Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագրման թեմայի հանրային հնչեղությունը և բազմաթիվ հարցերը՝ ՀՀ ՊԵԿ-ն այսուհետև իր սոցիալական հարթակներում պարբերաբար կպատասխանի ամենահաճախ տրվող հարցերին։

«Մեր նպատակն է պարզ և հանրամատչելի ներկայացնել հայտարարագրման գործընթացը, հիմնական քայլերը և խուսափել հնարավոր տարընկալումներից: Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով»,- հայտնում են ՊԵԿ-ից։

Հարցուպատասխանում կարելի է պարզել, թե 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար Դուք պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր, թե ոչ։

Հարց 1 Արդյո՞ք 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր։

- Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել եք քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել եք եկամտային հարկով հարկվող եկամուտ կամ նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ինչպես նաև ներառված եք 2025 թվականին հայտարարագիր ներկայացնողների մյուս խմբերում (ամբողջական ցանկն՝ այստեղ), ապա, ԱՅՈ, այս տարի պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր։

Հարց 2 Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե 2024 թվականին աշխատել եք մի քանի ամիս։

- Այո, Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մեկ ամիս, ընդ որում, հայտարարագիրը պետք է ներկայացնեք ամբողջ տարվա համար։

Հարց 3 Եթե 2024 թվականին ներկայացրել եք հայտարարագիր, արդյո՞ք այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր։

- Այո, եթե 2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ապա այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր, անգամ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում չեք աշխատել կամ հայտարարատու չեք մյուս բոլոր հիմքերով։

Հարց 4․ Եթե չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում եք Հայաստանում, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր։

- Ոչ, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։

Հարց 5․ Ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար։

- Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

Հարց 6․ Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում։

- Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում, ապա հայտարարագիր կներկայացնեք միայն այն դեպքում, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։

Հարց 7․ Եթե 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող (անգամ մի քանի ամիս), բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, արդյո՞ք ներկայացնելու եք հայտարարագիր։

- Անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մի քանի ամիս, բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, ապա հայտարարագիր ներկայացնելու եք, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։

Հարց 8․ Արդո՞ք անչափահասները պետք է ներկայացնեն հայտարարագիր։

- Ոչ, դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Անչափահասի փոխարեն՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն հայտարարագիր են ներկայացնում միայն այն դեպքում, եթե անչափահասը վարձակալությամբ է տրամադրել բնակարան կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք։

Հարց 9․ Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին, այդ թվում՝ արտերկրից ունեցել եք փոխանցումներ պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր։

- Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրից ստացել եք փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

Հարց 10․ Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե բնակվում եք Հայաստանում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում։

- Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։ Օրինակ՝ այն երկրում, որտեղից ստացել եք աշխատավարձ եկամտային հարկը 18 % է, ապա մնացած 2 %-ը պետք է վճարեք Հայաստանում։

Հարց 11․ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն արդյո՞ք ներկայացնելու են հայտարարագիր։

- Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող են, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները։

Հարց 12․ Արդյո՞ք անհատ ձեռնարկատերն ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

- Եթե Դուք հաշվառված եք որպես անհատ ձեռնակատեր, ապա անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու հիմքով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենաք միայն այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։

Հարց 13․ Խնամքի արձակուրդում (ֆիզ. արձակուրդ) գտնվողները պե՞տք է ներկայացնեն հայտարարագիր։

- Այո, եթե Դուք գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա ևս պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, քանի որ համարվում եք վարձու աշխատող։

Հարց 14․ Արդյո՞ք կենսաթոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր։

- Ոչ, կենսաթոշակառու քաղաքացիները չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում կենսաթոշակառուն, միաժամանակ, եղել է նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել է հարկվող եկամուտ կամ հայտարարատու է մյուս հիմքերով։

Հարց 15․ Եթե Ձեր միակ եկամուտը նպաստն է, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

- Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, ապա 2025 թվականին Դուք չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։

Հարց 16․ Եթե Դուք իրականացնում եք անկախ մասնագիտական աշխատանք (ինքնազբաղված, ֆրիլանս), արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր։

- Այո, եթե 2024 թվականի ընթացքում իրականացրել եք անկախ մասնագիտական աշխատանք և ստացել եք հարկվող եկամուտ, ապա այս տարի պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր)։ Իսկ անչափահասի դեպքում՝ հաշվարկը (հայտարարագիրը) նրա փոխարեն լրացնում է ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։

Հարց 17․ Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք դրամաշնորհ կամ կրթաթոշակ, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

- Ոչ, եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ, ապա չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում, միաժամանակ, եղել եք նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ կամ սահմանված մյուս հիմքերով համարվում եք հայտարարատու (եթե օրենքով սահմանված հիմքերով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):

Հարց 18․ Եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր։

- Ոչ, այս դեպքում վարկը, այդ թվում հիփոթեքային, չի դիտարկվում որպես փոխառություն և, եթե 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով ստացել եք վարկ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս որևէ հիմքով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք ստացված վարկի գծով եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):

Հարց 19․ Եթե Դուք 2024 թվականի ընթացքում վարձակալության եք հանձնել անշարժ գույք, արդյո՞ք դա հիմք է հայտարարագիր ներկայացնելու համար։

- Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)։

Հարց 20․ Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր։

- Եթե 2024 թվականի ընթացքում վաճառել եք անշարժ գույք և այդ գործարքից ստացել եկամուտ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով որևէ մեկով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ, եթե օտարվել են հարկային գործակալ չհանդիսացող անձի, օրինակ՝ ֆիզիկական անձի):


Հետևեք մեզ՝ այստեղ

Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են