Երևան, 12.Օգոստոս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գենդերային ապատեղեկատվությունը՝ որպես բռնությունը արդարացնող միջոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Զարուհի Մեջլումյանը, որն զբաղվում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց իրավունքների պաշտպանությամբ, գենդերային կարծրատիպերին պարբերաբար է առնչվում՝ բռնության ենթարկված անձանց խորհրդատվություն տալիս, նրանց շահերը քննչական մարմիններում, դատարաններում ներկայացնելիս: Եվ ականատեսն է, թե ինչպես են կարծրատիպերը նպաստում բռնության «լեգիտիմացմանը»:

«Դատավարության ժամանակ բռնություն գործադրող անձը՝ նախկին զինծառայող, ասաց՝ ես ընդամենը կնոջս ենթաօձիքից եմ բռնել, որովհետև կասկածել եմ նրան անհավատարմության մեջ: Նույնիսկ գործածած տերմինն էր զինվորական, մտածում էր, որ կինն իր ստորադասն է: Հարց ուղղեցի՝ իսկ եթե Ձեր կինը կասկածեր Ձեզ, կարո՞ղ էր Ձեր ենթաօձիքից բռնել, և երբ հարցը հակադարձեցի, հունից դուրս եկավ, ասաց՝ չէ, ինչ եք ասում: Այսինքն՝ այն, ինչ կարելի է տղամարդուն, չի կարելի կնոջը: Կամ՝ իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից հարց էր տրվում կնոջը՝ բայց Դուք ի՞նչ արեցիք, որ Ձեզ ծեծեց Ձեր ամուսինը, Դուք հանգիստ նստած էիք, եկավ խփե՞ց: Այսինքն՝ ապրիորի ընդունվում է, որ ինչ-ինչ հանգամանքներում կարելի է հարվածներ հասցնել, ծեծել կնոջը: Կամ՝ քննիչի կողմից այլ հարց՝ գործով ձեռք է բերվել տվյալ, որ Դուք ալկոհոլ եք օգտագործել, այդ պատճառով է Ձեր ամուսինը Ձեզ բռնության ենթարկել. ի՞նչ կասեք այդ մասին: Այսինքն՝ այն ենթատեքստն էր, որ ալկոհոլ օգտագործելու պատճառով են բռնության ենթարկել: Դրա մեջ արդեն մեղադրանք կա, տուժողը սահուն կերպով կարող է վերածվել մեղադրյալի: Եվ շատ հաճախ, երբ խորհրդատվություն եմ տալիս, զգում եմ, որ կինը փորձում է արդարանալ: Այսինքն՝ ոչ թե բռնություն գործադրած անձն է մեղավոր, այլ հանրության աչքերով, ընտանիքի աչքերով՝ բռնության ենթարկվածն է մեղավոր, որ ծեծվել է: Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծվում: Դեպք ունեինք, երբ կինը եղունգներով պաշտպանվել էր ամուսնու հարվածներից, կնոջ նկատմամբ էր մեղադրանք առաջադրվել: Կնոջը բնորոշ պաշտպանիչ գործիք է եղունգը, բայց այս պարագայում նրա նկատմամբ անհետաձգելի միջամտություն էր կիրառվել՝ որպես կանխարգելիչ միջոց: Կանայք շատ հաճախ վախենում են դիմել իրավապահներին՝ մտածելով, որ գործը կշրջվի իրենց դեմ: Բայց չենք ընկալում, որ ընտանեկան բռնության մեջ չի քննարկվում նպատակ, մոտիվացիա, նշված չէ, որ, այսինչ նպատակով ծեծելը բերում է քրեական պատասխանատվության, չենք կարող ասել՝ անհավատարմության հիմքով ծեծվելը նորմալ է, կին լինելու հիմքով ծեծվելը նորմալ է: Ընդհանրապես չկա որևէ հիմք, որով արդարացվի կամ որով թույլատրելի լինի մարդուն բռնության ենթարկելը: Խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը բացարձակ իրավունք է:

Մեդիանյութերում էլ շատ հաճախ կարող ենք ենթատեքստում տեսնել թաքնված մեղադրանք՝ կնոջն ուղղված: Ավտովթարի մասին պատմող նյութ կար, վերնագրում՝ ղեկին կին էր: Այսինքն՝ կին վարորդը վատ վարորդ է: Վերնագիրն ինքնին արդեն խտրական վերաբերմունք է՝ սեռով պայմանավորված, և ներքևում մեկնաբանություններում բոլորը թիրախավորել էին կնոջը: Մանավանդ սոցիալական ցանցերում մարդիկ ազատ են, և մենք գործ ունենք մարդ-մեդիաների հետ, յուրաքանչյուրն ունի այդ կոճակը սեղմելու, ուղիղ եթեր ապահովելու, տեսողական և տեքստային գրություններ անելու լայն հնարավորություն, իսկ բոլորը չէ, որ ունեն համապատասխան կրթություն, ներքին էթիկա, լուրերի իսկությունը, աղբյուրները ճշտելու գիտելիքներ, հետևաբար՝ ապավինել մարդկանց բարձր իրավագիտակցությանը մենք չենք կարող, բայց գոնե մեդիաները պարտավոր են: Եվրոպական դատարանն ունի այդպիսի  վճիռ, որ լրատվամիջոցը պատասխանատու է ոչ միայն գրածի, այլև դրա տակ արվող մեկնաբանությունների համար, որովհետև հաճախ այդ մեկնաբանությունները ավելի շատ են նպաստում հանրային կարծիքի ձևավորմանը, քան բուն նյութը: Եվ այս պարագայում իսկապես կուզենամ, որ կայքում մեկնաբանությունների, օգտատերերի հաղորդակցության վերահսկումը (մոդերացիա) ավելի լավ աշխատի: Խոսքի հիգիենան, խոսքի մշակույթը շատ կարևոր են, պետք է զսպման մեխանիզմներ աշխատեն, մեդիաները չպետք է թույլ տան, որ մարդկանց համբավը, իրավունքները, օրինական շահերը ոտնահարվեն, չպետք է դառնան վատ երևույթների արագացուցիչը»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ թեև էականորեն պակասել են կրկնազոհացման դեպքերը, բայց ցավալիորեն դատարան հասած շատ գործերով դատավորները դեռևս բավարար խիզախություն չեն դրսևորում՝ օրենքներն ամբողջ ծավալով կիրառելու համար: Եվ դա ոչ թե մեկ անձի պատժելու նպատակ պետք է ունենա, այլ կանխարգելիչ, որ մարդիկ դեպքի օրինակով, կայացված վճռով տեսնեն բռնություն գործադրած անձի նկատմամբ պատժի կիրառումը՝ ազատությունից կամ այլ իրավունքներից զրկելու ձևով:

«Մի կողմում տղամարդակենտրոն հասարակությունն է, որտեղ տղամարդկանց կարգուկանոնն է, իրենց սահմանած պատկերացումներն են, և իրենք համարում են, որ տղամարդը բոլոր պարագաներում ճիշտ է, մյուս կողմում՝ իրավապահ համակարգը, որ մինչև վերջերս էլի տղամարդկային աշխարհ էր, և ժամանակին, երբ կանայք գնում էին ոստիկանություն, ոստիկաններն ասում էին՝ եկել ես ամուսնուդ վրա գործ տա՞ս. այդ տրամաբանության մեջ էին աշխատում: Հիմա շատ ավելի հեշտ են ընդունում բողոքը, բայց թե ինչ ընթացք, ինչ լուծում է ստանում դատարանում, այս հարցում լուրջ առաջընթաց, ցավոք, չունենք:

Ունեցել ենք դեպքեր, երբ բռնության ենթարկված կանանց, որոնք համարձակվել են բարձրաձայնել այդ մասին, զրկել են երեխայի հետ շփման հնարավորությունից, աշխատանքի վայրում են խնդիրներ, խոչընդոտներ առաջացրել, դա էլ բռնության մեկ այլ տեսակ է: Եվ մարդիկ ծանր վիճակում են հայտնվում, որովհետև մնում են բռնարարի և մի ամբողջ համակարգի դեմ միայնակ, և շատ դեպքերում բռնարարը պաշտպանություն է գտնում՝ օգտվելով օրենքի բացթողումներից, օրենքի անկատարությունից, գործը քննողների ոչ բարեխիղճ, ոչ պրոֆեսիոնալ, կողմնակալ լինելուց: Խիզախ են այն կանայք, որոնք շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար, բայց դա անդրադառնում է նրանց թե՛ կյանքի որակի, թե՛ առողջության վրա, բնականաբար ընտանիքի մնացած անդամների վրա էլ: Այսինքն՝ ստացվում է, որ բոլորը զոհ են դառնում մի մշակույթի, մի համակարգի, որը ոչ մի դրական բան չունի, ու մեր ազգային ոչ մի ավանդույթի հետ էլ որևէ կապ ունենալ չի կարող: Մենք ավանդաբար կնոջը պաշտելու սովորություն ենք ունեցել, դա է եղել մեր վերաբերմունքը, մեր ազգային մտածողությունը, ինչ-որ պահի այլասերվել է այնքան, որ կնոջ նկատմամբ բռնությունը դարձել է սովորական, մեզ նվաճած վայրի ցեղերի, օտարների պահվածքն ու վարքագիծն է դա, մեր վարքագիծը չէ:

Մյուս խնդիր առաջացնողը մամուլն է, որը հանուն սուր վերնագրերի ու դիտումների փորձում է շատ ավելի խեղված ներկայացնել կամ իր պատկերացումներով ներկայացնել երևույթները: Համացանցն էլ տեղեկատվությունը պահելու, անընդհատ կրկնելու հատկություն ունի, և տեղեկատվությունը հերքելով անգամ, եթե չի հեռացվում, մնում է համացանցում: Այդպիսի տեղեկատվություն տարածող կայքերը նախ իրենք կրողը չեն բարձր բարոյական նորմերի: Եթե կարող են դիտում ապահովել, ամեն գնով կապահովեն՝ լինի մահացած մարդու մասնատված մարմին հրապարակելով, լինի կնոջ ու անչափահաս երեխաների նկարներ ու կեղծ տեղեկատվություն տարածելով, ցանկացած բնույթի տեղեկատվություն պատրաստ են տարածել, միայն թե դիտումներ ունենան: Չեմ պատկերացնում, որ մեդիան հնարավոր է շատ խիստ կանոներով կանոնակարգել, պետք է փորձել աշխատել կրթության, ներքին պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ, ուրիշ տարբերակ եթե կիրառվի, դա էլ արդեն գրաքննություն կլինի, ինչը նույնպես ընդունելի չէ: Բայց մյուս կողմից էլ ցավալի է, որ այդ մարդիկ հնարավորություն ունեն նման անպատասխանատու գործողությունների և այդքան անսահմանափակ թվով»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն անդրադառնում է գենդերային ապատեղեկատվությանը, որը թիրախավորվում է մի դեպքում՝ բռնության ենթարկվածների շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցներին ու կազմակերպություններին, մյուս դեպքում՝ բռնության զոհերին:

«Այդպիսի գենդերային ապատեղեկատվությամբ շեշտադրվում էր, թե կազմակերպությունները մեծ ռեսուրսներ են ստանում դրսից և ընտանիքներ քանդելու հաշվին փորձում են իրենց համար բարեկեցության ճանապարհ հարթել: Բայց երբ կանայք գալիս տեսնում էին՝ ինչպիսի աջակցություն են ցուցաբերում իրենց, միշտ անակնկալի էին գալիս: Վարկաբեկելով՝ փորձում են կանանց վստահությունը խարխլել, որ կինը չդիմի օգնության կամ դիմելուց հետո վախ ունենա, թե արդյոք իրեն լիարժեք կօգնեն, կհանեն այդ ցավալի վիճակից: Նպատակը, որ կինը մենակ մնա: Մենակ մնացած կինը կառավարելի է բռնարարի կողմից, անհույս է, որ երբևէ կհաղթահարի այդ վիճակը: Երկրորդ ալիքով էլ փորձում են հարվածել արդեն հենց կնոջը՝ հասարակության մեջ տարածելով նրա անձնական կյանքի վերաբերյալ հիմնականում կեղծ տեղեկություններ: Երբ օրինակ կինը գալիս է ապաստարան, սկսում են տարածել, որ իր անձնական կյանքը կառուցելու հետևից է գնացել, արդեն իսկ ունեցել է ուրիշի հետ կապ, դրա համար էլ գնացել է, ամուսնուն թողել: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ բռնությունը չդիտարկվի որպես խնդիր, բռնությունը չդատապարտվի:

Ինչ վերաբերում է անհատական դեպքերին, շատ են հատկապես կիբերբուլինգի և կիբերհանցագործության դրսևորումները, երբ փորձում են շահել (հատկապես դեռահաս) աղջկա ուշադրությունը, հետաքրքությունը, վստահությունը, ստանալ նրա մերկ լուսանկարները կամ ազատ թեմայով գրագրություն և սկսել տարբեր տիպի արշավներ նրա դեմ՝ հրապարակելով այդ լուսանկարները, տարածելով այդ ներքին խոսակցությունը տարբեր հարթակներում: Եվ այստեղ մեդիան բավական մեծ դեր ունի, որովհետև շատ հաճախ հենց սոցիալական ցանցերի տարբեր տիպի ապատեղեկատվական գրառումներ դառնում են լուրջ, գրանցված և իրենց մեդիահարթակ հայտարարած մամուլի տարածման, շրջանառության առարկա, որի շուրջ առաջանում է նաև բավականին ծանր բեռ, որն ընկնում է իհարկե անձի վրա: Վերջինս ստիպված է լինում արդարանալ, որովհետև ամբողջ հասարակությունն սկսում է նախատել՝ ինչու է նման բան արել, ինչու է իր մերկ լուսանկարն ինչ-որ մեկին ուղարկել: Իսկ հանցագործը, որը վերցրել տարածել է ներքին օգտագործման խոսակցությունը կամ լուսանկարները, թիրախից դուրս է մնում: Որևէ մեկը հաշվի չի առնում, որ մարդը կարող է ունենալ մտերիմ հարաբերություններ, որոնք հետագայում փլուզվեն, և դա իրավունք չի տալիս կողմերից որևէ մեկին իրենց ինտիմ կյանքի տարբեր դրվագները տարածել: Այդտեղ միանշանակ է տարածողի մեղքը և անձի հետ հարաբերություններում անձնական սահմանն անցնելը: Այդպիսի դեպքեր լինում են թե՛ նախկին զուգընկերների, թե՛ նախկին կանանց, թե՛ կին քաղաքական հակառակորդների նկատմամբ, երբ փորձում են որևէ ծառայություն կամ որևէ բարեհաճություն կորզել կնոջից՝ ասենք օրինակ չպահանջել համատեղ ստեղծված գույքի իրենց բաժին հասնող մասը՝ սպառնալով մերկ լուսանկարներով կամ ինտիմ գրագրությամբ:

Գենդերային ապատեղեկատվության հիմքում դարձյալ հին արմատացած կարծրատիպերն են, որ կինը մեղավոր է, ինքն է հրահրել, ինքն է թույլ տվել, ինքն է համաձայնել, ինքն է ներքաշվել: Երբ նույնիսկ իրավապահ համակարգում քննվում է գործը, և կարդում են այդպիսի գրագրություն, միանգամից ասում են՝ տեսնում եք՝ ինքը ցանկանում էր, ինքն ուզում էր, իր կամքով է եղել՝ առանց հաշվի առնելու, որ մինչև 16 տարին լրացած անձանց հետ հարաբերությունը պատժելի է օրենքով: Անգամ այդպիսի պատժելիության շեմ ունեցող արարքների պարագայում եթե դուրս են հորդում հոժարակամ գործողություններ՝ ուղարկված նկարներ, բաց տեքստեր և այլն, թիրախավորվում է աղջիկը, նույնիսկ երբ օրենքը պատժելի է համարում այդ արարքները: Գործ էր հարուցված հասուն տղամարդու նկատմամբ 12-13 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար, լրագրողները գնացել գտել էին տարածքը, հարց էին տվել հարևաններին, և հրապարակվել էր կարծիք` «աղջիկը վարքից թույլ է». 12 տարեկան աղջկա մասին է խոսքը: Եվ հասարակությունը չի հապաղում ապատեղեկատվություն տարածել ու իր աջակցությունը հայտնել 40-նն անց տղամարդուն: Ամենավատն այն է, որ հասարակության այդ մարդատյաց մոտեցումը տարածում է նաև պաշտոնական զանգվածային լրատվության միջոցը: Հասարակությունը կարող է թիրախավորել և զոհին մեղադրել ավելի շուտ, քան քան հանցագործին և համագործակից գտնել որևէ բավական հզոր մեդիամիջոցի:

Կանայք են գենդերային ապատեղեկատվության զոհ դառնում, տղամարդկանց չեմ տեսել, բայց սեռական տարբեր կողմնորոշման և գենդերային տարբեր ինքնության մարդկանց տեսել եմ, որոնք թիրախավորվում են: Տղամարդկանց դեպքում փորձում են տարածել, որ սեռական այս կամ այն կողմնորոշումն ունեն՝ դրանով թուլացնելով նրանց կամ բացահայտելով նրանց անձնական, ընտանեկան կյանքի ոչ հանրային կողմերը»: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը գենդերային հիմքով ապատեղեկատվությունների դեպքում մեդիա դաշտի կարգավորման՝ այս պահին գործող երկու մեխանիզմ է նշում. Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով օգտվել դատական պաշտպանությունից, եթե գենդերային հիմքով խտրական կամ ապատեղեկատվական խոսքը վիրավորանք կամ զրպարտություն է պարունակում, կամ դեպքերը մասնագիտական մարմիններին փոխանցել, ինչպիսին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն է, որի Կանոնագրին արդեն 88 լրատվամիջոց է միացել, և որը պարունակում է նաև գենդերային հիմքով խտրականությանն ու ապատեղեկատվությանը վերաբերող կետեր: Դիմումների հիմքով Դիտորդ մարմինն իրավասու է քննելու անդամ լրատվամիջոցների գործողություններն ու հրապարակումների համապատասխանությունը Կանոնագրի դրույթներին և ընդունելու եզրակացություններ, հայտնելու փորձագիտական կարծիք, նաև ուղեցույցներ ունի, որոնք կարող են օգնել լրատվամիջոցներին կասկածներ ունենալու դեպքում առաջնորդվել դրանցով:

Գեղամ Վարդանյանի դիտարկմամբ՝ բարեբախտաբար շատ չեն դեպքերը, երբ խմբագրությունները հեղինակային նյութերում, ոչ լրատվական ժանրում՝ պամֆլետ և այլն, իրենց խոսքում օգտագործեն գենդերային հիմքով խտրական կամ վիրավորող խոսք: Հիմնականում վերարտադրում են, իրենք չեն ստեղծում:

«Դեպքեր պարբերաբար են լինում, ոչ միշտ է, որ այդ դեպքերը լինում են հենց ապատեղեկատվություն, ինչ-որ դեպքերում՝ խտրական խոսք, վիրավորանք: Բայց մեդիան արտացոլում է քաղաքական, հասարակական կյանքը, և քանի որ ունենք բևեռացված հասարակություն, այդ բևեռացվածությունը, լարվածությունը որ կա հասարակության մեջ, որ, օրինակ ինչ-որ դեպքերում վերածվում է փոխադարձ վիրավորանքների, այս կամ այն կողմին վատ վիճակի մեջ դնելու գործողության, և դա արվում է հենց գենդերային հիմքով՝ խոցելիություն փնտրելու իմաստով, տեղ է գտնում նաև մեդիայում: ԱԺ-ում, որևէ իրադարձության, հանրային միջոցառման ժամանակ, հանրահավաքում հնչած ելույթներում հնչում է խոսք, որը կարող է իր բովանդակության մեջ լինել գենդերային հիմքով վիրավորանք, ապատեղեկատվություն, խտրականություն, մեդիան վերցնում և տարածում է դա՝ առանց զտելու: Լրատվամիջոցը կարող է վերցնել և հենց վերնագիր սարքել՝ ենթադրաբար մտածելով, որ դա ավելի շատ հետաքրքրություն կգրավի, ավելի շատ մարդ կկարդա: Շատ քիչ խմբագրություններ կան Հայաստանում, որ հատուկ ուղեցույցներ ունեն, հատուկ կանոնակարգ ունեն աշխատելու, և նաև պետք է հասկանալ, որ գիտելիքի, գենդերային թեմաները խորությամբ իմանալու խնդիր կա, և նույնիսկ ինչ-որ դեպքերում կարող է չգիտակցի, չիմանա էլ լրատվական գործունեություն իրականացնողը, որ այդ խոսքը տարածելով՝ ինքը կարող է տարածել գենդերային հիմքով խտրական խոսք»:

2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանը Վրաստանից 3,7 հազար տոննա կարտոֆիլ է ներմուծելԱնառողջ ապրելակերպը թուլացնում է ուղեղի արգելակային համակարգը. Cerebral Cortex Կալլասը Ադրբեջանին խոստացել է ԵՄ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցումԴոնարուման հեռացվել է «ՊՍԺ»-ի հայտացուցակից Կասկածյալը հայտնել է, որ իր տան հողամասում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութը պատկանում է իրենՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՎայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԻտալիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Ատլետիկո» Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին չի մասնակցի Ալյասկայում կայանալիք հանդիպմանը Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱդրբեջանը զինամթերք է մատակարարում Ուկրաինային 2023 թվականից ի վեր. ռուսաստանցի լրագրողԷմիլի Ռատակովսկին ցույց է տվել իր հանգիստը Իտալիայում՝ որդու և ընկերոջ հետ Ով է լինելու Խաչանովի հաջորդ մրցակիցը Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ Ինչ վիճակում են Վանաձորում հրազենային վիրավորումով և կտրած-ծակած վերքերով ԲԿ ընդունված 3 տուժածներըՌասպադորին «Նապոլիից» տեղափոխվեց «Աթլետիկո» Հայաստանն ու Ադրբեջանը կռվել են 37 տարի, մենք լուծեցինք այդ հարցը․ Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Գազայի բռնազավթման Իսրայելի ծրագրերը Եվրոպական երկրների առաջնորդները, Զելենսկին և Թրամփը օգոստոսի 13-ին հեռախոսազրույց կունենանՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար բանակցությունները կշարունակվեն. ԷրդողանԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ Անցած շաբաթ հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ Հանկարծամահ եղած զինծառայողի մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտանաբերվել. ՔԿԱդամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ Disney և Pixar-ը թողարկում են նոր սերիալ «Тачки» մուլտֆիլմի հիման վրա Blue Origin-ը թույլ է տվել տիեզերական թռիչքների վճարումը կրիպտոարժույթով Տիմատիի և Վալենտինա Իվանովայի նորածին դստեր առաջին լուսանկարները Ալվարո Մորատան հեռացավ «Գալաթասարայից» Ես բոլորովին չեմ աջակցում Հարավային Կովկասում Եվրոպայի և Միացյալ Նահանգների գործողություններին․ Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում․ Ջեֆրի ՍաքսԱրցախից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի«Սթրայքբոլի գործով» մեղшդրյալ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը կշարունակի մնալ կшլшնքի տակԵրևանում «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրшերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդին«Լադա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում. կան տուժածներՔանյե Ուեսթը կնոջը՝ Բիանկա Սենսորիին, մինչև 400 հազար դոլար է վճարում բաց կերպարներից յուրաքանչյուրի համարԹուրքիայում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ամերիկացիների ծախսերը կաճեն Թրամփի մաքսատուրքերի պատճառով․ Bloomberg ԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումըԴասալքnւթյան մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ ԱմստերդամՄեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր ԱվետիսյանԴպրոցական շոփինգը՝ 5 % քեշբեքովՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԱլիևն ու Փաշինյանը թանկ կվճարեն խաղաղության համար. Իրան (տեսանյութ)IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը Մոդրիչի և Նունյեսի նորամուտը, Ռոնալդուի դուբլը, Հումելսի հրաժեշտը․ ընկերական խաղերի արդյունքներըՎարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Մի քանի օր է՝ Նուբարաշենի աղբավայրը ծխում է, քաղաքը ծխի մեջ էԵրկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասին