Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի էր, բայց հետո փոխվեց մեծանալուն զուգընթաց: Ուրիշ տեսակի տղա էր: Խելացի էր, աշխատասեր: Որտեղ աշխատանք լիներ անելու, նա պետք է ներկա լիներ: Սիրում էր մարդկանց օգնել: Ընկերասեր էր, ընկերոջ համար կյանքն էլ չէր խնայի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Միքայելի մայրիկը:

Միքայելը ծնունդով Տավուշի մարզի Լուսաձոր գյուղից է: Այստեղ են անցել նրա մանկությունը, դպրոցական տարիները: Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է. «Որ ասեմ տանը գիրք էր բացում, չէ, ինչպես բերում էր գրքերը, այնպես էլ տանում էր դպրոց: Ես իրեն Միքայել չէի ասում, այլ Ապեր: Փոքր տարիքից իրեն այդպես ենք կոչել: Իրեն ասում էի՝ Ապե՛ր ջան, ինչո՞ւ գիրք չես բացում, գրավոր գրում: Արձագանքում էր՝ մա՛մ, գնում եմ ու պատասխանում, տնայիններս էլ դասընկերուհիներս են գրում: Բոլոր առարկաների հանդեպ հավասար վերաբերմունք ուներ, տանը գիրք չէր բացում, բայց տարեվերջին բարձր գնահատականներով էր ավարտում: Մի ուսուցչուհի ունեինք, հարցնում էի՝ ընկեր Այվազյան, Ապերը ո՞նց է սովորում: Միշտ պատասխանում էր՝ Ապերի պես երեխա կա՞: Ուսուցիչներին ինքս ասում էի՝ ախր տանը գիրք չի բացում, արձագանքում էին՝ մեր պատմածը մեզ պատմում է»:

Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Միքայելն ուսումը շարունակել է քոլեջում՝ զբոսաշրջության բաժնում: Մայրիկն ասում է՝ շատ էր սիրում սպորտը: «Մեր գյուղում սպորտդահլիճ, համապատասխան մարզասարքեր չկային, գնում էր մոտակա գյուղը՝ Գետահովիտ: Զանգում էի իրեն՝ Ապե՛ր ջան, որտե՞ղ ես, ինչո՞ւ ես ուշանում: Ասում էր՝ մա՛մ ջան, Գետահովիտում ենք, պարապում եմ: Ես իրեն թույլ չէի տալիս, որ գնա, անհանգստանում էի, բայց ինքը գնում էր, քանի որ սպորտով զբաղվելն իր համար շատ կարևոր էր»: Տիկին Գոհարն ասում է՝ որդին սիրում էր զբաղվել նաև ձկնորսությամբ, այգեգործությամբ։

Մայրիկը պատմում է, որ քոլեջում սովորելու տարիներին Միքայելը գնում էր անտառ՝ սունկ, սինդրիկ հավաքելու: «Սիրում էր այդ կերպ իր ժամանակն անցկացնել, բայց քոլեջի դասերն էր բաց թողնում: Երբ իրեն նախատում էի, որ դասերին հաճախի, արձագանքում էր՝ գնում եմ անտառ, կգամ, հավաքածս կվաճառեմ, որ քույրիկներիս պահենք: Շատ էր սիրում իր քույրիկներին: Քոլեջից զանգում էին, ասում՝ գոնե մեկ-մեկ դասի արի, որ հաջորդ կուրս փոխադրենք, չենք ուզում, որ նույն կուրսում մնաս: Իսկ ինձ ասում էր՝ մա՛մ, դու ոչ մի բանի հետ գործ չունես, ես կխոսեմ քոլեջի դասախոսների հետ: Դասախոսներից մեկին ասել էր, թե ինչու դասի չի գնում՝ մամայիս եմ օգնում, անտառում եմ: Վերջերս մարտի ութի համար միջոցառում էին կազմակերպել, մեզ կանչել էին քոլեջից, հիշում էին երեխաների հետ կապված պատմությունները: Այդ ժամանակ էլ դասախոսներից մեկը հիշեց, որ երբ հարցրել է Միքայելին, թե ինչո՞ւ դասի չի գալիս, արձագանքել էր. «Անտառ եմ գնում, սունկ հավաքում, որ մամայիս օգնեմ: Պապաս այստեղ չի, պետք է մամայիս օգնեմ»»: Միքայելը երեք քույրերի միակ եղբայրն է, և ինչ-որ առումով դեռ պատանեկության տարիներից պատասխանատվություն էր ստանձնել քույրերի համար: Ուզում էր օգնել ծնողներին՝ հոգ տանել նրանց մասին: Տիկին Գոհարն ասում է՝ որդին իրենց տան սյունն ու հենարանն էր:

Քոլեջում ուսումը կիսատ թողնելով՝ Միքայելը 2020 թ. հունվարի 27-ին մեկնում է ծառայության: Ընտրում է ՊՆ-ի ծրագրերից մեկով նախատեսված եռամյա ծառայությունը: «Ես չէի ուզում, որ երեք տարով գնար, բայց հաստատակամ էր մտադրության մեջ՝ եթե որոշել եմ, պիտի գնամ: «Ապե՛ր ջան, այդ գումարը մեզ պետք չի»,-արձագանքում էի ես, բայց նա համառեց ու իր որոշումից հետ չկանգնեց: Որոշել էր ծառայությունից վերադառնալուց հետո այդ գումարը ներդնել և բիզնես հիմնել»:

Միքայելը ծառայում էր Արցախում՝ «Մարտունի 3»-ում, նռնականետորդ էր: «Շատ էր սիրում իր ծառայությունը: Սկզբում ծառայությունից տպավորություններն այլ էին, բայց հետո զանգահարեց, թե՝ ուզում եմ փոխեմ ծառայությանս տեսակը, երկու տարի ծառայեմ ու վերադառնամ. «Մա՛մ, շատ ենք վարժություններ անում, հոգնում եմ»: Զրուցեցինք, ասացի՝ իսկ եթե դժվարություններ լինեն փոփոխության ժամանակ, գուցե ստիպված լինես նորից ծառայել: Շարունակում էր ծառայությունը»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Երբ պատերազմն սկսվեց, Միքայելս զանգեց: Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էր: Սեպտեմբերի 26-ին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, ինձ համար իրեր կուղարկե՞ս: Խնդրեց իր համար տաք շորեր էլ ուղարկել, բայց կանաչ գույնի: Զարմացա մի փոքր, հարցրեցի՝ իսկ այդ գույնի հագուստ կարելի՞ է հագնել, արձագանքեց՝ հա, մենք այստեղ այդ գույնի շորեր ենք հագնում: Երբ ասացի, որ ամեն ինչ կգնեմ, կպատրաստեմ և կուղարկեմ, խնդրեց նոր բան չգնել, այլ ուղարկել իր շորերը, որոնք տանը կան: Իրերը պատրաստել էի, բայց պատերազմն սկսվեց: Հեռուստացույցով լսեցի, որ Մարտունին կրակոցների տակ է: Այդ ժամանակ զանգեց, սկսեցի լաց լինել՝ կրակոցներ են, Ապե՛ր ջան: Փորձում էր հանգստացնել ինձ. «Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան»: Մինչև հիմա իր այդ խոսքերն իմ հիշողության մեջ են»: Հոկտեմբերի 1-ին ժամը 4-ին է եղել Միքայելի և մայրիկի վերջին զրույցը: Սակայն որևէ բան չի հուշել, թե ինչ կարող էր պատահել ժամեր անց:

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Միքայելն անմահանում է: Նրա տուն «վերադարձը» շատ չի ուշանում: Տիկին Գոհարն ասում է՝ հաջորդ օրը որդին արդեն տանն էր:

Ապրելու ուժի մասին. «Հիմա իմ ուժի աղբյուրը աղջիկներս են ու թոռնիկները»:

Հ. Գ. - Միքայել Եգանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Լուսաձորի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ