Երևան, 12.Օգոստոս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճիռը։ Դատարանի որոշմամբ, նա դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժի կրման սկիզբը հաշվվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից․ հայտնում է hetq.am-ը:

Դատարանն ապացուցված համարեց, որ Արցախի ՊԲ հրամանատարը 2020թ. հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է «անբարեխիղճ և անփույթ» վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրանքը վերաբերում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրում տեղակայված Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ բոլոր հարցաքննվածները, ովքեր առնչություն են ունեցել այդ հանգամանքին, իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Ջալալ Հարությունյանը ասել է՝ «101-ը ասում է՝ մերոնք են», կամ՝ «հաստատ մերոնք են», կամ՝ «100% մերոնք են»։

Դատաքննության ժամանակ հարցաքննված դիվիզիոնի ողջ անձնակազմը միաբերան պնդել է, որ հնարավոր և հավանական էր առաջին անգամ «թողնել» հրամանը տալու դեպքում անվնաս նահանջ կատարել։ Հայտնել են, որ անձնակազմն արդեն իսկ պատրաստվում էր, վարորդներից ոմանք ավտոմեքենաները թաքստոցից տեղափոխում էին կրակային դիրք և սկսել էին հավաքել ռազմամթերքը։ Սակայն Ջալալ Հարությունյանի՝ «կրակային դիրքը թողնելու» հրամանը չեղարկելուց հետո, անձնակազմը վերադարձել է զբաղեցրած դիրքեր։ Ավելին՝ խորացված հրամանատարական կետից (ԽՀԿ) փոխանցվել են նոր նշանակետեր։

«Ջալալ Հարությունյանի անփութությունը վճռական նշանակություն է ունեցել հակառակորդի գործողություններին ուշ արձագանքելու և կրակային դիրքը ոչ ժամանակին լքելու համար, որի հետևանքով հակառակորդի խմբավորմանը հաջողվել է հայտնաբերված լինելու պայմաններում անարգել մոտենալ անձնակազմին, ինչպես նաև սկսել անմիջական մարտական գործողությունները»,– ասվում է դատավճռում։

Հարությունյանի գործողությունների հետեւանքով զոհվել են 1-ին մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ՝ պահեստազորայիններ Նվեր Ավանեսյանը, Վահե Ավագյանը, Վաչագան Հարությունյանը, Կարեն Դանիելյանը, Նաիրի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ Գեորգի Բալայանը, Սամվել Ղազարյանը, Արթուր Ասրյանը, Լևոն Գրիգորյանը, Դավիթ Ազատյանը, Արտյոմ Տեփանյանը, Ռուբեն Պողոսյանը, Նարեկ Օհանյանը, Արտակ Միքայելյանը, Հայկ Պապիկյանը, Վահե Պապյանը, Հայկ Անտոնյանը, Գոռ Ափանոսյանը, Սամվել Պողոսյանը, Հայկ Մելիքյանը։

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 1-ին և 2-րդ մարտկոցների 10 զինծառայողներ՝ 1-ին մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Արիկ Գոքորյանը, պահեստազորայիններ՝ Արթուր Բեգլարյանը, Արթուր Գասպարյանը, Էմիլ Աֆրիկյանը, Վազգեն Հարությունյանը, Միքայել Միքայելյանը, ժամկետային զինծառայողներ Արտյոմ Հակոբյանը, Արգիշտի Մարգարյանը, Էրիկ Գրիգորյանը և Սերգեյ Դարագուլյանը։ Զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։

Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերը, ինչպես նաև այդտեղ գտնվող 8 հատ Դ-20 հրանոթները, 5 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, զենք-զինամթերքը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

«Դատարանը հարկ է համարում նաև շեշտադրում կատարել այն հանգամանքին, որ յուրային զորքերի քանակն, ըստ դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանի ցուցմունքի, պահեստազորային զորքերի ներգրավմամբ, կազմել է 164 հոգի։ Պետք է հաշվի առնել, որ մինչև դեպքը տեղի ունենալը Դ-20 հրետանային դիվիզիոնի 3-րդ մարտկոցը խոցվել էր և ՄՈԲ-ից թվով 9 հոգի վախից փախել էին Հադրութ թեքվելու ժամանակ։ Այսինքն, եթե շարժվենք թվաբանական հարաբերակցությամբ, ապա ստացվում է, որ և՛ հակառակորդի միջոցներն են եղել անհամարժեք յուրային զորքերի միջոցների համեմատ, և՛ թվաքանակը»,– նշվում է դատավճռում։

Դատարանն անդրադարձել է նաև դիվիզիոնի 3-րդ մարտկոցի խոցվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներով փաստվել է, որ 3-րդ մարտկոցը առաջին անգամ խոցվել է Ջուվառլու տեղանք գնալուց հետո, որի արդյունքում ունեցել են մեկ զոհ, 5-6 վիրավոր և հրանոթների կորուստ։ Դատարանն ուշագրավ է համարել տուժող Արմեն Ասրյանի ցուցմունքը, ըստ որի՝ մարտկոցի խոցվելու վերաբերյալ դիվիզիոնի ղեկավարությունը զեկուցել է ՊԲ շտաբ, դրանից հետո՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, նորից տեղակայվել է Ջուվառլու տեղանքում։

«Տարակուսելի է, որ դիվիզիոնը տեղակայվելով արդեն իսկ բացահայտված տեղանքում՝ կրկին ցուցում է ստացել տեղակայվել նույն վայրում։ Մինչդեռ հարկ է նկատել, որ դատաքննության ժամանակ ուսումնասիրված արտավարութային փաստաթղթերը հաստատում են այն հանգամանքը, որ առնվազն ակնհայտ է եղել Ջուվառլու տեղանքին հարակից տեղանքներում հակառակորդի առկայությունը, սակայն դիվիզիոնի ղեկավարության հարցումներին ի պատասխան՝ հայտնել է մոտեցող խմբավորման յուրային լինելու մասին»,– նշվում է դատական ակտում։

Դատավճռում դեպքը նկարագրված է այսպես․ 2020թ․ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնը, առանց 3-րդ մարտկոցի ներգրավման, նույն զորամասի հրամանատարի տեղակալ–զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի ղեկավարությամբ կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Ջուվառլու բնակավայրի մոտակայքում՝ առաջնագծից շուրջ 4 կմ հեռավորության վրա: Մարտկոցների միջանկյալ հատվածից հակառակորդի ուղղությամբ շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող բլրի գագաթային հատվածում տեղակայվել է դիվիզիոնի կրակային դիտակետը, որտեղ գտնվել են նաև Նորայր Հայրապետյանն ու Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հայկ Թովմասյանը:

Հոկտեմբերի 12-ին, ժամը 17:30-ի սահմաններում, հակառակորդի կողմից դիվիզիոնի կրակային կետի շուրջ 3 ժամ տևողությամբ հրետակոծությունից հետո, դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը դիտակետից դիտարկել է կրակային դիրքի ուղղությամբ շարժվող զինծառայողների խմբավորում: Կասկածելով խմբավորման ադրբեջանցիներ լինելուն՝ որոշում է կայացրել անվտանգության նկատառումներով կրակային դիրքը թողնելու մասին: Դիվիզիոնի անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, ինչին զուգահեռ դիտակետում գտնվող անձնակազմը նույնպես դուրս է եկել դիտակետից և շտապել անձնակազմի մոտ:

Դիտարկված խմբավորման կազմում ՀՀ ԶՈՒ համազգեստով անձանց նկատելու պատճառով, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը, դիվիզիոնի անձնակազմի կողմից կրակային դիրքը թողնելու հրամանի կատարման ընթացքում, մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է ՊԲ հրետանու շտաբ՝ խնդրելով նաև ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու կառավարման կետից այդ տեղեկությունը և Ն. Հայրապետյանի հարցադրումը փոխանցվել է ՊԲ խորացված հրամանատարական կետի մարտական ղեկավարման կետում գտնվող ՊԲ հրետանու պետ-ՊԲ հրամանատարի հրետանու գծով տեղակալ, գնդապետ Գեննադի Բաղդասարյանին։ Նա իր հերթին այդ մասին անմիջապես զեկուցել է նույն կետում գտնվող ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին և հարցրել դիտարկվող խմբավորման մասին:

«Ջալալ Հարությունյանը, պարտավոր լինելով նախքան հրաման տալը համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար, ․․․ առանց բավարար հիմքերի, ավելին՝ տվյալ տեղանքում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից հնարավոր հարձակումների մասին տվյալների առկայության պայմաններում, միանշանակ պատասխան է տվել, որ տվյալ խմբավորումը յուրային զորքեր են»,– ասվում է դատավճռում:

ՊԲ հրամանատարի հայտնած տեղեկությունը Գ․ Բաղդասարյանը նույն բովանդակությամբ փոխանցել է հրետանու կառավարման կետ, որտեղից էլ նույն բովանդակությամբ կապի միջոցով փոխանցվել է Նորայր Հայրապետյանին:

Վերջինս հրաման է տվել չեղարկել «կրակային դիրքը թողնելու» հրամանը: Դիտակետի անձնակազմը նույնպես վերադարձել է դիտակետ: Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը դեռևս առաջնային դիտարկման ընթացքում ունեցած կասկածից ելնելով, Ն․ Հայրապետյանին խնդրել է ևս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչին վերջինս համաձայնել է:

Ն․ Հայրապետյանը նորից ռադիոկապի միջոցով կապ է հաստատել ՊԲ հրետանու շտաբ և խնդրել կրկին հստակեցնել դիտարկվող խմբավորման յուրային լինելու կապակցությամբ ՊԲ շտաբում առկա տեղեկությունը:

Ջալալ Հարությունյանն այժմ արդեն օպերատիվ և հետախուզության բաժինների սպաների հետ աշխատանքային քարտեզի մոտ քննարկման արդյունքում, չստանալով որևէ կոնկրետ տվյալ խմբավորման յուրային լինելու մասին, դարձյալ Գեննադի Բաղդասարյանին հստակ պատասխան է տվել տվյալ խմբավորման յուրային լինելու վերաբերյալ։ Գ․ Բաղդասարյանը հրետանու բաժնի միջոցով պատասխանը փոխանցել է Ն․ Հայրապետյանին, վերջինս էլ կարգադրել է տեղում շարունակել մարտական խնդրի իրականացումը:

Դ-20 դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, վերադառնալով դիտակետ, նկատել է, որ զինված խումբը անարգել մոտեցել է դիտակետի տեղակայման բլրին, ապա շրջանցելով այն՝ շարժվել 1-ին մարտկոցի տեղակայման վայրի ուղղությամբ: Նաև խմբավորման զինծառայողներից մեկի կողմից տարօրինակ վարքագիծ է նկատել՝ տարածքում թափառող խոզի գնդակահարումը։ Կատարվածը համադրելով այլ հանգամանքների հետ, հասկացել է, որ խումբը յուրային չէ և անմիջապես վերադասի՝ Ն. Հայրապետյանի թույլտվությամբ, ռադիոկապի միջոցով ենթակա անձնակազմին հրամայել է լքել կրակային դիրքը:

Այնուամենայնիվ, կրակային դիրքը լքելու առաջին հրամանը չեղարկելուց հետո մինչ Հայկ Թովմասյանի կողմից կրակային դիրքը թողնելու հրաման տալու պահն ընկած ժամանակահատվածում հակառակորդին հաջողվել է հասնել դիվիզիոնի կրակային դիրքի առջևի հողաթմբին և հրաձգային զենքերից ու նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի ու մեքենաների ուղղությամբ:

Ստեղծված իրավիճակում 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելու ընթացքում տալով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները։ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել, որի արդյունքում զոհվել են մարտկոցի անձնակազմի թվով 20 զինծառայողներ, իսկ 7 զինծառայողներ վիրավորվել են: Դիտակետի անձնակազմի տեղաշարժի ընթացքում փոխգնդապետ Նորայր Հայրապետյանին չի հաջողվել դուրս գալ տեղանքից, և նրա գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է:

2021թ․ հունվարի 27-ին հարուցված քրեական գործով նշանակվել էր հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, որին, ի թիվս մի քանի այլ հարցերի, առաջադրվել է պատասխանել այս հարցերին՝

Դ-20 դիվիզիոնի հիմնական ուժերի տեղակայման վայրից 1 կմ հեռավորության վրա 15, 50 կամ 100 հոգանոց խմբավորում հայտնվելու պարագայում, արդյոք, դիվիզիոնի ուժերը բավարար էին հակառակորդին չեզոքացնելու, խոցելու կամ ոչնչացնելու համար, եթե այո, ապա ինչո՞վ է հիմնավորվում նման պնդումը:

Փորձագետները հայտնել են, որ եթե կատարվեին կանոնադրության դրույթների պահանջները, ապա դիվիզիոնի կրակային դասակներն ի վիճակի էին դիմակայել հակառակորդի նման խմբավորման գրոհը՝ խոցելով նրան ուղիղ նշանառությամբ հրանոթների կրակով և հրաձգային զենքերով: Նշվածը հիմնավորվում է ուժերի և միջոցների հարաբերակցությամբ, մասնավորապես՝ կրակային դիրքերում գտնվող երկու մարտկոցը կարող էր դիմակայել հարձակվող հակառակորդի 15, 50 կամ 100 հոգանոց խմբի գրոհին: Պատերազմի ժամանակ նմանատիպ բազմաթիվ դրվագներ են եղել: Հակառակորդի ոչնչացումը կարող է կատարվել ոչ միայն խրամատներից, այլև պառկած դիրքից կամ որևէ տեղ պատսպարվելով: Հրանոթները տեղակայված են եղել բաց դաշտում, այսինքն՝ փաստացի գտնվել են ուղիղ նշանառության դիրքում և կարող էին կիրառվել այդ նպատակով:

ՊԲ հրամանատարին Դ-20 դիվիզիոնի ուղղությամբ շարժվող խմբավորման մասին զեկուցելու ժամանակ վերջինիս մոտ եղած տվյալներն, արդյոք, հիմք տվել են ենթադրելու, որ դրանք կարող են յուրային լինել:

Արդյոք ՊԲ հրամանատարը, չունենալով հստակ տեղեկություն հայտնաբերված խմբի վերաբերյալ, իրավասու էր պնդել կամ ենթադրել, որ խմբավորումը յուրային է, թե՝ ոչ։ Եթե ոչ, ապա ինչու և ինչպես պետք է վարվեր ՊԲ հրամանատարը նման իրավիճակում:

Հարցադրումներին ռազմագիտական փորձագետները հետևյալ պատասխանն են տվել․

ՊԲ հրամանատարն առկա տեղեկատվության հիման վրա կարող էր ենթադրել, որ այդ խումբը յուրային է, քանի որ նախօրեին շուրջ 700 պահեստազորայիններ լքել էին մարտական դիրքերը։ Սակայն առկա էին նաև տվյալներ, որ հակառակորդը կիրառում էր դիվերսիոն հետախուզական խմբեր (ԴՀԽ), որից ելնելով ՊԲ հրամանատարը նախօրեին տվել էր մարտական կարգադրություն՝ ԴՀԽ-ների հավանական գործողությունների վերաբերյալ։ Հետևապես, նրա կողմից պետք է միանշանակ պատասխան չտրվեր տվյալ խմբավորման պատկանելության վերաբերյալ, այլ տրվեր ցուցում՝ գործել ըստ ստեղծված իրավիճակի:

Ցանկացած պարագայում, եթե դիվիզիոնի հրամանատարական կազմը ճիշտ կազմակերպած լիներ կրակային դիրքերի անմիջական պահպանությունն ու ինքնապաշտպանությունը, և մասնավորապես՝ նշանակած լիներ դիտորդներ, ապա հնարավոր կլիներ հանկարծակիի չգալ և խմբի պատկանելությունը դիտորդի վրա գրոհելու պարագայում կբացահայտվեր, որը հնարավորություն կտար արդյունավետ կազմակերպել մարտկոցների հետագա գործողությունները:

Դատավճիռը դեռևս օրինական ուժ չի ստացել, Ջալալ Հարությունյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել վերադաս դատարան։

Աղբյուրը՝ ABC MEDIA 

 Հետևեք մեզ՝ այստեղ

Հանրապետության առանձին շրջաններում դիտվել են սաստիկ շոգեր Սիրուշոն ընտանիքի հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Նավասարդի տոնի կապակցությամբ «ՀայաՔվեի» անդամներն այցելել են Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Շամլուղ համայնքներ, երեխաներին մարզական և գրենական պիտույքներ նվիրել Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում․ սպասվում են ուժեղ հետցնցումներ Լաչինի միջանցքը չկա, բայց սրանք «Զանգեզուրի միջանցք» են բացում. Արմեն Մանվելյան Ոսկու գինն անկում է ապրում Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվող է տեղափոխվել Հայաստան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի գործընկերոջ հետ Կալիֆոռնիայում Ֆերմերներն ասում են, որ արևային մարտկոցները աճեցնելու լավագույն «մշակաբույսերն» են 10․5% տարեկան եկամտաբերությամբ ավանդ` AMIO Mobile հավելվածում Հայաստանում մեկնարկում է հայ-ամերիկյան մեկշաբաթյա զորավարժությունը Նորվեգիան պատրաստ է ՄՔԴ-ի հրամանով ձերբակալել Նեթանյահուին նրա այցի դեպքում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Նոյեմբերյանի մի շարք հասցեներում` օգոստոսի 14-ին Դատարանը հաստատել է Սամվել Կարապետյանի ձերբակալման ապօրինի լինելու փաստը Կդադարեցվի Իսակով 42/4 շենքի ջրամատակարարումը Փաշինյանն՝ ընդդեմ ազատ մամուլի ՌԴ ՊՆ-ն՝ գիշերվա իրադարձությունների մասին Յոթ զանգ՝ մեկ օրում. Փաշինյանը «հաշիվ» էր տալիս արածի համար Համաձայնագիր, որը ոչինչ չի պարտադրում Այո՛, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՛լ է. Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Խաչիկ ԱսրյանԱյս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին Այսպես կոչված, խաղաղության փաստաթղթով hետապնդումների հիմքեր են նախապատրաստում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման համար. Տիգրան Աբրահամյան Անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին հեռանալ Գազայի հատվածից Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Շահումյան գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Իմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ Ամստերդամ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանը Վրաստանից 3,7 հազար տոննա կարտոֆիլ է ներմուծելԱնառողջ ապրելակերպը թուլացնում է ուղեղի արգելակային համակարգը. Cerebral Cortex Կալլասը Ադրբեջանին խոստացել է ԵՄ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցումԴոնարուման հեռացվել է «ՊՍԺ»-ի հայտացուցակից Կասկածյալը հայտնել է, որ իր տան հողամասում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութը պատկանում է իրենՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՎայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԻտալիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Ատլետիկո» Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին չի մասնակցի Ալյասկայում կայանալիք հանդիպմանը Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱդրբեջանը զինամթերք է մատակարարում Ուկրաինային 2023 թվականից ի վեր. ռուսաստանցի լրագրողԷմիլի Ռատակովսկին ցույց է տվել իր հանգիստը Իտալիայում՝ որդու և ընկերոջ հետ Ով է լինելու Խաչանովի հաջորդ մրցակիցը Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ Ինչ վիճակում են Վանաձորում հրազենային վիրավորումով և կտրած-ծակած վերքերով ԲԿ ընդունված 3 տուժածներըՌասպադորին «Նապոլիից» տեղափոխվեց «Աթլետիկո» Հայաստանն ու Ադրբեջանը կռվել են 37 տարի, մենք լուծեցինք այդ հարցը․ Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Գազայի բռնազավթման Իսրայելի ծրագրերը Եվրոպական երկրների առաջնորդները, Զելենսկին և Թրամփը օգոստոսի 13-ին հեռախոսազրույց կունենանՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար բանակցությունները կշարունակվեն. ԷրդողանԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան