Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շնորհակալություն, որ ընտրում եք մետրոպոլիտենը՝ վստահելով մեզ ձեր ամենօրյա ճանապարհի մի մասնիկը. Բաբկեն Սեդրակյան

ԲԼՈԳ
Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը» նշում է իր 44-ամյակը։ Արդեն ավելի քան չորս տասնամյակ այն դարձել է Երևանի կենսական զարկերակը՝ կապելով քաղաքի տարբեր հատվածները, միավորելով հազարավոր ուղևորների և ապահովելով հարմարավետ, անվտանգ ու արագ երթևեկություն։

Սա ոչ միայն տարիների պատմություն է, այլև մարդկանց ջանքերի, նվիրումի ու երազանքների արդյունք, որն այսօր էլ շարունակում է ծառայել մեր մայրաքաղաքի հազարավոր բնակիչներին ու հյուրերին։

Մետրոն ավելին է, քան պարզապես տրանսպորտի միջոց։ Այն մեր քաղաքի շարժման, կայունության ու զարգացման խորհրդանիշն է, Երևանի դիմագիծը ձևավորող կարևոր հենասյուններից մեկը՝ իր հուսալիությամբ, արագությամբ ու հարմարավետությամբ։

Այս կարևոր կառույցի հիմքում կանգնած են մարդիկ՝ մեծանուն պետական գործիչներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի Երևանն ունենա մետրոպոլիտեն, շինարարներ, ովքեր կերտել են այն, և աշխատակիցներ, ովքեր տարիներ շարունակ իրենց մասնագիտությամբ, սիրով ու նվիրումով պահել և զարգացրել են մետրոպոլիտենը, ովքեր օր ու գիշեր հոգ են տանում, որ մետրոն շարունակի իր անխափան ընթացքը։

Ես երախտապարտ եմ նրանց ամեն մի ջանքի ու նվիրումի համար, որոնց շնորհիվ Երևանի մետրոպոլիտենն այսօր ոչ միայն անցյալի փառահեղ ժառանգությունն է, այլև շարունակական զարգացման ու նոր հնարավորությունների ուղին։

Մետրոյի կյանքում առանձնահատուկ տեղ ունեն նրա աշխատակիցները։ Ձեր նվիրվածությունն ու պատասխանատվությունն ամեն օր ապահովում են, որ մետրոն գործի անխափան։ Ձեր բարեխիղճ ու սրտացավ աշխատանքը մեծ ներդրում է մեր քաղաքի կյանքում։ Ձեր ջանքերով մետրոն շարունակում է արդիականանալ ու սպասարկել հազարավոր մարդկանց։

Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նաև մեր ուղևորներին, որոնց առօրյայի անբաժանելի մասն է մետրոպոլիտենը։

Շնորհակալություն, որ ընտրում եք մետրոպոլիտենը՝ վստահելով մեզ ձեր ամենօրյա ճանապարհի մի մասնիկը։ Շնորհակալություն համբերության, բարեկրթության ու այն փոքրիկ ժպիտների համար, որոնք բաժին են հասնում մեր աշխատակիցներին։ Ձեր ներկայությունն է, որ այս համակարգը դարձնում է կենդանի, շարունակական ու կարևոր։
 
Մենք գնահատում եմ ձեր ընտրությունը և մաղթում հաճելի ուղևորություն։

Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Երևանի քաղաքային իշխանությանն այս տարիներին մետրոպոլիտենի կողքին լինելու եւ աջակցելու համար։

Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տարեդարձի առթիվ և մաղթում, որ մեր մետրոպոլիտենը շարունակի իր հուսալի ու անխափան երթը՝ դառնալով ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ ու ավելի արդիական։

Թո՛ղ մեր ճանապարհները լինեն անվտանգ․․․


Բաբկեն Սեդրակյան

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ

Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։
 
Երևանի մետրոպոլիտենի գործունեությանը հետևեք նաև Telegram-ում՝ https://t.me/yer_m
 
Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավորՎթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ Սիմոնյան