Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Լեզուս կապ է ընկել, չգիտեմ՝ ինչ ասել, շոկի մեջ եմ». Լուլու

ԼԱՅՖ

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը, որից հետո ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված բարեմաղթանքների համար` գրելով հետևյալը.

«Այսօր ու ընդհանրապես ամեն տարի այս օրը իմ ՖԲ էջից մի էնպիսի Սեր ու Բարություն ա հորդում , որ խենթանալ կարելի ա… ուզում եմ , որ ձեր ամեն օրը լցված լինի էսպիսի սիրով ու բարությամբ: Երբեմն դուք անկախ ձեզանից` մարդու կյանքը տոնի եք վերածում … մեկ֊մեկ մտածում եմ` տեսնես ինչով և ինչի համար եմ ես սրան արժանացել , ու արդյոք իսկապես արժանի ե՞մ . պատասխանը չեմ գտնում …բայց ամբողջ հոգով շնորհակալ եմ, որ կաք, որ ես ձեզ ունեմ իմ կյանքում` թեկուզ վիրտուալ տարբերակով …

Ես երբեք ծնունդս չեմ նշել , չեմ նախապատրաստվել, ուզել եմ, որ աննկատ անցնի֊գնա, բայց , որքան ինձ հիշում եմ, շուրջս գտնվող մարդիկ էդ օրը դարձրել են շքեղ մի օր: Երևի արժանի լինել֊չլինելու մեջ չի հարցը,այլ գուցե` հաջողակ:

Էսօր մի բան հիշեցի, հիմա պատմեմ, շատերը կասեն էս աղջիկը ցնդած ա ,ո՞նց կարելի ա էդպիսի բաներ բարձրաձայնել ,բայց ես կարծում եմ `եթե մարդկանց սիրում ես ,պիտի լիովին անկեղծ լինես, եթե անկեղծ չես ,ուրեմն առևտրի պես բան է ստացվում` դու էսքանի ես արժանի, էսքան կբացվեմ, իսկ ես ձեզ սիրում եմ. հա՛ ,ի՞նչ էի ասում . Վերջերս մի տարի ծննդյանս օրն է ,պիտի գնամ գործի` ռադիո, իսկ մեզ մոտ ընդունված է ծննդյան օրերը նշել ։ Գրպաններս փորփրեցի, տեսա ունեցածս ընդամենը 360 դրամ է ։ Լա՛վ բա ի՞նչ անեմ։ Տանը մի շիշ գինի կար վերցրեցի, կրպակից 340 դրամով մի ռուլետ գնեցի (20 դրամ էլ դեռ մնաց) ու գնացի ռադիո: Երեխեքը էդքանով էնպիսի մի սեղան գցեցին, մոմեր վառեցին, անձեռոցիկներով ,սպասքով մի գեղեցիկ բան ստացան (որ չնեղվեմ), երաժշտությունը միացրեցինք ու սկսեցինք քեֆ անել: Իրենք իմ հրաշքն են: Մյուս կողմից` դուք ՖԲ էջս զարդարեցիք չքնաղ բարեմաղթանքներով, ու էլի դարձավ տոն, էդ եմ ասում, որ դուք երբեմն չեք էլ պատկերացնում,թե ձեր բարությամբ ինչ կարող եք անել: Իհարկե, դրա ճիշտ հակառակն էլ եք կարողանում… էդ հակառակի մասով` օրինակ էսօր Էրիկը զանգեց Անթառանյան, ասաց . «Գիտեմ, արդեն ամեն ինչ մաղթել են քեզ, բայց ես մի բան եմ հիշում. Էն, որ իմ մեքենայի հետևի նստարանին լուռ կծկված֊ նստած էիր ,ողջ երկար ճանապարհին մեկ֊մեկ հայելու միջից աչքս ընկնում էր վերացած, անօգնական դեմքիդ … էդ հայացքդ մինչև հիմա աչքիս առաջ ա … ուզում եմ, որ էլ երբեք էդպիսի դեմք չունենաս, երբե՛ք»:

էդ դեպքում էլ դուք չգիտեք թե մարդուն ինչ եք անում…

Իսկ այսօր հրաշալի օր էր … բայց օրվա «մեխը» մեր ռադիոյի մթնոլորտն էր: Բավական չէր երեխեքը մեկը մյուսից շքեղ նվերներով ինձ ոտքից գլուխ հագցրեցին ու զուգեցին, մեկ էլ Ժակն ու Մաքսը կորան … Քիչ անց վերադարձան` ինձ համար մի շատ նորաձև ու սիրուն վերարկու գնած: Հիմա լեզուս կապ է ընկել, չգիտեմ ինչ ասել, ինչ անել, շոկի մեջ եմ: Մեկ էլ տղաներից մեկի ձայնն ինձ սթափեցրեց` ուղղված Ժակին «ո՞վ ես դու, այ տղա, առնող էիր, մի հատ կարգին «շուբ» առնեիր, ձեռդ չգնա՞ց, թե չէ պալտո՞ս որն ա»  հահահա

Հենց այսպես էլ ապրում ենք:
Ու մեկ ա չեմ հասկանում` ինչով ու ինչի համար եմ ես արժանացել ձեզ … ու արդյո՞ք իրականում արժանի եմ… ամեն դեպքում` երևի չէ….

Հիմա, ձեր թույլտվությամբ,ես ինձ մաղթեմ.

Ուզում եմ, որ դուք միշտ լինե ՛ք չպակասե՛ք հանկարծ… խոստացե՛ք, որ չեք պակասի ու կփորձեք երջանիկ լինել….

Ուզում եմ, որ ՖԲ էջիս հիվանդ երեխաների համար օգնության կոչեր չտեսնեմ… ոչ թե չտեսնեմ, որովհետև ես չտեսնեմ, այլ դրանք չլինեն … բոլոր բալիկները առողջ լինեն …

Ուզում եմ, որ (ես սովորաբար ձեր ստատուսներից, քոմենթներից զգում եմ ձեր հոգեվիճակը) ձեր ՖԲ էջերին միայն սիրահարված ու երջանիկ ստատուսներ տեսնեմ: Քաղաքականությունն ու տնտեսությունն այնքան հունի մեջ ընկնեն, որ մենք անելիք չունենանք, մեր կյանքով ապրենք

Ուզում եմ, որ օրը մեջ այնքան Երջանիկ լինեք, որքան ես` այսօր` ձեր շնորհիվ… Ես սնվում եմ ձեր էմոցիաներով (ես վամպիր եմ ղղղղղղ) ա՜յ հիմա էլ , այսօր կպաշարեմ ձեր սերն ու բարությունը, որ իրոք շատ-֊շատ էր,ու կսպառեմ տարվա ընթացքում: Կհերիքի  ու դեռ կավելանա:

Հատ-֊հատ գրկում համբուրում եմ բոլորիդ: Ես ձեզ շատ եմ սիրում, և դրանք լոկ խոսքեր չեն…»:

 
Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր