Կառավարության հաստատմանն է ներկայացվել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ առողջապահության նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն ընդգրկված է կառավարության փետրվարի 4-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն՝ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքերը գրանցվում են բնակչության առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում, ինչի համար էլ խիստ կարևորվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համապարփակ և ընդհանրական ծրագրի ու միջոցառումների ցանկի մշակման և իրագործման անհրաժեշտությունը:
Առավել բարձր մահացության բերող երեք հիվանդություններն են՝ արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ) հիվանդությունները, չարորակ նորագոյացություններն և շաքարային դիաբետը:



