Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Յուրօրինակ շինություններ

ԼԱՅՖ

Աշխարհի մի քանի հետաքրքիր շենքերի մասին

Երբեմն դրանք լինում են թեք, կլոր, գլխիվայր կամ չափազանց տարօրինակ, ինչի շնորհիվ էլ հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում:

Եթե պիտանելիության տեսակետից կարծիքները, իրոք, իրարամերժ են, թե նման կառույցները միայն էսթետիկական հաճույք են պատճառում և նախատեսված չեն բնակեցման կամ լիարժեք օգտագործման համար, ոմանց կարծիքով էլ` հակառակը, հենց արտասովոր ճարտարապետական գիծը կամ յուրօրինակ տեսքն է դրդում ընտրել այդ կառույցը որպես հանգստի կամ բնակման վայր կամ պարզապես դարձնում այն ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

Ամեն դեպքում նման տարօրինակ, բայց աչքի համար այդքան գրավիչ և ոչ տիպային կառույցների կառուցումը շարունակվում է էլ առավել կրեատիվ մտքով:

Երաժշտական տունը

Դաշնամուրի և ջութակի ձևով կառուցված այս տունը գտնվում է Չինաստանի Հուէյ նահանգում:

Շենքի մուտքը սկսվում է ջութակից, որի մեջ ներկառուցված են աստիճաններ և վերելակ:

«Բաբլ» հյուրանոցը

Ֆրանսիական Bubble հյուրանոցը ամենաինքնատիպ և հետաքրքիր հյուրանոցներից մեկն է: Ֆրանսիացի դիզայներ Պիեր-Ստեֆան Դյումայի կողմից կառուցված “Բաբլ” հյուրանոցի սենյակները թափանցիկ են, ինչը հնարավորություն է տալիս համահունչ լինել եղանակային պայմաններին: Ի դեպ, լողասենյակը թափանցիկ չէ, հավանաբար, մի քանի տարի անց` դրան էլ կհասնենք :)

Նման կրեատիվ հյուրանոցային համարների ստեղծման դեպքում մեծ դեր են ունեցել բոլորիս քաջ ծանոթ Սուրբ ծննդյան ապակեպատ կլոր հուշանվերները:

Պրահայի Պարող տունը

Պրահայի այս պարող տունը Չեխիայի մայրաքաղաքի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկն է: Ինչո՞ւ պարող տուն. անվանումը պատահական չէ: Շինությունը բաղկացած է երկու մասերից, երկու պարողներից` ի պատիվ Ջինջեր և Ֆրեդ հայտնի հոլիվուդյան պարային զույգի:

Կլորաձև շենքի տանիքին գտնվում է ռեստորան, իսկ այս շինության մեջ իրենց աշխատաժամերն են սպառում մի շարք միջազգային կազմակերպություններ:

Թեք տնակը Լեհաստանում

Եթե հայտնվեք Լեհաստանի Սոպոտ քաղաքում, կլսեք այս թեք տան մասին բազմաթիվ ասեկոսեներ, թե այստեղ ապրում են թզուկներ, այն օժտված է կախարդական հատկություններով և այլն: Իրականում այս հետաքրքիր թեք կառույցում գտնվում է առևտրային կենտրոն:

Եվս մեկ «ծուռ» տուն Ավստրիայում

«Ծուռ» անվանումն այդքան էլ չի վերագրվում շինության թեքությանը, ավելի շատ բնակիչներն են այդպես այն կոչում` տարօրինակության և անհավասարության պատճառով:

Ավստրիական Վիեննայում գտնվող այս շինության ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի կարծիքով` մարդիկ չպետք է ապրեն միևնույն չափերի բնակարաններում, այլ դրանք պետք է տարբերվեն իրենց գույներով, արտաքին ձևերով և նույնիսկ պատուհանների տեղադրման դիրքով:

Շարունակում ենք թեքության թեման` «Թեք տուն» Մեծ Բրիտանիայի Դուդլի քաղաքում


Մեծ Բրիտանիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն ամենևին էլ նախատեսված չի եղել լինել թեք և դառնալ այսքան հայտնի: Թեքությունն առաջացել է ժամանակի հետ, երբ շինության մի հատվածի տակ հողը նստել է:

Պիզայի հանրահայտ աշտարակը

Խոսելով թեք շինությունների մասին, իհարկե, չէր կարող չհիշատակվել Պիզայի աշտարակը:

«Ճաք տված» տունը ամերիկյան Բրենսոնում

Ամերիկյան Բրենսոն քաղաքում գտնվող «Ռիփլի» տունը ծառայում է որպես թանգարան: Կառույցի ճաքերը հատուկ են մտածվել` շինությանը 8-բալլանոց երկրաշարժի ուժգնություն հաղորդելու համար: Այս թանգարանում պահվում են աշխարհի տարբեր անկյուններից հավաքված տարօրինակ իրեր:

Ի դեպ, կառույցի մոտ կանգնեցված է դինոզավրի արձան, որը խժռում է հակառակ ուղղությամբ շարժվող ժամերը, որոնք տարօրինակ կերպով միշտ ճիշտ ժամն են ցույց տալիս:

«Քաղաքային կակտուսը» Ռոտերդամում

Էկոլոգիապես մաքուր տասնյակ շինությունների մեջ արդեն ընդգրկված այս կառույցը վերջնական աշխատանքներից հետո կզարդարի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքը: Արտաքնապես կակտուս հիշեցնող այս շինությունը համարվում է նաև էկոլոգիապես մաքուր կառույցներից մեկը, որի յուրաքանչյուր պաշտգամբ վերածել են փոքրիկ այգու:

Նման մոտեցմամբ շեշտը դրվել է ոչ միայն բնակելի տարածքների օգտակարության, այլև դրանց կանաչապատման վրա: Շինությունը դեռ վերջնականապես ավարտված չէ:

«Հաբիտատ», Մոնրեալ

«Հաբիտատ 67» համալիրը բնակելի տարածք է կանադական Մոնրեալում: Այս բազմահարկ և բազմաշերտ կառույցը դարձել է Կանադայի խորհրդանիշներից մեկը:

Պեկինի Օպերայի տունը

Այս շինությունը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ և յորօրինակ կառույցներից մեկը: Ֆրանսիացի ճարտարապետի աշխատանքը գեղեցկացնում է Պեկինը: Օպերայի կառույցը գտնվում է լճի մեջտեղում: Կառույցը հատկապես գեղեցիկ է գիշերային լույսերի ներքո:

Կառույցում տեղավորվել է 3 հիմնական դահլիճ` 2416 և 2017 տեղանոց օպերային և համերգային դահլիճներ և 1014 տեղանոց թատրոն:

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան Եթե ԱՄՆ-ը մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. վերջին ահասարսուռ տվյալներըՈւկրաինան հայտարարում է Նովոռոսիյսկում ռուսական չորս ռազմանավ խոցելու մասին Պուտինն այցելել է վիճահարույց Կուրիլյան կղզիներ, ձկնկիթ համտեսել Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը