Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պլանշետը հորինվել է դեռ 140 տարի առա՞ջ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1887 թվականին ամերիկացի Էլիշա Գրեյը արտոնագրել է մի սարք, որը կարելի է համարել ժամանակակից պլանշետի նախահայրը: Զարգացման հաջորդ քայլը 1915 թվականին Գոլբերգի «էլեկտրոնային ստիլուսի կարգավորիչի» գյուտն էր։ Սակայն, ցավոք, այն ժամանակվա տեխնոլոգիայի զարգացումը թույլ չի տվել այս գյուտերը լիովին իրագործել, սակայն հիմք է դրել պլանշետային սարքի ապագա կառուցվածքի համար:

Հետագա զարգացումն ուղղակիորեն կապված է սենսորային էկրանի հայտնվելու հետ: 1968 թվականին Ալան Քեյը համակարգչային արտադրող Xerox-ին գաղափար է ներկայացրել՝ երեխաների համար պլանշետային համակարգիչ ստեղծել: Դրանից չորս տարի անց աշխարհը տեսել է Dynabook պլանշետը: Սարքը նախատեսված էր ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար։ Բայց պատմությունը կրկնվել է, ինչպես կես դար առաջ։ Անհրաժեշտ տեխնոլոգիաները բավարար չէին սարքը զանգվածային արտադրության դուրս բերելու համար։ Եվ 15 տարի մոռացել են դրա մասին։

1987 թվականին Apple-ն է սկսել մշակել սեփական պլանշետային սարքը և 1993 թվականին հանրությանն է ներկայացրել MessagePad Newton պլանշետի իր տարբերակը՝ նախատեսված ուսումնական հաստատությունների համար։ Սակայն այն մնացել է որպես ցուցահանդեսային իր։

2002 թվականին Microsoft-ը ներկայացրել է Microsoft Tablet PC պլատֆորմը, որն օգտագործում էր Windows XP օպերացիոն համակարգը արդիականացված սենսորային էկրանով աշխատելու համար: Բայց պլանշետների այդ տարբերակները լայնորեն չեն կիրառվել: Նրանք շատ թերություններ ունեին։ Նախ՝ նրանք կշռում էին մոտ երկու կիլոգրամ։ Երկրորդ՝ աշխատանքի տևողությունը երեք ժամից ոչ ավելի էր։ Երրորդն այն էր, որ էկրանը կառավարելու համար օգտագործվում էր միայն ստիլուսը։ Չորրորդ հերթին՝ էկրանն ուներ ցածր լուծաչափ։ Բացի դա, 2000-ականների սկզբին ինտերնետը թանկ հաճույք էր, Wi-Fi թեժ կետերը՝ չափազանց քիչ, իսկ բջջային ինտերնետը՝ չափազանց թանկ:

Հետո Intel-ը թողարկել է իր առաջին պլանշետային համակարգիչը՝ WebPad-ը՝ առանց լրացուցիչ սարքերի ինտերնետ մուտք գործելու հնարավորության։ Սակայն միայն 2010 թվականին, iPad-ի թողարկմամբ է պլանշետը սկսել ժողովրդականություն ձեռք բերել: Դրա ստեղծողները փորձել են վերացնել առաջին պլանշետներին բնորոշ թերությունները։ Հետո Apple-ն առաջարկել է հզոր պրոցեսորով իր նոր պլանշետը: Հնարավոր է դարձել սարքը կառավարել մատների միջոցով և զարմանալի պարզությամբ: Բացի դա, համացանցն էր ավելի հասանելի դարձել: 2010 թվականի ապրիլին թողարկվել է Wi-Fiով մոդելը։ Մեկ ամիս անց պլանշետը համալրվել է 3G բջջային մոդուլով։

2011 թվականի մարտին թողարկվել է iPad 2-ը, վաճառվել է ավելի քան 15 միլիոն iPad պլանշետային սարք։ Երկրորդ սերնդի iPad2 պլանշետը թույլ էր տալիս ստեղծել երաժշտական հատվածներ և խմբագրել տեսանյութեր: Իրավիճակը շուկայում սկսել է փոխվել, խոշոր ընկերությունները չէին կարող անտեսել պլանշետային սարքերի աճող պահանջարկը, նրանք ձգտում էին թողարկել իրենց մոդելը և նվաճել սպառողական շուկան: 2010 թվականին պլանշետների ամբողջ վաճառքի 83 %-ը կազմել է iPad-ը, իսկ 2013 թվականին՝ միայն 28 %-ը։ Հիմա էլ արտադրողները շարունակում են մշտապես աշխատել իրենց սարքերը բարելավելու ուղղությամբ: Ավանդական պլանշետները աստիճանաբար փոխարինվում են փոխակերպվող սարքերով։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ