Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհն այլևս դժվարանցանելի չէ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը դարձել է նորմալ երթևեկելի: Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:



