Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեպի Ռուսաստան շրջադարձը դառնում է անխուսափելի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Թյուր է այն կարծիքը, որ այդ օգնության դադարեցումը կապված է օրերս Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի առճակատման հետ։ Այն ընդամենը մի փոքր արագացրեց դեպքերի զարգացման ընթացքը, սակայն, որ այդ օգնությունը դադարեցվելու է, ակնհայտ էր արդեն ոչ թե Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, այլ նույնիսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Թրամփը Ուկրաինայի անվտանգության հետագա ողջ պատասխանատվությունը թողնում է ԵՄ-ի վրա։ Այսօր ԵՄ-ն դեռևս շարունակում է որոշակի ակտիվություն ցուցաբերել Ուկրաինայի հարցում, սակայն կա կարևոր երկու հանգամանք։ Առաջինը՝ Թրամփ-Պուտին հարաբերությունների կարգավորումից ու հատկապես ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական խոշոր ծրագրերի իրականացումից հետո, որի մասին արդեն ազդարարել է Թրամփը, ԵՄ-ի խոցելիությունն էլ ավելի է մեծանալու, երկրորդը՝ որքան կշարունակվի աջակցությունն Ուկրաինային, խիստ կասկածելի է։

Որպես հետևանք, շեշտակի մեծանալու է Ռուսաստանի դերը հատկապես մեր տարածաշրջանում։ Այդ առումով խիստ անհարմար վիճակի մեջ է հայտնվելու ու արդեն հայտնվել է ՀՀ իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանի դիլետանտության վառ ապացույցներից է այն, որ նա չունի ոչ միայն երկարաժամկետ մտածելու ունակություն, այլև չի կարողանում տեսնել նույնիսկ այն պարզ իրողությունները, որոնք պետք է կատարվեն ընդամենը մի շաբաթ հետո։ Փաշինյանի առօրեական, հատվածական մտածելակերպը թույլ չի տալիս ընկալել նոր աշխարհակարգի ձևավորման պրոցեսները։

Այն ժամանակահատվածում, երբ ողջ աշխարհը փորձում էր որևէ կտրուկ քայլ չանել, քանի որ բոլորն էին կանխատեսում, որ Բայդենի իշխանությունից հեռանալն ու Թրամփի նախագահ ընտրվելը որոշակի ուրվագծելու է նոր աշխարակարգի ստեղծման հնարավոր ճանապարհները, Փաշինյանը կատարեց երկու գործողություն, որն ամբողջովին տեղավորված էր արդեն փլուզված ու ավերակների վերածված հին աշխարհակարգի տրամաբանության շրջանակներում։ Առաջինը՝ ՀՀ իշխանությունը փաստաթուղթ ստորագրեց ԱՄՆ պեդդեպի հետ Բայդենի հեռանալու անմիջապես նախօրեին, երկրորդը՝ ԱԺ-ն հավանություն տվեց ԵՄ անդամագրման գործընթացին։

Երկու գործընթացների հետ կապված էլ Հայաստանը հայտնվեց խիստ անհարմար վիճակի մեջ։ Հայ-ամերիկյան փաստաղթղի ստորագրման հաջորդ իսկ օրերին Բայդենի վարչակազմը հեռացավ, իսկ ԱՄՆ սահմանային այն հանձնախումբը, որը պետք է մյուս շաբաթ ժամաներ Հայաստան, այդպես էլ ոչ միայն չեկավ, այլ նույնիսկ այդ թեմայով խոսակցությունները դուրս եկան շրջանառությունից։ Որպես հիմնավորում ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ փաստաթուղթը ստորագրվել է ոչ թե Բայդենի, այլ ԱՄՆ պետդեպի հետ, սակայն կյանքը ցույց տվեց, որ այն չի մտնում Թրամփի քաղաքական հաշվարկների առաջնահերթությունների ցանկի մեջ։

Ինչ վերաբերում է մեր ԵՄ անդամակցությանը, ապա ԱԺ քվեարկությունից հետո ԵՄ-ից չհնչեց ողջույնի ոչ մի խոսք, չեղավ գեթ մեկ արձագանք, որ իրենք դրական են վերաբերում այդ գործընթացին ու պատրաստ են պատասխան քայլ անել։

Հետևանքը եղավ այն, որ Հայաստանը խիստ քննադատության ու սպառնալիքների արժանացավ Ռուսաստանի կողմից, իսկ ՀՀ ԱԺ-ում ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ այդ գործընթացը հետաձգվեց։

Սա խոսում է ՀՀ դիվանագիտական մտքի խորը բացակայության, հաշվարկներ անելու անկարողության ու քաղաքական մտքի բացակայության մասին։ Առնվազն անուղեղ պետք է լինես, որպեսզի խելակորույս փորձես նետվել փլուզվող աշխարհակարգի գիրկը ու մնաս այդ փլատակների տակ։

Հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական գործընթացների զարգացումները, ակնհայտ է, որ հայաստանը կրկին շրջադարձ է կատարելու դեպի Ռուսաստան, միայն այն տարբերությամբ, որ տարածաշրջանում ակտիվ խաղացողի հայտ է ներկայացրել նաև Թուրքիան։ Եթե ՀՀ իշխանությունները շարունակեն առաջնորդվել նույն հատվածական մտածողությամբ, ապա քաղաքական վերահսկողության փաթեթը կկիսվի Ռուսաստանի ու մասամբ նաև Թուրքիայի միջև, գոնե սկզբնական շրջանում։

Այնինչ, եթե հայաստանում իշխանության գան քաղաքականապես գրագետ ուժեր, հնարավոր կլինի խուսափել այդ անդեմ տարածքի պես բաժանվելու հեռանկարից ու Ռուսաստանի հետ կառուցել դաշնակցային իրական հարաբերություններ։

Կարեն Կարապետյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Խաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդի