իրականության մինի սերիալների արտադրությունը հասցնել այն մակարդակի, որ այն չզիջի ֆիլմին»,- նշեց պրոդյուսերը:

Գլխավոր հերոսներից մեկին՝ Բեկին մարմնավորող դերասան Գոռ Հակոբյանը խոստովանեց, որ միշտ ցանկացել է ներկայանամ այնպիսի կերպարով, որը գլոբալ կտարբերվի իր խաղացած բոլոր դերերից:

«Դերասանի համար դա շատ կարևոր է: Երբ պրոդյուսերի՝ Սերգեյի կողմից ստացա առաջարկը, կարդացի սցենարը, հասկացա, որ սա հենց այդ կերպարն է, որը միշտ ուզել եմ խաղալ:

Շատ ուրախ եմ, որ միացե եմ այս թիմին, պրոֆեսիոնալ թիմ է, թե՛ տեխնիկական անձնակազմը, թե՛ դերասանական կազմը: Ես եղել եմ իրենց հեռուստադիտողը, մինչ օրս նայում եմ «Տանդեմ»-ը ու շատ ուրախ եմ, որ «Վենդետա»-ում մարմնավորում եմ ամենաբացասական կերպարին»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Գոռ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ սցենարը շատ հետաքրքիր է:

Կրիմինալ ժանրում Գոռ Հակոբյանի առաջին փորձն է, դերասանն անկեղծանում է՝ և՛ պատասխանատու է, և՛ բարդ:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր չեն հավատում, որ սիթքոմից հետո կարողանալու եմ մարմնավորել այս կերպարը, պետք է ապացուցեմ հակառակը»,- նշեց դերասանը:

Կրիմինալ ժանրը Հայաստանում դեռևս ոչ միանշանակ է ընկալվում՝ երբեմն քննադատվելով: Գոռ Հակոբյանը պատրաստ է քննադատվել, եթե դա առողջ քննադատություն է:

«Ինչքան ուզում է լավ դերասան լինես, միևնույն է կհայտնվի մի մարդ, ով կքննադատի: Դա նորմալ է»,- նշեց մեր զրուցակիցը:

Դերասան Հայկ Հովհաննիսյանի համար Ֆիլմը շատ հետաքրքիր է սցենարային զարգացումներով:

«Առաջին սերիաները կարդալուց հետո անմիջապես համաձայնեցի նկարահանվել: Ֆիլմով փորձում ենք ընկերության մասին գաղափարները ճիշտ մատուցել հանդիսատեսին:

Իմ կերպարը ընկերության մեջ միակն է, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հանտնվում է բանտում: Ֆիլմում հեռուստադիտողը իրադարձությունները տեսնում է արդեն բանտից հետո: Հեռուստադիտողին վստահեցնում եմ, որ շատ լավ ու որակյալ նախագիծ է լինելու: Վստահ եմ, որ կհավանեն»,- չակերտները բացեց Հայկ Հովհաննիսյանը:

Դերասան Վարուժ Մարգարյանը ֆիլմում մարմնավորում է նկարչի կերպար:  

Ըստ նրա՝ կարծրատիպ կա, որ նկարիչները կամ դերասանները շրջապատում լինում են ավելի թույլ, էմոցիոնալ ու խոցելի:

«Շատերի կարծիքով՝ արվեստի բնագավառի մարդիկ չեն կարող ունենալ բակային ընկերներ: Ֆիլմը ցույց է տալիս, որ անկախ բնագավառից, եթե մարդիկ ինչ-որ կիսելու բան ունեն, կարող են ընկերություն անել ու միասին ճանապարհ անցնել»,- նշեց դերասանը:

Վարուժ Մարգարյանը ևս առաջին անգամ է նկարահանվում կրիմինալ Ժանրում:

«Առաջարկը ստանալուց մտահոգված էի: Չգիտեի՝ ոնց կարելի է ներկայանալ այս ժանրում ու հատկապես ներկայացնել նկարչի էմոցիոնալ կերպարը:  

Ֆիլմում պետք է կարծրատիպ կոտրեմ ու նկարչին ներկայացնեմ այնպես, որ այս բնագավառի մարդիկ ևս կարող են ուժեղ լինել:

Ամեն ինչ անում եմ, որ ստացվի, իսկ գնահատականը կտա հանդիսատեսը»,- ամփոփեց Վարուժ Մարգարյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան