Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բնագիտության եւ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը` 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ: Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում: Միաժամանակ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թվաքանակը. 82 տոկոսը հաղթահարում է նվազագույն շեմը, 40 տոկոսը` միջին շեմը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածները:

Նախարարի խոսքով 10 տարեկանների շրջանում բարելավվել են նաեւ գեղարվեստական եւ գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու եւ ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները. անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022 թվականի 47 տոկոսից 2024 թվականին իջել է շուրջ 20 տոկոսով` դառնալով 28 տոկոս: Երեխաների կեսից ավելին ունեցել է 64,3 տոկոսից բարձր արդյունք. այսինքն` ճիշտ է պատասխանել իր կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցից առնվազն 9-ին:

Պետության համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ, որոնց շուրջ 56 տոկոսն աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում: Նոր ուսուցիչների 32 տոկոսը մինչեւ 30 տարեկան է, 39 տոկոսը` 31-40 տարեկան:

Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին 4 տարվա ընթացքում անցկացված կամավոր ատեստավորման արդյունքում 2024 թվականի տարեվերջի դրությամբ արդեն 6321 ուսուցիչ կամ ուսուցիչների շուրջ 20 տոկոսն ունի բարձրացված դրույքաչափով աշխատավարձ: «Կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցողների թիվը 2024 թվականին ընդհանուր հայտագրվողների նկատմամբ եղել է ամենաբարձրը` 56,7 տոկոս»,- ընդգծել է նա:

Խոսելով դպրոցաշինության աշխատանքներից` նշվել է, որ 2021-2024 թվականներին մեկնարկած դպրոցաշինության խոշոր ծրագրով իրականացման տարբեր փուլերում է գտնվում 220 հաստատություն, որոնցից 35-ը` շինարարության փուլում է, 136-ի համար կնքված են շինարարության պայմանագրեր, իսկ 14-ի գծով ծառայությունների գնման գործընթացներ են կազմակերպված: Միաժամանակ վերանորոգման է նախապատրաստվում 35 հաստատություն: 2021-2024 թվականներին շահագործման են հանձնվել 40 դպրոց եւ 16 մարզադահլիճ: Դպրոցներում իրականացվում են նաեւ ընթացիկ նորոգման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ ավելի քան 500 դպրոցում իրականացվել են շուրջ 800 մլն ՀՀ դրամի ընթացիկ նորոգման աշխատանքներ:

2024 թվականին արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության հաստատություններ է ընդունվել 15,058 ուսանող` 2023 թվականի նկատմամբ գրանցելով ընդունելության 11,4 տոկոս աճ:

Սպորտի ոլորտում 2024 թվականին Հայաստանի մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից` 123 ոսկե, 107 արծաթե եւ 154 բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը` կազմելով 32 տոկոս նախորդ տարվա 28 տոկոս ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13,8 տոկոսը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի կամ 5,6 տոկոսի համեմատ, իսկ Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարզիկները միջազգային մրցաշարերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նվաճել են 37 մեդալ` 18 ոսկե, 9 արծաթե եւ 10 բրոնզե:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով մշակույթի ոլորտում կատարված աշխատանքները, նշել է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում բոլոր մարզերում կազմակերպվել են մշակութային էքսպոներ, որոնց շրջանակներում դպրոցներն իրազեկվել են մշակութային հաստատությունների գործունեության վերաբերյալ: Էքսպոներին մասնակցել է 10 մարզի 65 մշակութային կազմակերպություն. ունեցել են ընդհանուր շուրջ 27,000 այցելու: Մշակութային կրթության տարվա շրջանակում էապես ավելացել են «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի շրջանակում այցելությունները թանգարաններ եւ թատրոններ` շուրջ 300,000 աշակերտ, ինչը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ընդգրկում հանրակրթական դպրոցներում սովորողների շուրջ 70 տոկոսը:

Գրադարաններում եւ թանգարաններում իրականացվել է ավելի քան 1800 կրթամշակութային ծրագիր, որին մասնակցել է շուրջ 38,820 այցելու, ինչը մոտ 29 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Պետական եւ համայնքային թանգարաններ այցելության ընդհանուր թիվն աճել է` կազմելով շուրջ 1,245 մլն: Արգելոց-թանգարանների այցելուների թիվը կազմել է ավելի քան 763,000: Թանգարանների սեփական եկամուտները գրեթե կրկնապատկվել են 2022 թվականի համեմատ` կազմելով շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որին բացի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից միացել է նաեւ Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը:

Կազմակերպվել է Գրքի երեւանյան միջազգային փառատոնը` շուրջ 50 հրատարակչությունների, գրավաճառների եւ մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ, որն ունեցել է շուրջ 30,000 այցելու` կրկնակի ավելի նախորդ տարվանից, վաճառվել է շուրջ 12,000 գիրք:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է նախորդ տարվա կատարված աշխատանքները սփյուռքի ոլորտում: Ըստ այդմ` հաշվետու տարվա ընթացքում 13 երկրում: Ավստրիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Սլովակիայում, Ֆինլանդիայում եւ Ֆրանսիայում նշանակվել է սփյուռքի գործերի 16 հանձնակատար:

2024 թվականին կայացել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցերը 11 երկրի` Շվեյցարիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Իտալիայի, Ռուսաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի եւ ԱՄՆ-ի 26 տարբեր քաղաքի հայ համայնքներ: Այցերի շրջանակներում կայացել է ավելի քան 160 միջոցառում:

Սեպտեմբերի 17-20-ը կազմակերպվել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է մոտ 1000 հյուր շուրջ 60 երկրից: Գագաթնաժողովի ընթացքում կազմակերպվել են 6 պանելային քննարկում, 22 համաժամանակյա նիստ, կլոր-սեղան քննարկումներ, 3 թեմատիկ ցուցահանդես եւ մշակութային միջոցառումներ: Գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված են եղել 180 բանախոս եւ մոդերատոր 25 երկրից:

«Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված ուսումնաճանաչողական ծրագիր, որը ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ եւ այցեր: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Ծաղկաձորում, որին 6 փուլով մասնակցել է 600 երեխա` 20 երկրից:

«իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգումե միջոցառման շրջանակում 2023-2024 թվականներին 50 սփյուռքահայ մասնագետ ներգրավվել է ՀՀ պետական կառավարման 64 համակարգի 18 կառույցում, իսկ 2024-2025 թվականներին` 40 մասնագետ 20 կառույցում: 2023-2024 թվականների մասնակիցների 80 տոկոսից ավելին որոշել են շարունակել աշխատել Հայաստանում:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների բազմաբնույթ հարցերին, տվել պարզաբանումներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում