Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com–ը գրում է, որ տեղեկությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը վերջապես համաձայնեցվել է, լուրջ իրադարձություն է։ Սակայն շատերն են կասկածում, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի։

Խաղաղության պայմանագիրը բաղկացած է 17 կետից, որոնցից երկուսի շուրջ կողմերը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ։ Դրանցից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանից երրորդ ուժերի դուրսբերմանը, որով Բաքուն առաջին հերթին նկատի ունի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Ադրբեջանական կողմը կտրականապես դեմ է դիտորդների ներկայությանը և նրանց մեղադրում է «հետախուզական գործունեության մեջ»։ Խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտի մասին հայտարարությունից հետո հայ փորձագիտական և քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այդ առաքելության ապագան։ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ի ճեպազրույցում չի բացառել ԵՄ դիտորդներին սահմանից դուրս բերելու հնարավորությունը։ Հաջորդ օրը երկրի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո կգտնվեն «ընդունելի և փոխշահավետ լուծումներ ԵՄ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության համար»։

Հարավկովկասյան հակամարտությունների հարցով վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը կարծում է, որ առաքելության հարցը արդիական է Բաքվի համար, և Երևանը տեսականորեն կարող է համոզել Բրյուսելին՝ փոխել առաքելության լիազորությունները, «որպեսզի, օրինակ՝ դիտորդների փոքր խումբը ունենա սահմանափակ գործառույթներ»։ «Այդպես էր հենց սկզբում, երբ Եվրամիությունը դիտորդների փոքր խումբ ուղարկեց Հայաստան, ովքեր մանդատի սահմանափակության պատճառով նույնիսկ մարտական դիրքեր չէին այցելում»,- dw.com-ի հետ զրույցում ասել է Վարդանյանը։

Երկրորդ վիճելի հարցը վերաբերում էր միջազգային դատարաններում, մասնավորապես Հաագայի միջազգային դատարանում, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ մեղադրում են միմյանց ռասայական խտրականության մեջ, հայցերի փոխադարձ հետ կանչմանը։

Նիկոլ Փաշինյանը կարևոր իրադարձություն է անվանել Ադրբեջանի հետ բանակցությունների ավարտը։ Նրա խոսքով, փաստաթուղթը փոխզիջումային է, քանի որ երկու կետով զիջումներ է պարունակում. ըստ Փաշինյանի, խաղաղության համաձայնագրի տեքստում որևէ ձևակերպում չկա Հայաստանում ներկա ԵՄ դիտորդների մասին, սակայն կա դրույթ երրորդ երկրների ուժեր չտեղակայելու մասին։ «Դա նշանակում է, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն սահմանի ողջ երկարությամբ»,- պարզաբանել է նա։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ «համաձայնագրի նախագծում չկա դրույթ, որը կվերաբերի միայն Հայաստանին կամ միայն Ադրբեջանին, ամեն ինչ հավասարապես վերաբերում է երկու երկրներին»։

Չնայած համաձայնագրի տեքստի շուրջ պայմանավորվածությանը, դեռ կասկածելի է, որ այն շուտով կստորագրվի։ Երևանը հայտարարել է Բաքվի հետ ստորագրման ժամկետի և վայրի շուրջ խորհրդակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Այնուամենայնիվ, որպես խաղաղության ծրագրի մաս, Ադրբեջանը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ և բացառել 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրության 1-ին հոդվածից: Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոսել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ ընդգծելով դրանց ներքաղաքական նշանակությունը, սակայն դա կտրականապես մերժվում է ընդդիմության կողմից։ Այսպես, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ համաձայնեցված փաստաթուղթը չի լուծում առանցքային խնդիրները: «Որպեսզի այս «թղթի կտորը» ուժի մեջ մտնի, Բաքուն պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի իր հայեցողությամբ, բայց դա տեղի չի ունենա, Հայաստանում ոչ ոք դա չի ընդունի»,- dw.com-ի հետ զրույցում ասել է Խաչատրյանը։

Բացի դա, Հայաստանի արդարադատության նախարարության ղեկավար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Այդ առնչությամբ APRI Armenia վերլուծական կենտրոնի քաղաքագետ Բենիամին Պողոսյանը չի ակնկալում, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև 2026 թվականի կեսերը։ Նրա կարծիքով, Սահմանադրության նախագիծը կհայտնվի միայն 2026 թվականի ամառ-աշնանը։ Պողոսյանը ենթադրում է, որ ընտրություններում իշխանություններն ընտրողներին կներկայացնեն խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը և նոր Սահմանադրության նախագիծը։ «Իշխանությունները դա կփորձեն ներկայացնել որպես ընտրություն խաղաղության և պատերազմի միջև, այսինքն՝ եթե իրենք ընտրվեն, և հետո ընդունվի նոր Սահմանադրությունը, ապա կլինի խաղաղության հնարավորություն, թեև ոչ 100 տոկոսով: Բայց եթե մեկ այլ ուժ հաղթի, ապա պատերազմի հավանականությունը շատ ավելի մեծ կլինի»,- ասել է փորձագետը dw.com-ին տված հարցազրույցում։

Բաքվի մեկ այլ պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) լուծարումն է, որը զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Երևանի դիրքորոշումն այստեղ ճկուն է, Փաշինյանը նախկինում էլ չէր բացառում խմբի լուծարումը, սակայն չէր էլ հստակեցնում՝ համաձայնագրի ստորագրումից առա՞ջ, թե՞ հետո։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Միրզոյանն էլ նշել է, որ հարաբերությունների կարգավորումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտությունը կվերանա։

Հայաստանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է, որ Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները։ «Ադրբեջանը կարմիր գծեր չունի, նրա պահանջները չեն ավարտվելու, դրանք շարունակվելու են և շոշափելու են Հայաստանի ավելի ու ավելի կենսական շահերը»,- dw.com-ի հետ զրույցում ամփոփել է Մամիջանյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներ