Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իր դիտակետից պետք է հրամաններ տար, բայց մենակ չի թողել իր զինվորներին ու սկզբից մինչև կյանքի վերջին վայրկյանը հրետանու արկն ինքն է «քաշել»». լեյտենանտ Մանուկ Միքայել յանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Ջերմուկի մատույցներում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմինեի ու եղբոր միջև տարիքային տարբերությունը 12 տարի է: Մանուկը երեք քույրերի միակ եղբայրն է: Տղաների քույրերի ու եղբայրների հետ խոսելիս այս հարցն առաջիններից մեկն է, քանի որ ցանկանում եմ իմանալ՝ որքանո՞վ են նրանց հիշողության մեջ «արտատպվել» եղբայրների մանկությունն ու պատանեկությունը:

Եղբոր մանկության մասին խոսելիս Արմինեն նշում է՝ այնքան հանգիստ, զուսպ, ամաչկոտ երեխա էր: «Անգամ կարող էր ամաչել հաց ուտել մարդկանց ներկայությամբ: Հիշում եմ՝ մեկ անգամ հարևանուհին կոնֆետ էր հյուրասիրել, ամաչել էր, դրել էր քարի վրա և տուն եկել: Այնքան զուսպ էր, որ անգամ կոնֆետի հյուրասիրությունը չէր ընդունում: Այդպիսին մնաց նաև հասուն տարիքում՝ զուսպ, հարգանքով, չափված-ձևված: Գիտեր, թե որտեղ իրեն ինչպես պահի, ում հետ ինչպես խոսի, որտեղ պետք է լռի»: Մանուկը սովորել է Գեղաձորի՝ Արտակ Օհանյանի անվան միջնակարգ դպրոցում: «Իրեն բոլորը սիրում էին իր նվիրվածության, համեստության համար: Իր չափով շատ լավ սովորում էր, մաթեմատիկայից էր շատ ուժեղ: Ռազմագիտությունն էր սիրում, փոքրուց երազում էր զինվորական դառնալու մասին»:

2017-2021 թթ. ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետում, ստացել հրետանավորի որակավորում: Ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ ծառայության է անցել Սյունիքի մարզի Գորիսի, Կապանի, Սիսիանի N զորամասերում: Երբ հարցնում եմ, թե ինչպես Մանուկը որոշեց զինվորական դառնալ, քույրիկն արձագանքում է. «Զինվորականի օրինակ ընտանիքում չենք ունեցել, որ ասեմ՝ այդ օրինակին է հետևել եղբայրս: Ուղղակի փոքրուց ուներ այդ երազանքը, մշտապես ասում էր՝ դառնալու եմ սպարապետ: Երբ ասում էինք՝ դարձիր պաշտպանության նախարար, արձագանքում էր՝ ով ասես կարող է դառնալ նախարար, իսկ սպարապետ՝ ոչ բոլորը»:

Ծառայության ընթացքում Մանուկը պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով: 2022 թվականին արժանացել է որակավորման 3-րդ կարգի և պարգևատրվել «Ոսկե արծիվ» մեդալով: «Շատ քիչ էր խոսում զինվորական կյանքից: Այն գաղտնիք էր, մենք այդպես էլ որևէ անգամ չհասկացանք, թե նա որ դիրքերում է, ինչ են անում: Եթե իրեն հարցնում էինք, արձագանքում էր՝ գաղտնիք է, ասել չեմ կարող: Պատերազմից առաջ դիրքեր էին կարգի բերել, հետո իրենց հրաման էին տվել, որ իջնեն դրանցից: Շատ ծանր էր տանում, որ հենց այնպես դիրքեր էին հանձնել: Իր կարգախոսն էր՝ եթե կռվել, ապա մինչև վերջ, դրանց ոչ մի բան չենք տալու: Իր զինվորներին էլ կոչում էր «երեխեքս»: Տղաներ կային, որ տարիքով իրենից մեծ էին, բայց, միևնույնն է, իր համար «երեխեքս» էին: Երբ դիրքեր էին բարձրանում, քաղցր էր գնում, հետը տանում: Իր զոհվելուց հետո Մանուկի հեռախոսն էինք նայում, իր բոլոր զինվորների մայրիկների ու քույրիկների հեռախոսահամարներն ուներ: Թույլ էր տալիս, որ տղաները զորամասից տեսակապով գոնե մեկ անգամ խոսեն մայրիկների հետ»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա: «Իր հետ մշտապես զրուցել ենք: Եթե անգամ մեզ հետ չխոսեր, մայրիկին ամենօրյա զանգերը պարտադիր էին: Ես իր հետ վերջին անգամ սեպտեմբերի 13-ին եմ զրուցել, ժամը մոտավորապես հինգին տասնհինգ պակաս: Իսկ մայրիկին նա զանգահարել էր սեպտեմբերի 14-ի առավոտյան»:

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ժամանակ երկու օր Մանուկն իր զինվորների հետ պատվով կատարել է վերադասի հրամանները, հրետանու ճշգրիտ հարվածներով մեծ վնաս է հասցրել թշնամու մարդուժին, շարքից հանել թշնամու ծանր զինատեսակներ: Մարտական գործողությունների ողջ ընթացքում նա չի լքել իրեն վերապահված դիրքը: Զոհվել է հրետանային արկի հարվածից սեպտեմբերի 14-ին Ջերմուկի մատույցներում՝ հրադադարից մոտ կես ժամ առաջ:

«Նա պետք է իր դիտակետում լիներ, ոչ թե այնտեղ, որտեղ եղել է: Եթե իր կետում լիներ, իրեն ոչինչ չէր լինի: Նա իր դիտակետից պետք է հրամաններ տար, բայց սկզբից մինչև վերջին վայրկյանը հրետանու արկն ինքն է «քաշել»: Ասել է՝ չեմ կարող իմ երեխեքին թողնել ու մի կողմ գնալ: Իբր ինքը մեծ էր, նրանք էլ երեխա էին»:

Մանուկի զոհվելուց րոպեներ անց լուրը հասնում է ընտանիքին: «Երեկոյան Մանուկն արդեն տանն էր: Մեր հարազատները ճանաչել են իրեն, մենք Մանուկին չենք տեսել: Ասում են, և մենք էլ ենթադրում ենք, որ դա կարող է ճիշտ լինել, որ սեպտեմբերի 13-ին Մանուկը ոտքից վիրավոր է եղել: Տարել են բուժկետ, պառկել է, բայց հետո ինքնակամ իր «Վիլիսով» բարձրացել է վերև: Ոմանք ասում են, որ վիրավոր չի եղել, բայց մեր ենթադրությունները հակառակի մասին են: Սեպտեմբերի 13-ի երեկոյան բոլորին զանգահարել է, զրուցել, դիրքերից հաստատ չէր կարողանա բոլորին զանգահարել: Բացի դա, մտածել է, որ տղաների հետ հրամանատար չկա, ոչինչ, որ իր ոտքը վնասված է, գնացել է իր զինվորների մոտ: Երանի կտայինք, որ թեկուզ ոտքը կտրված, բայց ողջ լիներ»:

Մանուկի մասին սերունդներին կպատմեն թերթերի հոդվածները, գրքերը, հայրենի գյուղում ընտանիքի կողմից կառուցված պուրակ-հուշահամալիրը՝ նվիրված նրա հիշատակին: Այնտեղ տեղադրված է նաև նրա կիսանդրին: Գեղաձոր գյուղի՝ Արտակ Օհանյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը, որտեղ դպրոցական տարիներին սովորել է Մանուկը, անվանակոչվել է նրա անունով: Ամեն ինչ սերունդներին կհիշեցնի անձնվեր սպայի մասին, որն իր կյանքի գնով պաշտպանեց հայրենիքի սահմանները և մենակ չթողեց իր զինվորներին:

Ապրելու ուժի մասին: «Մեզ համար ուժի աղբյուրն են մեր ընտանիքներն ու երեխաները: Մեր երեխաների համար պետք է ուժեղ լինենք, իրենք ոչ մի բանի համար մեղավոր չեն, չգիտենք, թե իրենց համար այս կյանքում ինչ կա պահված: Պետք է իրենց համար ապրենք: Իմ տղան այդ ժամանակ համարյա հինգ տարեկան էր: Քեռու հետ շատ կապված էր: Նա էլ էր երազում Մանուկի նման զինվորական դառնալու մասին: Զինվորական հագուստ ունի, ասում է՝ քեռուս է հիշեցնում, այն ոչ մեկին չտաս: Մինչև հիմա էլ անընդհատ հարցնում է նրա մասին, նկարները նայում»:

Հ. Գ. - Լեյտենանտ Մանուկ Միքայել յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի ընտանեկան գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ