Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ երկու օրերին մի քանի անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ստերը։ Ավելին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս փաստացի հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը՝ հայտարարելով. «Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»:

Ի՞նչ է սա նշանակում: Կան տեսակետներ, որ նման հաճախականությամբ նման ապատեղեկատվություն Բաքուն ամենևին պատահական չի տարածում: Ի մասնավորի, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը կարծում է, որ Ադրբեջանը Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական հիմքեր է ստեղծում, այսինքն՝ Բաքուն ցանկանում է ունենալ casus belli՝ այսես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Չնայած հայկական կողմը խոսում է խաղաղության և փաստաթուղթը ցանկացած պահին ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշում՝ ՀՀ-ից փոխհատուցումներ է պահանջում, ադրբեջանցիներ է ցանկանում «վերաբնակեցնել» ՀՀ-ում, պահանջում է կրճատել հայոց բանակն ու չվերազինել այն։ Իլհամ Ալիևի պահանջներն ունեն սկիզբ, սակայն չունեն վերջ։ Բաքուն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, որպեսզի միշտ ունենա հիմքեր՝ հայադրբեջանական սահմանը խախտելու համար»։

Մյուս կողմից՝ ըստ հեղինակների, Ադրբեջանը ցանկանում է հասնել ԵՄ-ի դիտորդների դուրս բերմանը. «ԵՄ դիտորդները զսպող գործոն են և թույլ չեն տալիս Ադրբեջանին գրավել հայկական տարածքներ՝ կրակի տակ պահել սահմանամերձ գյուղերն ու հայ-վրացական և հայ-իրանական ճանապարհները, իսկ այս լոգիստիկան ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն։

Բաքուն ԵՄ-ի դիտորդական առաքելությունն անվանում է հետախուզական և պահանջում է այն դուրս բերել հայ-ադրբեջանական սահմանից, որպեսզի կարողանա անարգել գործել հայկական սահմանի ողջ երկայնքով՝դիպուկահարներով և դիվերսիոն խմբերով։

Անդրադառնալով այն հարցին, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը պահանջում է Ալիևից՝ ազատ արձակել գերիներին, ալիքը նշում է, որ դա, իհարկե, վատ նորություն է Բաքվի համար, քանի որ Թրամփը ցանկանում է հասնել Հարավային Կովկասում խաղաղության. ուկրաինական պատերազմն ավարտվում է, և ՌԴ-ԱՄՆ նոր պայմանավորվածության արդյունքում տեղի է ունենալու աշխարհի գեոպոլիտիկ նոր բաժանում և Հարավային Կովկասը հայտնվելու է ռուսական ազդեցության գոտում։ Ըստ հեղինակների, ԱՄՆ-ն ցանկանում է ունենալ խաղաղ Հարավային Կովկաս, որպեսզի անխոչընդոտ կարողանա նավթ և գազ տեղափոխել կասպյան ավազանից ու Կենտրոնական Ասիայից:

Մասնավորաբար,ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը գրել է, որ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Նա նշել է, որ անցնող շաբաթ խոսել է Ադրբեջանի նախագահի ազգային խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ. «Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»։

Մյուս կողմից՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թուրքական հատվածի շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին: Ըստ նրա, ադրբեջանական կողմում շարունակվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքները, և առաջիկա ամիսներին կսկսվեն թուրքական 224 կմ երկարությամբ հատվածի աշխատանքները։ Նա պարզաբանել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» սկսվելու է Ադրբեջանից, անցնելու է Հայաստանի կամ Իրանի տարածքով, ապա Նախիջևանով, Դիլուչիով և Կարսով և միանալու է Բաքու-Թբիլիսի երթուղու հետ։

«Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքը» Մեծ Թուրանի լոգիստիկա է, և ԱնկարաԲաքու տանդեմն ամեն ինչ անելու է, անգամ ռազմական սադրանքի է դիմելու՝ այն բացելու համար, քանի որ այդ միջանցքը բերելու է միլիարդավոր դոլարներ և աշխարհաքաղաքական ազդեցություն Թուրքիային, իսկ Ադրբեջանը կապող կամուրջ է Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի համար»,-ամփոփում է տելեգրամյան ալիքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր