Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dialogorg.ru–ն «Ադրբեջան-Հայաստան. Խաղաղության համաձայնագրի մասին ուրախ զեկույցներ անորոշության մշուշում» վերնագրով հոդվածում գրում է, որ մարտի 13-ին Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացի ավարտի մասին։ Նրա խոսքով, Հայաստանն արդեն «ընդունել է Ադրբեջանի առաջարկները երկու բաց մնացած հարցերի վերաբերյալ»։ Հիշեցնենք, որ խոսքն այն երկու կետերի մասին է, որոնց շուրջ կողմերը չէին կարողացել փոխզիջման հասնել՝ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերի հետկանչերը, ինչպես նաև պետական սահմանին երրորդ ուժերի տեղակայման բացառումը։ Եվ հիմա, կարծես թե, այդ հարցերը գոնե ֆորմալ մակարդակով հանվել են։ «Տեքստի վրա աշխատանքն ավարտված է»,- հայտարարել է Բայրամովը՝ հավելելով, որ «հաջորդ փուլում Հայաստանը պետք է իր Սահմանադրության մեջ վերացնի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ»։ Երևանում պաշտոնական մակարդակով հաստատել են ադրբեջանական դիվանագիտության ղեկավարի խոսքերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, «երբ ակնհայտ դարձավ, որ մենք չենք կարողանա իդեալական ձևակերպումներ ունենալ այդ դրույթների համար, մենք Անվտանգության խորհրդի ձևաչափով քննարկում անցկացրինք և եկանք այն եզրակացության, որ փաստաթղթի առկա բովանդակությունը կարելի է համարել փոխզիջումային լուծում»։

Մոսկվան ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտը և պատրաստ է իր հատուկ ներկայացուցչին ուղարկել երկրներ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար: Մոտավորապես նման տոնով հայտարարություններ են հնչել նաև այլ մայրաքաղաքներից։ Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայ-ադրբեջանական պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների հայտարարված ավարտն անվանել է հակամարտության էջը շրջելու հնարավորություն՝ համաձայն նախագահ Թրամփի՝ «ավելի խաղաղ աշխարհի» տեսլականի։ Իրանի նախագահ Փեզեշքիանն էլ հիշեցրել է երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը: Ինչպես հայտնի է, Բաքուն պնդում է արտատարածքային «Զանգեզուրի միջանցք» ունենալու հարցը, որը հղի է Հայաստանի հետ սահմանին Թեհրանի համար անբարենպաստ զարգացումներով։

Սակայն ցանկացած լավատեսություն հայադրբեջանական համաձայնագրի ստորագրման հարցում որոշակիորեն վաղաժամ է թվում։ Այդ հակամարտության երկար պատմության մեջ սա հեռու է առաջին դրվագը լինելուց, քանի որ ժամանակ առ ժամանակ հայտարարվել է բանակցային գործընթացի ավարտի մասին, բայց ամեն անգամ այն ձախողվել է։ Այստեղ բավական է հիշել թեկուզ 2001 թվականի «Փարիզյան սկզբունքները», 2007-2009 թվականների «Մադրիդյան սկզբունքների» մի քանի տարբերակները, ինչպես նաև 2011 թվականի ամռանը Կազանում կայացած հանդիպումը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ տասնյակ լրացուցիչ նախապայմաններ առաջադրեց այն ժամանակ, երբ ամեն ինչ համաձայնեցված էր:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վերջնական անցումը Բաքվի վերահսկողության տակ արմատապես փոխել են տարածաշրջանում երկարամյա ստատուս քվոն։ Հիմա էլ, գործելով ուժի դիրքերից, Բաքուն հասկացնում է, որ, առանց Հայաստանի հիմնական օրենքում փոփոխությունների և առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Երևանի համաձայնության, ոչ միայն չեն ստորագրի որևէ համաձայնագիր, այլ նաև ընդհանրապես բանակցություններ չեն վարի։

Ներկայում փաստաթղթի ստորագրման մասին խոսելը շատ վաղաժամ է, հայտարարել է Բայրամովի տեղակալ Էլնուր Մամեդովը՝ ավելացնելով, թե «կարևոր է, որ բոլոր նախապայմանները պահպանվեն, Հայաստանը դադարեցնի զինվելը»։ Չնայած ռազմական ներուժի ակնհայտ տարբերությանը, ֆրանսիացի և հնդիկ գործընկերների հետ Հայաստանի մի շարք պաշտպանական պայմանագրեր առաջացրել են Բաքվի կոշտ արձագանքը: Հատկանշական է, որ Բայրամովի հայտարարության հետ միաժամանակ ելույթ ունենալով նույն «գլոբալ ֆորումում»՝ նախագահ Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է Հայաստանի ներխուժման սպառնալիքի մասին:

Կարելի է ենթադրել, որ, բացի վերը նշված նախապայմաններից, կան նաև ուրիշները, որոնք առաջ կքաշվեն, երբ Բաքուն անհրաժեշտ համարի։ Օրինակ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է «Հայաստանի տարածքում թաքնված անձանց» Ադրբեջանին հանձնելու պահանջը, որոնց Ադրբեջանի իշխանությունները համարում են հանցագործներ։ Ինչպես այդ առնչությամբ նշել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է, այլ այդ երկրին վերջնականապես քաղաքական քարտեզից հանելը։ Պաշտոնական Բաքուն իր գործողություններով ցույց է տալիս, որ մտադիր չէ հրաժարվել Հայաստանի դեմ միջազգային հայցերից, կարծում է նախկին օմբուդսմեն և իրավապաշտպան Արման Թաթոյանը՝ հիշեցնելով, որ Բաքուն «Հայաստանի պատճառած նյութական վնասը» գնահատել է 11 միլիարդ դոլար։

Գործող իշխանությունները՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի կառավարության, հայտարարում են, որ պատրաստ են բանակցություններ սկսել փաստաթղթի ստորագրման վայրի և ժամկետի շուրջ՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը լավագույն դեպքում կարող է դրվել հանրաքվեի 2026 թվականի երկրորդ կեսին։

Այսպիսով, պետք է համաձայնել այն դիտորդների հետ, ովքեր ենթադրում են, որ բանակցային գործընթացը կարող է հետաձգվել, ընդ որում՝ բավականին երկար ժամանակով: Այդ ընթացքում Բաքուն և Երևանը ուշադիր կհետևեն արտաքին իրավիճակին՝ ձգտելով հնարավորինս շատ շահել դինամիկ փոփոխվող միջազգային իրավիճակից։ Հնարավոր է, որ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը համաձայնի կովկասյան տարածաշրջանը թողնել Մոսկվային, որն էլ, այնուամենայնիվ, ստիպված կլինի հաշվի նստել վերջին տարիներին ակնհայտորեն ամրապնդված ադրբեջանա-թուրքական դաշինքի հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով