Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սուրճի համաշխարհային առևտուրը կանգ է առել գնաճի պատճառով

ՖՈՏՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սուրճի համաշխարհային առևտրով զբաղվող կազմակերպությունները հայտարարել են, որ հատիկավոր սուրճի գնի կտրուկ աճի պատճառով իրենց գնումները հասցրել են նվազագույնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գործակալության տեղեկացմամբ՝ մատակարարները դեռ պետք է համոզեն մանրածախ խանութներին ընդունել սուրճը:

Նախորդ շաբաթ Հյուսթոնում ԱՄՆ Սուրճի ազգային ասոցիացիայի ամենամյա համաժողովի մասնակիցները նշել են, որ իրենք ցնցված են Intercontinental Exchange (ICE) բորսայում 2024 թ․ նոյեմբերից ի վեր Արաբիկա սուրճի ֆյուչերսների 70% աճից:

Էկվադորում լուծվող սուրճի արտադրող ELCAFE ընկերության գլխավոր տնօրեն Ռենան Չուեյրին նշել է, որ այս տարի առաջին դեպքն է, որ մինչև մարտ չի վաճառվել ապրանքների տարեկան ակնկալվող ամբողջ ծավալը:

«Մենք սովորաբար մինչ այժմ պետք է սպառած լինեիք ամբողջը, բայց առայժմ վաճառել ենք արտադրանքի 30 տոկոսից էլ պակաս», – պարզաբանել է նա։

Սուրճի գնի բարձրացումը պայմանավորված է սուրճի արտադրության կարևոր շրջաններում, մասնավորապես՝ Բրազիլիայում առաջատար արտադրողների արտադրության ծավալների նվազմամբ։

Որոշ կանխատեսումների համաձայն՝ Արաբիկա սուրճի գինը մինչև տարեվերջ կարող է նվազել 30%-ով, քանի որ ըմպելիքի բարձր գները զսպում են պահանջարկը։ Սակայն այս տարի ակնկալվում է բրազիլական սուրճի բարձր բերքատվություն:

Այնուամենայնիվ, սուրճով զբաղվող շատ ընկերությունների ապագան դեռ անորոշ է։ Շատերը չգիտեն՝ կկարողանա՞ն արդյոք իրենց ապրանքը վաճառել նոր գներով, թե՞ ոչ։

Միևնույն ժամանակ, սուրճի գները շուտով կարող են իջնել սուրճի ցանքատարածությունների ընդլայնման շնորհիվ, այդ թվում՝ Հնդկաստանում, Ուգանդայում, Եթովպիայում և Բրազիլիայում: Այս ֆոնին ոլորտի որոշ ընկերություններ ակնկալում են, որ հաջորդ տարի Բրազիլիայում մեծ բերքատվության հետ միասին դա կարող է հանգեցնել սուրճի գների անկման:

Հունվարին Bloomberg-ը հայտնել էր, որ սուրճի մեծածախ գները վերջերս գերազանցել են 1970-ականների վերջին սահմանած բոլոր ժամանակների առավելագույն գինը՝ հասնելով 7,5 դոլարի մեկ կիլոգրամի դիմաց:

Բացի այդ, հատիկավոր սուրճի ֆյուչերսները վերջին վեց ամսվա ընթացքում աճել են 45%-ով: Ինչպես նշում է Bloomberg-ը, իրավիճակը կարող է վատթարանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կոլումբիայի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, որն ԱՄՆ-ին սուրճի երկրորդ մատակարարն է։

Ընդհանուր առմամբ, Արաբիկայի և Ռոբուստայի գինը վերջին 12 ամիսների ընթացքում աճել է ավելի քան երկու անգամ:

«Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարից