Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՐՏԻ). Շարժանկարի առաջին հրապարակային ցուցադրությունը, գունավոր լուսանկարի առաջին հրապարակումը ամսագրում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բալթիկ ծովի համաշխարհային օր, Լաոս՝ Ազգային կուսակցության օր, Լիվիա և Հորդանան՝ Արաբական լիգայի օր, Պուերտո-Ռիկո՝ Ստրկության չեղարկման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1877 - Երևանին տրվել է քաղաքի կարգավիճակ:

1905 - ծնվել է ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Վիրջիլ Գեորգիուն։

1913 - ծնվել է ավիաշինարար-ճարտարագետ Սերգեյ Ադավել յանը։

1919 - Անդրանիկ զորավարը հեռացել է Զանգեզուրից, որից հետո պարզ է դարձել, որ այդ տարածքը խոցելի է ադրբեջանցիների համար:

1920 - սկսվել են Շուշիի հայկական ջարդերը:

1926 - ծնվել է ճարտարապետ Մարտին Միքայելյանը։

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մարզում գտնվող նախկին հայ ռազմագերիներից կազմակերպվել է «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը:

1954 - լույս է տեսել «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:

1975 - վախճանվել է գրականագետ Արամ Ինճիկյանը:

1988 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը քննարկել է ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակը և որոշում կայացրել կտրուկ քայլեր ձեռնարկել այդ տարածքում ԽՍՀՄ սահմանադրական կարգը պահպանելու համար:

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սալվադորի հետ:

2001- ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սենատը միաձայն որոշել է ապրիլի 24-ը համարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

2007 - Հայաստանի կառավարությունը որոշել է «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության 10 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 1883771 բաժնետոմսերը վաճառել «ԱրմենՏելի» ոչ պետական բաժնեմասի սեփականատեր «ՎիմպելԿոմ» ընկերությանը:

2014 - «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բազմամարդ հանրահավաք է կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում:

2018 - Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող «14+4» գործողությունների ծրագրը, ըստ նրա՝ «լինելու է մերկ ձեռքերի պայքար, բռնությանը բռնությամբ չի պատասխանվելու»:

2021 - Արտակ Դավթյանն իրավունքի ուժով դարձել է գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված և ներկայացվել զինված ուժերին, թեև վարչական դատարանն արձանագրել էր, որ Օնիկ Գասպարյանին ազատելու գործընթացում իրավական հիմքեր չկան։

ԱՇԽԱՐՀ

1312 - Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի խորհրդով Հռոմի պապ Կլիմենտ 5-րդը արձակել է կաթոլիկ-եկեղեցական-ասպետական Տամպլիերների օրդենը, ամբողջ Եվրոպայով մեկ նրանց պատկանող ունեցվածքն անցել է կա՛մ այլ օրդեններին, կա՛մ պետականացվել է:

1613 - պուրիտանցիների (անգլիացի բողոքականներ, որոնք չեն ընդունում պաշտոնական եկեղեցու առաջնայնությունը) մի խումբ Անգլիայից ուղևորվել է Ամերիկա և սկսել կառուցել Բոստոն քաղաքը:

1633 - հենց այն տեղում, որտեղ Ջորդանո Բրունոն լսել է իր մահվան դատավճիռը, Գալիլեո Գալիլեյը ծնկել է և հրաժարվել իր գիտական հայտնագործություններից, որի արդյունքում Հռոմի պապը նրա կալանքը փոխարինել է վտարմամբ:

1675 - Անգլիայի թագավոր Կառլ 21-րդը հիմնադրել է Գրինվիչի թագավորական աստղադիտարանը, իսկ հորիզոնականը, որը անցնում է Գրինվիչով, ընդունվել է որպես զրոյական հորիզոնական:

1772 - ստրկությունը Անգլիայում հայտարարվել է օրենքից դուրս:

1832 - վախճանվել է գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն։

1841- ԱՄՆ-ում արտոնագրվել է օսլայի արտադրությունը։

1848 - Վենետիկը հայտարարել է իր անկախությունը Ավստրիայից, հայտարարվել է Սան Մարինոյի Հանրապետությունը:

1874 - ԱՄՆ-ում առաջին անգամ տեղի է ունեցել մեծ թենիսի խաղ:

1876 - Իսպանիան ընդունել է իր Սահմանադրությունը: 1882 - ԱՄՆ-ի Կոնգրեսն արգելել է բազմակնությունը։

1888 - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներ ձևավորել են Անգլիական ֆուտբոլային լիգան։

1894 - կայացել է Ստենլիի գավաթի առաջին հոկեյի խաղը («Մոնրեալը» հաղթել է «Օտտավային» 3:1 հաշվով):

1895 - Փարիզում տեղի է ունեցել կինոնկարի առաջին հրապարակային ցուցադրություն. դա եղել է Լյումիեր եղբայրների «Բանվորների դուրս գալը գործարանից» շարժանկարը:

1904 - լոնդոնյան «Իլ յուստրեյդ Միրրոր» ամսագրում աշխարհում առաջին անգամ հրապարակվել է գունավոր լուսանկար:

1931 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս Բարտոն Ռիխտերը:

1935 - Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվել է Իրան:

1941– վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որը ինսուլինի հայտնաբերման համար ստացել է Նոբել յան մրցանակ:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների կողմից ոչնչացվել է Խատին գյուղը:

1945 - Կահիրեում հիմնվել է Արաբական պետությունների լիգան, որի կազմի մեջ են մտել Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։

2016 - Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարաններում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ՝ պայթյուններ:

2024–Մոսկվայի Crocus City Hall համերգային համալիրում տեղի է ունեցել ահաբեկչություն, զոհվել է առնվազն 143, վիրավորվել՝ 382 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութ