Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի հայաթափման պայմաններում Արցախի նախկին ղեկավարության դեմ քրեական և քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրավունքների հարցը չէ. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում են Արցախի Հանրապետության գերեվարված նախկին ղեկավարների դեմ քրեական գործերը։ Նրանցից Ռուբեն Վարդանյանի առողջության ծանր վիճակի և խոշտանգումների մասին հայտնել է իր փաստաբանը, որին մինչ օրս թույլ չեն տվել այցելել պաշտպանյալին։ Մյուս գերիների վերաբերյալ ավելի քիչ տեղեկությունների պատճառով հնարավոր չէ անգամ մոտավոր գնահատել հոգեբանական և ֆիզիկական տառապանքների աստիճանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը:

«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ուշադրություն է հրավիրում Արցախի նախկին ղեկավարության դեմ քաղաքական հետապնդումների համատեքստի վրա։ Ազգությամբ հայերի նկատմամբ ատելությունը Ադրբեջանում համակարգային է և տարածված է դպրոցական դասագրքերից մինչև պետական պաշտոնյաների և երկրի նախագահի քաղաքականությունը։ Հայերը Ադրբեջանում առավել հաճախ ատելության խոսքի թիրախում հայտնվող խմբերից են և այս իրավիճակի բարելավմանը որևէ քայլ կամ զարգացում չի արձանագրվել։ Ըստ Freedom House-ի՝ քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանվածության առումով Ադրբեջանը զբաղեցնում է ամենացածր հորիզոնականներից մեկն աշխարհում։ Դատավարական իրավունքների կոպիտ խախտումները բազմաթիվ են քննության բոլոր փուլերում անգամ սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ քրեական դատավարությունը չարաշահվում է քաղաքական նպատակներով։ Եվրոպական դատարանի որոշումները չկատարելու առումով Ադրբեջանը առաջատարն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից։

Օրերս հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են դադարեցնել երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտիեի գործունեությունը, ինչն արդեն հաստատվել է կոմիտեի ներկայացուցչի կողմից։

Ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնողները ենթարկվում են առավել անմարդկային վերաբերմունքի։ Նման վերաբերմունքի դեպքերից էր  Թալիշական ազգային շարժման առաջնորդներից Ֆահրադդին Աբասզոդայի (Աբասով) ազատազրկումը և մահը բանտում՝ Ադրբեջանի ռազմական հաղթանակի օրը։ Երկրի ղեկավարությունն այն անվանել էր «ինքնասպանություն», թեև Աբասզոդան մահվանից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, որ իր կյանքը վտանգված է և կարող է ավարտվել ցանկացած պահի։

Նման պայմաններում խելամիտ մարդը չի կարող ակնկալել, որ Արցախի նախկին ղեկավարները և մյուս հայ գերիները Ադրբեջանում կարող են օգտվել առհասարակ որևէ, առավել ևս՝ արդար դատաքննության իրավունքից։

Հետևաբար՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը պետք է լինի միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների արժեքները դեռևս պահպանած պետությունների արդարացի ճնշումներն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա։ Սակայն նման ճնշումները նույնպես կարող են որևէ արդյունքի չբերել, եթե ողջ ջանքերի համակարգման և ուժեղացման կիզակետում չլինի Հայաստանի Հանրապետության ղեկավարության նպատակաուղղված աշխատանքը՝ որպես իր հայրենակիցների և քաղաքացիների անվտանգության շահառու։

Արցախի հայաթափման պայմաններում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Արցախի նախկին ղեկավարության դեմ քրեական և քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրավունքների հարցը չէ։ Բնիկ ժողովրդի ցեղասպանվելու և վտարվելու դեմ պայքարող անձանց նույն արարքներում «մեղադրելը» պարզապես խեղաթյուրում է այն ամենը, ինչը կապ ունի «մարդ» և «իրավունք» հասկացությունների հետ և դեռևս 20-րդ դարում դրվել էր որպես սարսափելի հանցագործությունների կանխման և ողջ աշխարհում մարդու արժանապատվության երաշխավորման նպատակի հիմքում։

Բոլորը, ովքեր բարձրաձայն կամ լռելյայն կընդունեն Արցախի նախկին ղեկավարների դեմ քաղաքական հետապնդումը որպես «արդար դատավարություն», փաստորեն, նույն կերպ ընդունում են թե՛ մարդու, թե՛ ժողովուրդների իրավունքների ավարտը»,- ասված է հայտարարության մեջ:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու