Երևանի քաղաքապետարանը հորդորում է վճարել ավտոմեքենաների կայանման տեղական տուրքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ, համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ Երևան քաղաքում սահմանված կարգով կազմակերպված ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար անհրաժեշտ է վճարել տեղական տուրք:
«Տեղեկացնում ենք, որ առանց տեղական տուրքի վճարման կայանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, օրենքով սահմանված կարգով, կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- նշված է Երևանի քաղաքապետարանից «Արմենպրես»-ին փոխանցված հաղորդագրությունում:



