Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱրարատԲանկ․ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեխաների առողջ ապագան մեր ձեռքերում է՝ այս կարգախոսի ներքո էին հավաքվել ԱրարատԲանկի, ֆինանսական և ՏՏ ոլորտի այլ ինտելեկտուալ թիմեր՝ աջակցելու «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին։ Սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ նպատակը մրցակցությունից դուրս է և հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը։ 

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 2025թ․ բարեգործական առաջնության մասնակիցները միավորվել էին` աջակցելու քաղցկեղը հաղթահարող փոքրիկներին։  

«Խաղի նպատակն ու միջոցների ներդրման ուղղությունն արդարացնում է յուրաքանչյուրի մասնակցությունը, որովհետև այդ ամենն ուղղված է ամենակարևոր նպատակին՝ կյանքեր փրկելուն»,- ԱրարատԲանկի թիմի ավագ, CRM խմբի ղեկավար Անուշիկ Դոլինյանը նշեց, որ բանկի թիմը երիտասարդ, սակայն արժանի մրցակից է ոլորտում բավականին մեծ փորձառություն ունեցող մրցակիցների համար։ 

«Բանկի մի շարք ստորաբաժանումներում ֆինանսական կրթությունը և մտածողությունը կարևոր նախապայման են, սակայն ուրախ եմ, որ մեր թիմում ընդգրկված են մարդիկ, որոնք մեծ տեղ են տալիս ինքնազարգացմանը՝ շախմատ, պատմություն, արվեստ։ Ուրախ եմ, որ այս անգամ թիմին միացավ բանկի Խորհրդի անդամ Արա Չալաբյանը, վստահ եմ՝ նրա ներկայությունը ոգևորեց թիմի անդամներին, և խաղն անցավ առանձնակի լավ մթնոլորտում։ Բանկում շատ են այն աշխատակիցները, որոնք այս կամ այն հանգամանքի բերումով չեն ընդգրկվել թիմում, սակայն ունեն մեծ ներուժ, տարբեր հետաքրքրություններ, այս առումով բանկի ինտելեկտուալ ռեսուրսը շատ մեծ է»,- վստահ է Անուշիկ Դոլինյանը։

Հենց այդ ներուժն է օգնում կոտրել կարծրատիպերը և կյանքի կոչել կարևոր, հետաքրքիր ծրագրեր։ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությանը միանալը ևս մեկ անգամ ընդգծում է ԱրարատԲանկի նվիրվածությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին։ Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում 2022 թվականից ի վեր՝ երեխաների բուժման և ապաքինման գործում ԱրարատԲանկի ներդրումը կազմել է շուրջ 20 մլն դրամ։ 

Երեխաներին աջակցելու կարևոր գործին ձեր մասնակցությունը կարող եք բերել այստեղ

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան