Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սրտի հետ կապված լուրջ խնդիր ունեմ, միայն փոխպատվաստումը կօգնի, բայց ես դրան չեմ գնա». Զառա Արամյանը՝ կյանքի բարդ փուլի և եթերից հեռանալու մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի առողջական խնդիրների մասին լուրերը դեռ նախորդ տարի տարածվեցին համացանցում: Այդ ընթացքում և՛ Զառան, և՛ նրա դուստրը՝ Էլեն Գասպարյանը հրաժարվում էր մանրամասներ հաղորդել:

Tert.am Life-ի հետ զրույցում, երկար լռությունից հետո Զառա Արամյանը խոսել է առողջական լուրջ խնդիրների, կյանքի բարդ փուլի ու եթերում չլինելու պատճառների մասին:

«Շնորհակալ եմ երկրպագուներիս, որ մտահոգված են իմ լինել չլինելով:

Չեմ կորել, բավական ակտիվ եմ սոցիալական ցանցում և պարբերաբար անդրադառնում եմ արվեստին վերաբերող ու տարբեր հետաքրքիր հարցերի»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Արամյանն ու նշեց, որ բավական երկար ժամանակ՝ մոտ 2 տարի եթերում չէ:

«Անկեղծ լինեմ, ինձ համար էլ է շատ բարդ, որովհետև կյանքիս շատ կարևոր հատված՝ մոտ 35 տարի շատ ակտիվ եթերում եմ եղել: Այնպես ստացվեց, որ հիմա չեմ կարողանում լինել եթերում:

Այս տարի լրանալու է 55 ամյակս, 21 տարեկանից եթերում եմ եղել: Ե՛վ բարդ է, և՛ մյուս կողմից էլ մտածում եմ, որ վաղ թե ուշ պետք է թողնել եթերը, որովհետև մեր երիտասարդներն ավելի լավն են, ազատածին են, կիրթ ու կրեատիվ են»,- նշեց մեր զրուցակիցը:

Զառա Արամյանը եթերում չէ, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի և կյանքի բավական բարդ շրջան է հաղթահարում:

«Սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեմ և շատ բարդ շրջան եմ անցնում: Կարող է օգնել միայն սրտի փոխպատվաստումը, բայց ես դրան չեմ գնա: Ինչքան շնորհել է Աստված, այդքան էլ կապրեմ: Ջանում եմ, որ ապրեմ բարի և արժանապատիվ:

Խնդիրը լուծված չէ, երբ սուր վիճակ է լինում, պառկում եմ իմ բժշկի՝ Խաչիկ Համբարձումյանի մոտ: Սուր վիճակն անցնում է, մինչև սկսվում է հաջորդ սուր վիճակը»,- Tert.am Life-ի հետ զրույցում պարզաբանեց Զառա Արամյանը:

Դիմելով իր հեռուստադիտողին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում գրում և անհանգստանում են, Զառա Արամյանը անկեղծացավ.

«Իմ սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ, ամբողջ կյանքում փորձել եմ ձեզ գոհացնել ու լավ տրամադրություն պարգևել: Չեմ ուզում տարածված բառեր ասել, բայց իրկանում բոլորիդ շատ սիրում եմ և վայելում եմ ձեր սերը: Ձեր մտահոգությունն ու անհանգստությունն ինձ ուժ են տալիս:

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն թե՛ երկնքում, թե՛ հոգիներում: Սիրում եմ Ձեզ, ընդմիտ Ձեր՝ Զառա Արամյան»,- ամփոփեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ