Գազալցակայաններում պայթյուններից հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գազալցակայաններում հնչած պայթյուններից հետո այս ոլորտի հետ կապված բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հայաստանում չկա մի մարմին, որը պատասխանատվություն է կրում ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնների փորձաքննության համար: Ավտոմեքենաների գազի համակարգերի շահագործման տեխնիկական անվտանգության եւ սարքին լինելու հանգամանքն ամբողջությամբ թողնված է վարորդների խղճին, տեխզննման կտրոնները, որ մեքենաների վրա փակցված են, ձեւական բնույթ ունեն:
Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնները շահագործման սահմանափակ ռեսուրս ունեն, եւ մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն երկու տարին մեկ այն ստուգել: Բայց մարդիկ տարիներով շահագործումեն բալոնները՝առանց պատկերացում ունենալու, թե որքանով է այն անվտանգ: Ավելին՝ փաստն այն է, որ գազի բալոնները պայթում են լիցքավորման ժամանակ, իսկ, որպես կանոն, վարորդներն այդ ժամանակ անվտանգ հեռավորության վրա են լինում, եւ տուժում են գազալցակայանների աշխատակիցները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



