Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՖՖ-ն կոնֆլիկտի մեջ է Հայաստանի ողջ ֆուտբոլային հանրության հետ. Մելիքբեկյանը սխալ տեղեկություններ է տալիս Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

ՍՊՈՐՏ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բացի իր աշխատանքների տոտալ ձախողումից, տևական ժամանակ է, ինչ անընդհատ կոնֆլիկտների մեջ է հայաստանյան ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների գերակշիռ մասի հետ: Եթե որևէ մեկը համաձայն չէ ՀՖՖ-ի հետ, ապա ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ թե երկխոսում, քննարկում է հարցերը, այլ գնում է բացահայտ առճակատման։

Տարբեր ակումբների հետ պարբերական պատերազմներին, տարբեր ֆուտբոլիստների, ֆուտբոլային աշխարհի հայտնի այլ անձանց հետ կոնֆլիկտներին գումարվելու են եկել լուրջ խնդիրները երկրպագուների հետ: Անցած տարվա աշնանից սկսյալ ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները տարբեր ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ՀՖՖ ղեկավարության հրաժարականը: Սակայն ո՛չ ֆեդերացիայի նախագահը, ո՛չ էլ ղեկավար կազմից որևէ այլ անձ չի հանդիպել երկրպագուների հետ: Առավելագույնը, ինչ արել է ֆեդերացիայի նախագահը, հայտարարություն տարածելն էր, որտեղ նա տիպիկ քպական ոճով ձախողումների մեջ մեղադրել է բոլորին՝ ՀՖՖ ղեկավարությունից բացի:

Օրերս էլ, երբ երկրպագուները հերթական ակցիան էին իրականացնում «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղի ընթացքում, ֆեդերացիան դիմեց օրվա իշխանությունների «սիրելի» գործիքին, այն է՝ իրավապահների օգնությանը, որոնք էլ բիրտ ուժ են կիրառել խաղաղ ակցիա իրականացնողների դեմ, ավելին՝ ինը անձի ձերբակալել են ու զավեշտալի հոդվածներ նկարել: Հասկանալի է՝ նպատակը FAF-ի ու մյուս ակումբների երկրպագուների շրջանում վախի մթնոլորտ սերմանելն ու Արմեն Մելիքբեկյանի դեմ պայքարի «մեջքը կոտրելն» է: Բայց, ինչպես երևում է, սա հակառակ արդյունքն է տալիս. նույնիսկ ոչ ֆուտբոլասեր հանրության զգալի մասը սոցցանցերում բացահայտ աջակցում է երկրպագուներին:

Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, նույնիսկ իրավապահներն են տարակուսած եղել, թե ուժ կիրառելու, առավել ևս ձերբակալելու որևէ իրավական հիմք չկա: Սակայն, ըստ երևույթին, համակարգի «վերևից» հրահանգն օրենքից զորեղ է գտնվել, ինչպես, ի դեպ, միշտ է լինում այս իշխանությունների օրոք: Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ֆեդերացիայի նախագահը անընդհատ սխալ տեղեկություններ է փոխանցում Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կարողանա պահպանել նրա «դաբրոն», ինչպես նաև ստանալ իրավապահ համակարգի աջակցությունը՝ երկրպագուներին ճնշելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում