Երևան, 10.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես շատ անկյունները կլորացրած եմ ասել, տիկին Ավանեսյան»․ Թորոսյանը՝ ԲԿ-ների պարտքերը չվճարելու մասին

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հետաքրքիր «բանավեճ» էր այսօր ծավալվել ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի միջև։ Նախ, նախարարը չկարողացավ Թորոսյանին բացատրել, թե այդ ինչ 800 միլիոն դրամ է «հայտնվել» նախարարության ու ապահովագրական ընկերությունների միջև, որ մինչ օրս սոցփաթեթի հարցով ապահովագրականները նախարարության հետ 2025 թվականի համար պայմանագրեր չեն կնքել։ Թորոսյանը խնդրեց հետո առանձին բացատրել, թե այդ ինչ գումար է, այնուհետև նշեց, որ այս իրավիճակը չէր լինի, եթե «տնային ախշատանքը մի քիչ ավել արվեր»։ Հետո խոսքը գնաց օֆերտայի պայմանագրի ու մեկ այլ մոտավորապես 800 մլն դրամի մասին, որն այս անգամ նախարաությունը պարտք է մնացել բուժկենտրոններին։ Նախարարը հավաստիացրեց, որ հարցը լուծված է,  իսկ երբ Թորոսյանը նշեց, որ անցյալ տարի օֆերտան ընդունելու ժամանակ շատ զարմացած էր, հասկանալով, որ «դրա տակից դուրս չեն գա», նախարարը վստահաբար պնդեց, որ «շատ լավ էլ դուրս եկանք», իսկ Թորոսյանը մեկնաբանեց․ «մի կերպ դուրս եկանք»։

Նախախարը հանձնաժողովում ներկայացնում էր կառավարության ծրագրի կատարողականը, և նրան հարց ուղղեցին, թե ինչու ապահովագրական ընկերությունների հետ մինչ օրս սոցփաթեթի վերաբերյալ ընթացիկ տարվա պայմանագրերը չեն կնքվել, և սոցփաթեթի շահառուներն ըստ այդմ չեն կարողանում բուժսպասարկում ստանալ։

Նախարարը նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերին, երբ ապահովագրականները ներկայացրել են տվյալ տարվա վնասաբերության արդյունքները, պարզվել է, որ դրանք անցել են կառավարության կողմից հաստատված վնասաբերության շեմը։ 

Դա, ըստ նրա, ունի երկու պատճառ։ «Առաջինը՝ սոցփաթեթի շահառուների շրջանակն է ընդլայնվել, և մենք խնդրել ենք պարզել, թե այդ շրջանակի ընդլայնումը ինչի հետ է կապված, այսինքն, պետական հիմնարկներում ավելացե՞լ է աշխատողների թիվը, և երկրորդը՝ ծառայությունների ավելացման մասով։ Եվ մեր 4,1  մլրդ դրամը, որը բյուջեի մեջ է դրված սոցփաթեթի համար, ըստ էության ապահովագրական ընկերությունների ներկայացված հաշվարկների հիման վրա, արդեն մոտ 830 միլիոն դրամով ավել է, հաշվի առնելով վնասաբերություն, և այլն։ Մենք բանակցել ենք ապահովագրական ընկերությունների հետ, եկել ենք համաձայնության, և ներկայացրել ենք կառավարության որոշման նախագիծ, ըստ որի պետք է միջոցների բաշխում իրականացվի, որպեսզի կնքենք նաև սողփաթեթի նոր պայմանագրերը», - ասաց Անահիտ Ավանեսյանն ու հավաստիացրեց, որ սոցփաթեթի շահառուների սպասարկումն այժմ իրականացվում է, թեպետ պայմանագրերը դեռ կնքված չեն։

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է կառավարության երկու որոշում, որոնցից մեկով սոցփաթեթի սպասարկման համար հավելյալ միջոցներ կտրամադրվեն, մյուսով՝ կարգի մեջ փոփոխություն կկատարվի, և մինչև ապրիլի մեկը հարցը կլուծվի։

«Ճի՞շտ եմ հասկանում, որ ավելի շատ են ծախսել, քան մենք փող ենք նախատեսել, և այդ 800 միլիոնն այդ ավել ծախսած գումարն է, այսինքն, էդքան ավել ծառայություններ են մատուցել ԲԿ-ները սոցփաթեթով»,- հարցրեց Արսեն Թորոսյանը։

Ավանեսյանը փորձեց բացատրել, որ ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը կազմել է 102 տոկոս, բայց այդ 102 տոկոսը այդպես էլ պարզություն չմտցրեցին, թե ինչ 800 միլիոն դրամի մասին է խոսքը։

«Բայց այդ 800 միլիոնը, ուզում եմ հասկանալ, այդ 800 միլիոնը, դա կոնկրետ ի՞նչ էր», - հարցրեց Թորոսյանը, այնուհետև առաջարկեց դրա մասին հետո խոսել։

«Տեսեք, դուք երկու բան եք ասում, բայց ես կարծում եմ, որ երկուսով էլ, մենք եթե ժամանակին զբաղվեինք, այս հարցը չէր ծագի։ Առաջինը շրջանակը։ Մենք գիտենք բոլորս, թե ովքեր են սոցփաթեթի շահառու, այսինքն դրանք ուսուցիչներն են, պետական ծառայողներն են, մեր բժիշկներն են։ Եվ չի կարող պարզապես այնքան մեծ աճ լինել տարվա մեջ, օրինակ, միանգամից մի 10,000 հոգի կամ 5,000 հոգի ավելանա։ Եվ եթե չկա այդ մեխանիզմը, պետք է ինչ-որ մեխանիզմ մշակվի, որ նախարարությանը տեղյակ պահեն, որ մենք իմանանք, օրինակ, ավելացավ 100 հոգի, եթե 100 հոգու ապահովագրավճարը, 36 հազար դրամը տեղավորվում է մեր 4.1 միլիարդի մեջ, ասում ենք նորմալ է, կտեղավորվենք, եթե պարզվում է ավելացավ 2000 հոգի, 2000 անգամ 36 000-ը չի տեղավորվում, մենք պետք է տարվա ընթացքում այդ վերաբաշխումները անենք, որպեսզի վերջում իրենց տված վնասաբերությունը ապահովենք։ Ինչ վերաբերում է ավել մատուցած ծառայություններին, այո, իրենք պետք է հետևեն, բայց այստեղ էլ պետք է մենք գործ անենք», - ասաց Արսեն Թորոսյանը, նշելով, որ պետական առողջապահության գործակալությունը պետք է ընթացիկ ինֆորմացիա հավաքի, որպեսզի նման իրավիճակ չստեղծվի տարվա վերջում։ Նրա կարծիքով, ճիշտ չէ մեղքը միայն ապահովագրական ընկերությունների վրա բարդելը։

«Փաստացի, մենք մեր տնային աշխատանքը մի քիչ ավել որ անեինք, հնարավոր է այսպիսի իրավիճակի առաջ չկանգնեինք», - ասաց հանձնաժողովի նախագահը։

Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ կառավարության որոշման մեջ պետք է փոփոխություն մտցնել և վերին շեմեր սահմանել, կամ հակառակը՝ ընթացակարգի մեջ փոփոխություն անել,  նշելով, որ ինչքան շահառուների թիվն ավելանա, այդքան նաև բյուջետային միջոցներ կավելանան։

Այնուհետև հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նախարարության ու բժշկական կենտրոնների միջև անցյալ տարվանից գործող պետպատվերի օֆերտայի պայմանագրին։ Նա նշեց, որ երբ 2024 թվականին ներդրվեց օֆերտայի ընդլայնման պիոտային ծրագիրը, առաջին եռամսյակում շատ մեծ դիմելիություն և ծախս եղավ, և դա շատ կանխատեսելի էր, և սկսեցին պարտքեր կուտակվել բուժկենտրոններին իրենց մատուցած ծառայությունների դիմաց։ 

«Եվ մենք միշտ կարող ենք ասել, որ դե կտանք այդ պարտքը, իհարկե, և տվեցինք ընթացքում, հիմնականում աշնանը։ Բայց այդ փողը պարզապես փող չէ, որը տրվում է բժշկական հաստատությանը, դա դառնում է աշխատավարձ բժշկին, որը այդ ծառայությունը մատուցել է», - ասաց նա, հիշեցնելով, որ բժիշկները պետպատվերից որոշակի տոկոսներ են ստանում, բայց ստացվում է, որ վիրաբույժն, օրինակ, 10 վիրահատություն է կատարել, բայց ամսվա վերջում ստացել է 5-ի գումարը։ 

«Հիմա այդ մարդուն մենք չենք կարող ասել, գիտես, մենք բարեփոխում ենք անում, քո փողը կտանք աշնանը, հետո որ չտանք էլ, կգնանք տնօրենին կտուգանենք չտալու համար, դա էլ ունենք, օֆերտայի հրապարակային պայմանագրի մաս է, ենթադրում եմ, նախարարի սահմանված կարգով աշխատավարձ չտալը։ 

Հիմա ոչ բժիշկները, ոչ բժշկական հաստատությունները այդտեղ մեղք չունեն, մեղքը մերն է, որ մենք արել ենք բարեփոխում, որը լավ բան է, բայց մենք դրա տակ ավելի փող չենք դրել, դրել ենք վերջում, այսինքն աշնանը։ Եվ տարվա վերջում էլ էլի մի 800 միլիոն դրամի չափ գումար, 796 էր, եթե չեմ սխալվում, չենք տվել բժշկական հաստատություններին»,- ասաց Արսեն Թորոսյանը։ Նա հիշեցրեց, որ նախարարության պարզաբանմամբ, 2024 թվականի դեկտեմբերի առաջին 15 օրերին ծսխսը եղել է ավելին, քան միջին հաշվարկով մյուս 15 օրերին։ Եվ Թորոսյանը ուզել է նախարարությունից այդ թվերը, և պարզել, որ 2024 թվականին միայն հունվարի առաջին 15 օրվա ծախսն է քիչ եղել, մնացած ամիսների առաջին 15 օրերի ծախսը մոտավորապես նույնն է եղել, ինչ դեկտեմբերին։ 

«Եվ իհարկե, եթե միջին հանենք այդ հունվարի ցածր թվով, պարզ է, որ միջինը ավելի ցածր է լինելու», - ասաց նա, հավելելով, որ նույնիսկ միջինից բարձր ծախսերը դեկտեմբերին ստանդարտ երևույթ են եղել վերջին տարիներին, ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։ Բայց այդ գումարը բժշկական հաստատություններին չի վճարվել։ Նա չբացառեց, որ ֆինանսավորման ներկայացված դեպքերի մեջ կարող են լինել կեղծիքներ, բայց հազիվ թե բոլոր բուժհաստատությունները մասնակցեին կեղծիքին, ու 800 միլիոն դրամի կեղծ դեպքեր ներկայացնեին։ 

«Հիմա այս հարցը ո՞նց ենք լուծելու։ Հիմա օֆերտան շարունակվում է, մենք այս տարի էլի՞ ունենալու ենք նման պատկեր, թե՞, այնուամենայնիվ ավելի համաչափ են մատուցվելու ծառայությունները հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին, և մենք ամեն ամիս վճարելու ենք այնքան, ինչքան, որ ծառայություն մատուցվել է», - հարցրեց նա։  

«Իհարկե ձեր խոսքում կային չափազանցվածություններ և ծայրահեղականություն, բայց դա խոսքի, այսպես, ձևաչափն է ընդգծելու», - դիմեց Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանին, ինչին նա արձագանքեց, որ «շատ անկյունները կլորացրած է» խոսել։  

Նախարարը խոսեց ծրագրերը ավելի լավ խմբավորելու, վերին շեմերի սահմանման անհրաժեշտության, ինչպես նաևև եռամսյակային ֆինանսական համամասնությունների հստակեցման մասին։ Այնուհետև հավելեց, որ այստեղ բուժհաստատությունների վրա մեղքը բարդելու ոչ մի հարց չի տեսնում։ 

«Այո, սա լայնածավալ մեծ փոփոխություն է եղել, և մենք շատ սերտ համագործակցել ենք բժշկական կենտրոնների հետ՝ միասնական կերպով ապահովելու այսպես հնարավորին սահուն անցում։ Արդյո՞ք կառավարության որոշումներով սահմանված որևէ կետ խախտվել է մեր կողմից։ Ոչ, չի խախտվել, և կառավարության որոշման մեջ ամեն ինչ գրված է, թե ոնց է իրականացվում կատարողականը, ոնց է տրվում ֆինանսավորումը։ Այսինքն մենք առաջնորդվել ենք ըստ սահմանված ընթացակարգերի։ Արդյո՞ք այդ ընթացակարգերը համահունչ փոխվել են օֆերտայի ներդրման հետ։ Համաձայն եմ, որ ըստ էության որոշակի խզում կա, այսինքն օֆերտան ներդրվել է ու ընթացքում արդեն որոշակի կարգավորումներ կարգաբերվում են ըստ օֆերտայի, որի վրա աշխատում ենք, և այս տարի, կարծում եմ, շատ ավելի կանխատեսելի իրավիճակ ենք ունենալու», - ասաց Ավանեսյանը, նշելով, որ, երբ ասվում է, որ օֆերտան անսահմանափակ է, դիսոնանս է առաջանում, քանի որ առողջապահության բյուջեն սահմանափակ է։ Արսեն Թորոսյանը հակադարձեց, որ այդպես է գրված կառավարության որոշման մեջ, և օֆերտան նշանակում է, որ տվյալ հաստատության հետ պայմանագիրը կնքվում է առանց սահմանափակման։ Ու եթե առողջապահական ծրագրերն ունեն այդ սահմանափակումները, ապա բժշկական կենտրոնները բյուջետային կարգադրիչներ չեն, որ ստուգեն ֆիննախի եռամսյակային համամսնությունը, տեսնեն, որ ավարտվելու եզրին է, որ «իրենց դիմած Արսեն Թորոսյանին» մերժեն ծառայություն մատուցել։ 

«Դա մեր գործն է։ Եվ ճիշտ եք ասում, կառավարության որոշումը ամբողջությամբ պահպանվել է, բայց կառավարության որոշման մեջ այնպիսի բան է գրած, որը չպիտի գրած լինի։ Որովհետև բժշկական կենտրոնը չի կարող այդ գործն անել։Ես չեմ ասում, մենք բարդել ենք մեղքը իրենց վրա, բայց փաստացի իրենք գումար չեն ստացել», - ասաց հանձնաժողովի նախագահը։  

Նախարարը հավաստիացրեց, որ մեծ մասը արդեն վճարումների իրականացվել են, իհարկե, որոշակի «ֆիլտրեր» անցնելով։ «Եվ ապրիլի մեկին էլ արդեն ամբողջությամբ, որը որ փաստված մեր կողմից ընդունված է, կվերջացնենք ֆինանսավորումը», - ասաց նախարարը։ 

«Իմ ասածն ընդամենը մեկ բան էր, երբ որ մենք 23 թվականի դեկտեմբերին տեսանք կառավարության որոշում բյուջեի ընդունումից երեք շաբաթ հետո, որտեղ գրված է, որ անցնում ենք բժշկական հաստատությունների համար բյուջեի չսահմանափակման մեթոդին, ես, օրինակ, շատ զարմացել էի, ո՞նց ենք դրա տակից դուրս գալու», - նշեց Արսեն Թորոսյանը, ինչին Անահիտ Ավանեսյանը հակադարձեց՝ «շատ լավ էլ դուրս եկանք»։ «Մի կերպ դուրս եկանք», - պատասխանեց Արսեն Թորոսյանը։ 

 Հետևեք մեզ՝ այստեղ

Խաղաղության պատրանքի վտանգավոր գինըՀիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդներըՎթար. ջուր չի լինելու մինչև երեկո «Մեր Ձևով» շարժման ձայնը հասնում է աշխարհին. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին բարձրաձայնում է Հայաստանի ճշմարտությունը Ի՞նչ է կատարվել նոյեմբերի 9-ի գիշերը․ Էդմոն Մարուքյան Ինչու է սուրճը «խլում» օրգանիզմիդ ամբողջ երկաթը և ոչ միայնՇուրջ 1.05 տրլն դրամ՝ Կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» գրասենյակի բացումով մենք ավելի մոտ կդառնանք Նոր Նորքի բնակիչներին․ Ավետիք ՉալաբյանԱսում է՝ ես աչք ունեմ ձեր երկրի վրա, հայեր ջան, ուզում եմ զավթեմ, ինձնով անեմ. Տաթևիկ ՀայրապետյանՓաշինյանը հետդարձի ճանապարհ չունի եկեղեցու դեմ պայքարում Հենց սկզբից էլ պոռոտախոսի նման վարք էիք դրսևորում․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը նոր զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին 41-ամյա տղամարդը կալանավորվել է ՌԴ-ն ուկրաինական անօդաչուների թիրախում․ իրավիճակը՝ երկրում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթքԻվետա Մուկուչյանը լողազգեստով ցուցադրել է սլացիկ մարմինը Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո. APԼավրովը նշել է Ռուսաստանի դաշնակիցներին ՔՊ-ն Էջմիածնում ասֆալտի վրայից ասֆալտ է փռում` գլխառադ անելով և խախտելով շինարարական նորմերըԻրանի բարձրաստիճան գեներալը պատմել է 12-օրյա պատերազմի առաջին ժամերի մասին Մտադիր են ապագայում ավելի շատ կենտրոնանալ սեփական միջուկային զինանոցի վրա«Ռոման» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղԹուրքիայում օծանելիքի պահեստում տեղի ունեցած մահաբեր հրդեհի գործով 11 մարդ է ձերբակալվելԵրուսաղեմի դատարանը հերթական անգամ չեղարկել է կոռուպցիայի գործով Նեթանյահուի դատական նիստըՈւգոչուկվու Իվուն բաց կթողնի Հունգարիայի եւ Պորտուգալիայի դեմ հանդիպումները Մալայզիայի ափերի մոտ շրջվել է միգրանտներով նավակը. 7 մարդ զոհվել է, 13-ը՝ փրկվել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավանդատուն-թանգարանի գանձերը Չինաստանը կասեցրել է ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապված մետաղների ԱՄՆ արտահանման արգելքըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը «Հայլուր» լրատվականինՍասունցի Դավթի հրապարակում բախվել են «Գազել» ավտոաշտարակը և «Volkswagen»-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2000 դոլար Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդները Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին լուսանի է տեսանկարահանել ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել 2014-ին սպանված զինվորի մասունքները 5 տարի առաջ իշխանությունը մեկ ստորագրությամբ հանձնեց Արցախի մեծ մասը Իրանը հայտնել է Չինաստան նավթի արտահանման ռեկորդային մակարդակի մասին Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 69 000-ըԻմունային համակարգը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ. գիտնականները հայտնաբերել են ուռուցքի թույլ կողմըԿանարյան կղզիներում ուժեղ ալիքները երեք մարդու քշել տարել են օվկիանոս ժողովուրդն է մեր կյանքի առանցքն ու ծառայության նպատակը՝ Քրիստոսի ներկայությամբ շաղախված․ Արամ Ա«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին վաղարշապատցիների հետ Վաղարշակ Քեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Կոտայքի մարզում բախվել են «Audi»-ն և «Toyota»-ն. կա 1 տուժшծ Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքըԱյս հողում թուրքական զnրքեր չեն լինի. Նեթանյահուն՝ Գազայի մասին Մեր ամերիկացի գործընկերների հետ միասին Հունգարիային պատրաստում ենք այս նոր դարաշրջանին. ՕրբանՆրանք, ովքեր դեմ են մաքսատուրքերին, հիմարներ են. Թրամփ Հերթական մանիպուլյացիան է… Էդմոն ՄարուքյանԱմերիկյան զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դադարեցվել է ԱՄՆ-ում շաթդաունի պատճառով