Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինչու՞ են հայ կանայք իրենց այնպես պահում անկողնում, որ տղամարդը ստիպված սիրուհի է գտնում…»

ԼԱՅՖ

Հարց

«Ինձ անընդհատ մի հարց է անհանգստացնում՝ ինչու՞ են հայ կանայք իրենց այնպես պահում անկողնում, որ տղամարդը ստիպված սիրուհի է ձեռք բերում… Ինչու՞ ազատ չեն, ինչու՞ անկողնում ամուսինը պետք է համոզողի դերում լինի, հետո չհասնի իր ուզածին և նորից զանգահարի այն երրորդին, որպեսզի գնա, առանց սիրո բավարարի իր ցանկությունները:
Չգիտեմ՝ ճիշտ եմ, թե ոչ, բայց երբեմն մտածում եմ, որ պատճառը կարող է սիրո բացակայությունը լինել (չնայած նա կասկածելու տեղիք չի տվել), բայց ինչպե՞ս հասկանալ կանացի այդ տեսակ անտարբերությունը»:

Արտյոմ, 27 տ. ք. Երևան


Պատասխան

Արմեն Աբգարյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեթերապևտ

- Տղամարդու բնազդներում առաջին տեղում սեքսն է: Տղամարդու համար սեքսն ամենակարևորն է, նա ամեն պահի պատրաստ է, եթե իհարկե իմպոտենտ չէ: Իսկ կնոջը պետք է նախապատրաստել, տաքացնել: Եթե կինը հոգնած է, նյարդայնացած է, նա անտարբեր կլինի սեքսի նկատմամբ:
Կանանց մոտ առաջնայինը մայրական բնազդն է, այսինքն` ի սկզբանե ուզում են լինել գեղեցիկ ու հաճելի, հնարավորինս դուր գալ տղամարդկանց և նրանցից ընտրել ամենաարժանիին, ով իրենց համար առողջ սերունդ ունենալու և այդ սերունդը հասունացնելու հենարան կլինի:

Կոպիտ ասած՝ կնոջ համար սեքսը միջոց է նպատակներին հասնելու համար` ունենալ ընտանիք, երեխաներ և այլն:

Կարելի է ասել նաև, որ կնոջ համար սեքսը վճար է ընտանիքի համար, իսկ տղամարդու համար ընտանիքը (որը նաև բեռ է) վճար է սեքսի համար:

Սեքսի հանդեպ կանանց անտարբերությունը կարող է ունենալ նաև այլ պատճառներ.

1. Շատ կարևոր է, թե ով է եղել կնոջ առաջին տղամարդը. եթե անփորձ մեկը, բնականաբար, բացի ցավից, կինը, ոչ մի հաճույք չստանալով, հետագայում նույնպես անտարբերություն է ցուցաբերում սեքսի նկատմամբ:

2. Սոցիալական դաստիարակությունը, երբ մանկուց ասում են՝ «չի կարելի», որից աղջիկների մոտ տղամարդկանց և սեքսի հանդեպ տհաճություն է առաջանում և ամուսնանալով՝ նրանք կարող են նույնիսկ իրենց ամուսիններին մոտ չթողնել: Իմ աշխատանքային փորձում հանդիպել եմ նորապսակների, ովքեր թեկուզ սիրելով են ամուսնացել, բայց կինը ամուսնության առաջին ամսում ամուսնուն մոտ չի թողել:

3. Տղամարդկանց անգրագիտությունը, երբ չհասկանալով կնոջ հոգեբանությունը՝ նրա սեռական կարիքները չափում են իրենց կարիքներին հավասար: Բայց փորձառու տղամարդը, ով ծանոթ է կնոջ հոգեբանությանը, լավ գիտի, որ ի տարբերություն տղամարդու՝ կնոջ համար սեքսն առաջնային չէ, և միշտ չէ կինը պատրաստ լինում սեքսով զբաղվելու: Կնոջ համար կարևոր է տղամարդու ուշադրությունը, փաղաքշանքը, նուրբ վերաբերմունքը:
Երբեմն, երբ կինն անկողնում ինչ-որ ազատություն է թույլ տալիս, տղամարդը միանգամից սկսում է հետաքրքրվել, թե որտեղից գիտի այդ ամենն ու հենց ինքն է «փակում» կնոջը:
Որոշ դեպքերում էլ տղամարդը, ճիշտ է, ցանկանում է կնոջը տեսնել սիրուհու դերում, բայցև հասկանալի հետևանքներից ելնելով՝ չի փորձում «բացել», ազատություն տալ նրան, քանի որ վախենում է՝ կինը դավաճանի իրեն:

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն, Անահիտ Վարդանյան, 56 տ.

«Ոչ մի խելացի կին թույլ չի տա, որ ամուսինն, իր սեռական կարիքները բավարարելու համար սիրուհի ձեռք բերի: Ու քանի որ ընտանիքը մութ անտառ է, հնարավոր չէ հասկանալ, թե կոնկրետ այս դեպքում ի՞նչ է պահանջում նամակագիրն իր կնոջից: Բայց կնոջը սիրող ամուսնուն ոչ մի սիրող կին չի մերժի:

Իսկ եթե ամուսինը անտարբեր է կնոջ նկատմամբ, հարբում է, անարգում կամ խաբում է նրան, կնոջ իրավունքները ոտնահարվում են ամուսնու կողմից, բնական է, որ ոչ մի կին անկողնում նման տղամարդու որևէ ցանկության չի ընդառաջի: Ստիպելով ոչինչ հնարավոր չէ, ամեն ինչ պետք է լինի սիրով: Կինը պետք է իրեն սիրված զգա նաև ցերեկը, որպեսզի գիշերը ամուսնու ցանկությունները նրա համար չդառնան բռնաբարության նման մի բան»:

Փոխադարձ սիրո և հարգանքի առկայությունը փաստում է զույգերի ներդաշնակության մասին:
 Եթե ձեր միջև կա այդ սերն ու հարգանքը, ուրեմն փորձեք ձեր մեջ փնտրել պատճառը, երբ ձեր կնոջից անտարբերություն եք նկատում: Ավելի ուշադիր եղեք նրա նկատմամբ, օրվա ընթացքում գրկեք, համբուրեք նրան, փաղաքշեք, եթե հեռու եք, զանգահարեք, որպեսզի նա զգա, որ միշտ է սիրված ու ցանկալի:

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Վերանշանակումներ են եղել ՆԳՆ-ում Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԱյս ճանապարհը կարող է թանկ արժենալ Հայաստանի համարԵրևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»ՄԹ-ում քրիստոնեական փառատոնի ժամանակ ցուցանակը փլուզվել է, 1 մարդ կյանքից հեռացել է, 6-ը՝ վիրավորվել