Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռազմաքաղաքական նոր իրողությունները «ստիպում» են մեզ փոփոխել մեր մոտեցումները

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն մոտ քառորդ դար է ՀՀ/ԼՂՀ-ը Ադրբեջանի հետ գտնվում է ռազմական հակադրության մեջ, որի ներքո նրանք տարբեր փուլերն են անցել՝ ակտիվ պատերազմից մինչև հրադադար, ապա նորից սահմանային ակտիվություն: Այս ողջ ընթացքում հակադրության կողմերի բանակներն անցել են ինստիտուցիոնալ բարեփոխումների մի շարք գործընթացներ՝ վերածվելով ռազմական բավական կուռ միավորների, որոնք ավել կամ պակաս հաջողությամբ ունակ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները:
Տրամաբանական է, որ նշված ժամանակահատվածում երկու կողմերի որդեգրած ռազմական մոտեցումներում, ռազմական մարտավարության մոդելների ընտրության հարցում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել: Դրանք այսօր արտացոլված են երկրների ընդունած ռազմական պարադիգմերում, որոնց հիմքով էլ մինչ օրս պետությունները կառուցում են հնարավոր լայնածավալ պատերազմի իրենց տեսլականները: Եթե հայկական կողմը ավանդաբար առաջնորդվել է «արձագանքման-պաշտպանական» գործելաոճով, ապա Ադրբեջանը հարձակողական վարք է ընտրել: Սա հասկանալի է, քանի որ Ադրբեջանը հակամարտության ռազմական փուլում պարտվել է, ունի տարածքային կորուստներ, հետևաբար ամեն գնով ռևանշի հասնելու վարք է դրսևորում:

Սակայն հարկ է նշել, որ կոնֆլիկտի ընկալումը տարիների ընթացքում փոխակերպվել է, և այսօր ՀՀ-ն իր պաշտպանական քաղաքականության ռազմավարական վերանայման քայլեր է ձեռնարկում՝ այն դարձնելով առկա ռազմաքաղաքական իրավիճակին առավել համահունչ:

Այսօր ՀՀ-ն անցում է կատարում նախահարձակ մոտեցումներով հակառակորդի ակտիվությունը ճնշելու գործելաոճի, որն առավել մոբիլ է, հասցեական ու իրավիճակին համարժեք: Խոսքը «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի գործարկման մասին է, որը ենթադրում է «Դիտարկում-կողմնորոշում-որոշում-գործողություն» մարտավարական քայլերը: Սա ռազմական վարքի այնպիսի ձև է, որը նախատեսում է ռազմական պայմաններում առկա խնդրի ֆիքսացիա, իրավիճակի գնահատում, դրան համապատասխան գործողության ձևի օպերատիվ որոշում ու իրականացում: Այսինքն սա գործնականում ակտիվ նախահարձակ պաշտպանությունն է, որն իր առջև խնդիր է դրել հակադարձել հակառակորդի քանակական աճին որակական գործելաոճով՝ տեղերում ազդեցության առանցքային բաղադրիչների մասով հակառակորդի նկատմամբ հասնելով դոմինանտության անհրաժեշտ մակարդակի:

Սա կարևոր փոփոխություն է, որը տեսանելի ազդեցություն կունենա կողմերի ռազմական ներուժը գործնական իրացման պայմաններում:

Մինչդեռ, եթե փորձենք գնահատել հակամարտող կողմերի բուն ռազմական հզորությունները, ապա ինչպես կենդանի ուժի, այնպես էլ մի շարք զինատեսակների քանակական ու տիպային ցուցանիշներով կողմերը ընդհանուր առմամբ համադրելի են: Ուժային հարաբերակցության առկա իրավիճակում, եթե Բաքուն ձեռք է բերում իրեն առաջարկվող գրեթե ամեն տիպի ու տեսակի՝ հիմնականում հարձակողական զինանոց, ապա Երևանը առաջնորդվում է հնարավոր պատերազմի ու հակառակորդին հակադարձելու առավել իրատեսական տրամաբանությամբ: Ասենք, եթե Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է/էր ծախսում օդուժի քանակի ավելացման ու նոր տեսակների ձեռքբերման վրա, մենք արդիականցնում ենք մեր ՀՕՊ համակարգերը, որով այդ օդուժի գերակայությանը կարող ենք համակշռել: Սա տնտեսապես շահեկան է, իսկ ռազմական առումով՝ խելամիտ: Տնտեսված հավելյալ միջոցները կարողանում ենք ներդնել մարտավարական այլ ոլորտներում առկա խնդիրները լուծելուն:

Անդրադառնալով հակամարտության կողմերի տիրապետման տակ առկա ռազմական միջոցներին՝ նշեմ, որ զինատեսակների քանակական ու տեսակային հարաբերակցության առումով կողմերը տիրապետում են բավական լուրջ զինանոցի, որի մեջ ներառված են ինչպես ժամանակակից համազարկային համակարգեր՝ «Սմերչ», «Ուրագան» և այլն, ՀՕՊ տեխնիկա՝ «Ս-300»-ներ, հրետանային ժամանակակից զինտեխնիկա ու հրթիռային համակարգեր՝ «Տոչկա-Ու», «Սկադ» և այլն:
Ավելին՝ ռեգիոնի ուժային հարաբեկացության ներկա status quo-ի պահպանման վրա ազդող զինատեսակներ են առկա, որոնց մասին երկրները (կամ գոնե նրանցից մեկը) դեռևս չի բարձրաձայնում:

Կարծում ենք, որ մի կողմից՝ ԼՂ շփման գոտում առկա ուժային հարաբերակցությունը, մյուս կողմից՝ ՀՀ-ի պաշտպանական քաղաքականության ռազմավարական/մարտավարական վերանայման գործընթացում նոր մոտեցումները բավական տեսանելի արդյունքներ կտան ԼՂ շուրջ առկա status quo-ի փոփոխմանն ուղղված քայլերը բեկանելու ուղղությամբ: Նոր մոտեցումները, որոնք իրենց բավական արդյունավետ դրսևորել են Մերձավոր Արևելքի նման բարդ ռեգիոնում, համապատասխան տեխնիկական համալրման պարագայում ամենայն հավանականությամբ լավագույնս կդրսևորեն իրենց առաջադրված խնդիրների լուծման հարցում:

Չի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Հայաստանի այն վայրը, որտեղ ջուրը տարօրինակ գույն ունիԻրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր Տղամարդը կրակել և սպանել է որդուն ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվելՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան36-ամյա կինը ծեծի է ենթարկել իր երկու երեխաներինԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատուՆերդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱրտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Ավետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար