Հայրը 7 ամսեկան երեխայի հետ ցատկել է Կոնեկտիկուտի գետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնեկտիկուտի ոստիկանությունը ջրից դուրս է բերել 7 ամսական երեխայի մարմինը, որը մահացել է այն բանից հետո, երբ հայրը նրա հետ ցատկել է կամրջից: Այս մասին հայտնում է CNN-ը:
Տղամարդուն հայտնաբերել են երեքշաբթի երեկոյան Կոնեկտիկուտի գետում: Այժմ նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Հետաքննություն է անցկացվում, որից հետո նրա դեմ մեղադրանքներ կառաջադրվեն:
Տղամարդը սպառնացել է երեխայի մորը, որ կսպանի նրան: Զույգը երջանիկ է եղել մինչև կնոջ հղիությունը: Նրա խոսքով՝ ամեն ինչ փոխվել է, և տղամարդը նրան տգեղ ու հիմար է անվանել: Նրա հանդեպ ֆիզիկական բռնություն է գործադրել և սպառնաացել, որ կսպանի երեխային:
Կիրակի կեսգիշերին Միդլթաունի ոստիկանություն ահազանգ է ստացվել: Տղամարդը կամրջին է եղել և սպառնացել ինքնասպանություն գործել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



