Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում ուշադրություն գրավեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու պատրվակով Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը: Նրան, պարզվում է, զարմացրել ու նույնիսկ զայրացրել է, երբ տեղեկացել է, որ ժամանակին մեծ աղմուկով հարուցված քրեական գործերը կարճվել են կամ, ավելի վատ, դեռ քննության փուլում են: Չէ, Փաշինյանի խոսքի ցուցադրական «զարմանքի» այդ հատվածն ավելի լավ է մեջբերել. «Ես զարմանքով և մի փոքր էլ զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք՝ այդ քրեական գործը, որ լրատվականների առաջին էջերում էր, ի՞նչ եղավ, և ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ նախաքննությունը շարունակվում է: Սա, կներեք, անթույլատրելի է, պետք է, ի վերջո, թե՛ հանրությունը, թե՛ կառավարությունը պատասխան ունենա»:

Ինչպիսի՜ անակնկալ, կամ՝ ո՜վ կարող էր պատկերացնել: Իսկ եթե առանց սարկազմի, ապա Փաշինյանն այս հարցում էլ անկեղծ չէ այն առումով, թե տարիներ անց է հետաքրքրվել ինչ-ինչ «գործերի» ընթացքով ու միայն վերջերս հանկարծակի տեղեկացել է, որ «նախաքննությունը շարունակվում է»: Հեքիաթ՝ միամիտների համար:

Նիկոլ Փաշինյանն ինքն ինքը չէր լինի, եթե անդադար չհետաքրքրվեր իր իսկ հուշումով կամ հրահանգով հարուցված աղմկահարույց «գործերի» ընթացքով: Դա շատ հեշտ է ապացուցել ու հիմնավորել. գրեթե բոլոր դեպքերում, երբ դատարանում փլուզվել են «աղմկահարույց գործերը», կամ բանն անգամ լիարժեք դատաքննության փուլին չի հասել, կամ մեղադրյալները կալանքից ազատվել են, անմիջապես հետևել են որոշակի պատժամիջոցներ նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ: Այսինքն, գործադիր իշխանությունը աչալուրջ հետևել է այդ գործերի ընթացքին, ավելին՝ որոշակի ճնշումներ է բանեցրել, որպեսզի իրեն ցանկալի հետևանքներ լինեն:

Ինչ վերաբերում է բուն հարցին, որի առնչությամբ, ինչպես Փաշինյանն ինքն է ասում, զայրացել է: Տեսեք-տեսեք՝ աղմուկ-աղաղակով հարուցված գործերը տարիներ շարունակ դեռ քննության փուլում են: Էհ, ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ գործերի մեծ մասը գերազանցապես ցուցադրություն է, շոու՝ այսպես ասած: Դրանց ամբողջ իմաստն ու նպատակը հենց աղմուկն է եղել: Այսինքն, այդ «գործերը», հնչեցված մեղադրանքներն այնքան անհիմն են եղել, որ նույնիսկ փաշինյանական իշխանության նվիրյալ քննիչները «քննում-քննում», բայց այդպես էլ չեն կարողանում կոնկրետ մեղադրական եզրակացության հասնել, այնպիսի «քար ծակող» հիմնավորումներ գտնել, որ գործը հասցնեն դատարան: Դրա համար էլ «գործերը» քննիչների դարակներում «քնած» են, լինի դա Քննչական կոմիտեում, թե Հակակոռուպցիոնում: Այսինքն, այնքան թույլ են եղել մեղադրանք(ներ)ի հիմքերը, որ ոչ մի բան էլ չի հիմնավորվել:

Տակը բան չկա՝ ժողովրդական բառուբանով ասած: Թեպետ, չէ, մեկ բան այդ ամենի տակ կա. այն, որ բոլոր այդ աղմուկ-աղաղակներն ինտենսիվորեն օգտագործվել ու շահագործվել են Փաշինյանի ու նրա իշխանության կողմից՝ իրենց գովաբանության, «փիարի» համար, հատկապես տարբեր ընտրություններից առաջ:

Կարճ ասած՝ դրանք նախընտրական շոուներ են եղել կամ այդ շոուների բաղկացուցիչ մաս՝ «պատին ծեփելու, ասֆալտին փռելու» տեսարանների ապահովում, ուրիշ ոչինչ:

Եվ այդ համատեքստում հասկանալի է դառնում նաև, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հատկապես հիմա «հանկարծակի հիշել» հին, «աղմուկ-աղաղակային» գործերի մասին և հանձնարարել, որ դրանք մի հատ էլ, ինչպես հայտնի կինոյում է ասվում, «քննեն»:

Շոու է պետք: Երկիրը, կարելի է ասել, նախընտրական տրամադրությունների ու ինչինչ սպասումների մեջ է: Եվ, չունենալով հանրությանն առաջարկելու ոչինչ, Փաշինյանը ավելի հնարամիտ բան չի մտածել, քան իրավապահ համակարգի տարբեր մարմինների գզրոցներում փոշու տակ մնացած «գործերը» թարմացնելն է:

Այսինքն, մի անգամ «աղմուկ-աղաղակային» շոուն ինչ-որ ազդեցություն ունեցել է, իսկ հիմա, կներեք, երկրորդ ու անգամ երրորդ թարմության լապշայով է ցանկանում կերակրել հանրությանը, առնվազն՝ իրեն դեռևս թեթևակի վստահողներին:

Մեկ այլ հանգամանք էլ ուշադրություն գրավեց Փաշինյանի այդ «հակակոռուպցիոն» ելույթում, որ գործնականում դատաիրավական համակարգին իջեցված քաղաքական հրահանգի տպավորություն էր թողնում: Փաշինյանն, օրինակ՝ ասում է, և ճիշտ է ասում , ի դեպ, որ այս կամ այն գործը պետք է որոշակի ելք ունենա: Բայց ի՞նչ է նա հասկանում «ելք» ասելով: Լավ, «գործը» գնացել է դատարան. «Բա դատարանում ի՞նչ ա եղել, կարող ա արդարացվել է, կարող ա՝ կարճվել ա, այսինքն՝ ելք չի ունեցել»,-ասում է Փաշինյանը:

Այսինքն, նա ակամայից խոստովանում է, որ, իր ընկալմամբ, գործի ելք ասվածը միայն մեղադրական դատավճիռն է: Իսկ, օրինակ՝ մեղադրյալի արդարացման վճիռը, էլ չենք ասում՝ գործի կարճման մասին, ելքեր չեն: Իրականում «գործի» ելք է համարվում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ անկախ դրա մեղադրական կամ արդարացման բնույթից: Քիչ անց, երևի հասկանալով, որ ավելորդ բան է ասել, Փաշինյանը փորձում է շտկել ինքն իրեն, թե ինքն այն կանխավարկածով չի առաջնորդվում, որ պետք է անպայման մեղադրական դատավճռով պսակվի գործը...

Բայց, կներեք, դրանից մի քանի վայրկյան առաջ հենց դա էր ասում: Թեպետ սա էլ է միանգամայն բնութագրական Փաշինյանի համար. ասել հակասական բաներ, իսկ հետո, ըստ հարմարության, «կռուտիտներ» անել, թե հատկապես ինչ է նկատի ունեցել: Նման դրսևորումներ մեկ անգամ չէ, որ հանրությունը տեսել է այս տարիներին ինչպես անձամբ Փաշինյանի, այնպես էլ նրա կարկառունների կատարմամբ:

Կարճ ասած՝ բոլորն էլ զգում են, որ առաջիկայում կարող են լինել փոփոխություններ, առնվազն՝ ընտրություններ: Կարելի է չկասկածել, որ Փաշինյանը հանրային տրամադրությունների լարումը մյուսներից պակաս չափով չի զգում:

Դե, իսկ ընտրություններից առաջ երկրի անցուդարձը իրավական վակխանալիայի մեջ ընկղմելը միանգամայն տեղավորվում է Փաշինյանի գործելակերպում: Այստեղից էլ «հին-հին» գործերի մասին իբր թե նոր-նոր հիշելը, ինչ-որ «թարմացված», բայց հնամաշ մեղադրանքներ հնչեցնելը, հատիկ առ հատիկ «բրաբուսներն» ու ակնհայտ քաղաքական ենթատեքստով տրվող «հակակոռուպցիոն» հրահանգները:

Չկասկածեք, շուտով հին սկավառակները նորից այնպիսի արագությամբ կպտտի...

Էլ «նախկին», էլ «թալան», էլ «ապօրինի գույք», էլ «բռնոցի-ասֆալտ փռոցի», էլ...

Շոուի պակաս չի լինի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համար