Թուրքիայում 10 ընդդիմադիր գործչի սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) 10 անդամի մեղադրանք է առաջադրվել՝ «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» հոդվածի հատկանիշներով։ Հայտնում է ermenihaber.am-ը:
Փետրվարի 11-ին Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում ձերբակալվել էին «ԺՀԿ» անդամ, Ստամբուլ նահանգի Քարթալի շրջանային ղեկավարի օգնական Ջեմալեթթին Յուքսելը, Աթաշեհիրի շրջանային ղեկավարի օգնական Լիվան Գյուրը և շրջանային ղեկավարության այլ անդամներ:
Մարտի 6-ին դատախազությունում մեկնարկած հետաքննությունն ավարտվել է, որի հիման վրա էլ վերջիններիս նկատմամբ դատական գործ է հարուցվել: Մեղադրականի հիման վրա նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



