Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտակ Բեգլարյանը Դանիայի խորհրդարանում կազմակերպված գիտաժողովում կոչ է արել ձեռնարկել միջազգային գործողություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արտակ Բեգլարյանը Դանիայի խորհրդարանում կազմակերպված գիտաժողովում կոչ է արել ձեռնարկել միջազգային գործողություններ՝  պատանդների ազատման, արդարության հաստատման և Հայաստանի պաշտպանության համար:  

Մարտի 20-ին Արցախ միության նախագահ, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախկին պետական նախարար և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ելույթ է ունեցել Դանիայի խորհրդարանում կազմակերպված համաժողովում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը և միջազգային հանրության դերակատարությանը այդ ոճիրներին արձագանքելու գործում։

Համաժողովը հյուրընկալել էր Դանիայի խորհրդարանի անդամ Շուրուր Սկոլեն՝ դանիական միջազգային Mission10forty ՀԿ-ի կազմակերպմամբ՝ դոկտոր Կիմ Հարցների ղեկավարությամբ։ Միջոցառմանը մասնակցել են հայտնի բանախոսներ, այդ թվում՝ Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Դանիայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆրանսուա Զիմերեյը, Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Կարստեն Հյոնգեն, ինչպես նաև հարգված գիտնականներ և հումանիտար գործիչներ, ինչպիսիք են Մաթիաս Բյորնլունդը, Վահագն Ավեդյանը և Րաֆֆի Դուդակլյանը։

Իր հուզիչ և հրատապ ելույթում Բեգլարյանը մանրամասն ներկայացրել է Արցախում Ադրբեջանի ալիևյան ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները, այդ թվում՝ ցեղասպանությունը, բռնի տեղահանումը և հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Նա նաև ներկայացրել է յոթ հստակ քայլեր, որոնք միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի` հայ ժողովրդին պաշտպանելու և արդարությունը վերականգնելու համար.

1. Պատանդների ազատ արձակում. Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցում: Պաշտոնապես հաստատված է առնվազն 23 պատանդ, այդ թվում՝ քաղաքական առաջնորդներ: Նրանք հետապնդվում և խոշտանգվում են ոչ թե որևէ հանցագործություն կատարելու, այլ հայ լինելու, մեր ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և իրենց ժողովրդին ներկայացնելու համար:

2. Մշակութային և քրիստոնեական ժառանգության պաշտպանություն. Մեր մշակութային և կրոնական ժառանգությունը, մեր տների հետ մեկտեղ, պետք է պաշտպանվեն՝ որպես միջազգային հանրության պատասխանատվություն: Չնայած միջազգային դատարանների վճիռներին, Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել կամ յուրացնել հայկական եկեղեցիները, գերեզմանները և գույքը:

3. Մարդասիրական և ինքնության աջակցություն տեղահանված հայերին․ Կենսական է Արցախից տեղահանված և այժմ Հայաստանում ապրող հայերին ցուցաբերել աջակցություն՝ ոչ միայն հիմնական հումանիտար կարիքները հոգալու, այլ նաև մեր ինքնությունը և հավաքական իրավունքները պահպանելու համար: Առանց այս աջակցության՝ մենք կանգնում ենք մեր հույսը և ժառանգության հետ կապը կորցնելու վտանգի առաջ։

4. Միջազգային արդարության հետապնդում. Մենք պահանջում ենք միջազգային արդարություն այնպիսի մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը(ICC) և համընդհանուր իրավազորությունը: Արդարությունը կարևոր է ոչ միայն հայերի և տարածաշրջանային խաղաղության, այլև մարդկության դեմ ուղղված հետագա հանցագործությունների կանխարգելման համար:

5. Անվտանգ և արժանապատիվ վերադարձ. Մեր ռազմավարական նպատակն է հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենիք: Առանց վերոնշյալ հանցագործությունների արմատական պատճառների և հետևանքների վերացման՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը անհնար կլինի։

6. Հայատյացության քաղաքականության վերացում. Ադրբեջանում պետական հովանավորություն ունեցող  հայատյացությունը և ռասսայական ատելությունը պետք է վերացվի: Այս նացիստական գաղափարախոսությունը  խթանում է շարունակվող բռնությունը, ամրապնդում է ավտորիտար կառավարումը և խոչընդոտում խաղաղությանն ու ժողովրդավարությանը։

7. Հայաստանի պաշտպանություն և հետագա ցեղասպանության կանխարգելում․ Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում է նոր պատերազմի՝ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ խոսույթը Հայաստանը գրավելու իր նկրտումները արդարացնելու համար: Բռնապետ Ալիևը իրեն ուժեղ է զգում անպատժելիության և Արևմուտքի լռության պատճառով: Ուստի, միայն կոշտ միջոցները, ինչպիսիք են՝ պատժամիջոցներն ու Միջազգային քրեական դատարանի հետաքննությունը, կարող են կանխել հետագա վայրագությունները:

Բեգլարյանը նշել է. «Մեզ պաշտպանելը նշանակում է պաշտպանել ինքներդ ձեզ: Մենք՝ հայերս, կանգնած ենք արդարության, մարդկության և քրիստոնեական քաղաքակրթության պաշտպանության առաջնագծում: Հիմա գործելու ժամանակն է, ոչ թե միայն խոսելու»:

Ֆրանսուա Զիմերեյը նշել է. «Սա Դա էթնիկ զտում էր՝ կրոնական բաղադրիչով հանդերձ: 

Խոցելի ժողովուրդների միակ պաշտպանությունը միջազգային արդարադատությունն է: Հզոր քայլ կլիներ, եթե Դանիան միանար մեզ՝ գործը Միջազգային քրեական դատարանում քննելու հարցում: Դա և՛ Դանիայի, և՛ Եվրոպայի առաքելությունն է»:

Պատգամավոր Շուրուր Սկոլեն ընդգծել է, որ «պատանդները պետք է ազատ արձակվեն», ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել Միջազգային քրեական դատարան դիմելուն՝ Եվրոպական խորհրդարանի պահանջներին համահունչ:

«Mission10forty»-ի գործադիր տնօրեն Կիմ Հարցները վերահաստատել է կազմակերպության շարունակական հանձնառությունը՝ աջակցելու Արցախի ժողովրդին և պաշտպանելու համընդհանուր մարդու իրավունքները: Նա նշել է, որ «Mission10forty»-ն աջակցություն է տրամադրել Հայաստանում գտնվող ավելի քան 10,000 փախստականների:

Համաժողովը եզրափակվել է միասնական կոչով՝ անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկելու, անպատժելիությանը վերջ տալու, տուժածների համար արդարություն ապահովելու և տարածաշրջանում հետագա վայրագությունները կանխելու համար:

Արտակ Բեգլարյանի ամբողջական ելույթը հասանելի է այստեղ, իսկ համաժողովի ամբողջական տեսագրությունը կարելի է դիտել այստեղ:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան