Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարո՞ղ է արհեստական բանականությունը փոխարինել մարդկանց «հոգևոր դողը» արվեստի և գրականության մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արհեստական բանականությունը (AI) հրահանգների հիման վրա ստեղծում է պատկերներ, ձայնա և տեսանյութեր, անգամ «գրում է» պատմվածքներ, բանաստեղծություններ, ակնարկներ, երաժշտություն, «ստեղծում» երգի բառեր, համադրելով երաժշտությունը և վերարտադրելով մարդկային ձայնը՝ «կատարում» երգերը: Ի՞նչ մարտահրավերներ կարող է բերել AI-ի այս մեծ ալիքը մարդկանց ոչ նյութական ստեղծագործությունների առումով։

ՉինաստանիԿուանտոն նահանգի գրականության և գեղարվեստի գործիչների ֆեդերացիայի 9-րդ և Գրողների միության 10-րդ համագումարի ընթացքում «AI-ը և գրական, գեղարվեստական ստեղծագործությունների ապագան» թեմայով քննարկումը կրկին թեժ բանավեճի թեմաներից մեկն էր։

Տեխնոլոգիաները խորապես ընդգրկված են գրական և գեղարվեստական ստեղծագործություններում

Ստեղծագործական գործընթացում օգտագործվո՞ւմ է, արդյոք, ամբողջ աշխարհում հայտնի DeepSeek-ը։ Երիտասարդ գրող Լիան Պաո Սինը խոստովանել է, որ ներկայում փորձարկում է DeepSeek-ը, Kimi-ն և այլ գործիքներ՝ որպես օժանդակություն պատմվածքների կառույցների նախագծմանը և նոր գաղափարների գեներացմանը։ «AI-ի ստեղծած կռվի տեսարաններն ավելի սահուն են, քան սովորական գրողների ստեղծածը, սակայն զգացմունքային և շրջադարձային պահերում մարդկային միջամտությունը դեռ անհրաժեշտ է։ Ներկայում AI-ն հաճախ չեն օգտագործում, բայց կարող է կիրառվել որպես օժանդակ միջոց»։

Առաջին կարգի կոմպոզիտոր, Կուանտոնի երաժիշտների միության նախագահ Ծին Սյու Կընը լրագրողներին ասել է, որ իրականում երաժիշտներն արդեն երկար ժամանակ է, ինչ օգտագործում են AI-ը՝ որպես գործիք։ Օրինակ՝ սկզբնական շրջանում նվագախմբերի կողմից գործիքավորման համար օգտագործվող Bigband-ն իրականում կարելի է համարել պարզ AI, հետագայում շատ երաժիշտներ օգտագործեցին AI-ը, որպեսզի ձևավորեն մարդկային ձայն  և ստեղծեն գործերի դեմո տարբերակներ՝ դարձնելով դրանք ավելի ամբողջական և հարուստ։ Ավելի ուշ՝  AI-ի միջոցով տարբեր տեքստերի մշակումից հետո, այն հնարավոր եղավ օգտագործել երգերի բառերի, սցենարների և այլնի մշակման համար։

«Յանչըն» երեկոյան լուրերի թղթակիցը փորձել է DeepSeek-ը վերածել «մշակութային լրագրողի» և հարցազրույցներ վարել համապատասխան փորձագետների և գիտնականների հետ: Երբ թղթակիցը մուտքագրել է հարցազրույցի մասնակիցների մասին համապատասխան տեղեկատվությունը և հարցերի կոնկրետ պահանջները, մի քանի վայրկյանի ընթացքում էկրանին է հայտնվել հարցազրույցի ամբողջական կառուցվածքը, ինչն ապշեցնող է։

AI-ի պատկերների համակցությունն անթերի է, սակայն «պակասում են սրտի զարկերը»

Կուանճոու քաղաքի Գրողների միության նախագահ Փան Պեյը կարծում է, որ արհեստական բանականությունն ավելի մեծ վտանգ է ներկայացնում ստանդարտ գրությունների համար, բայց շատ անհանգստանալու կարիք չկա եզակի և հիմնօրինակ գործերի համար։ Բանաստեղծ Հուան Լի Հայը ցավով նշում է, որ արհեստական բանականության պոեզիայում պատկերների համադրությունը նրբագեղ է, սակայն ուշադիր կարդալու դեպքում սրտի զարկերի պակաս է զգացվում։

«AI-ը կարող է օգնել ստեղծել երաժշտական ստեղծագործություն, բայց դա չի նշանակում, որ այն կարող է փոխարինել մարդկանց ստեղծագործությանը։ Այն միայն  կարող է փոխարինել երաժշտության ստեղծման ամենահիմնական, ամենապարզ կամ հաճախ կրկնվող մասերի առումով»,- ասել է Ծին Սյու Կընը։

Շընճըն քաղաքի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր պարող, «Վին Չուն» պարային դրամայի գլխավոր դերակատար Չան Հոն Ծին ընդգծել է, որ գրական և գեղարվեստական ստեղծագործությունները մարդկանց համար իմաստի ստեղծման կարևոր միջոցներ են։ Արհեստական բանականության ստեղծած «արվեստի գործերը» նման են լաբորատորիայում աճեցրած ադամանդների. ունեն ֆիզիկական բոլոր հատկությունները, սակայն դրանցում միշտ բացակայելու է ավանդական արժեքը, որը փոխանցվում է՝ ստորգետնյա մագմայում կարծրանալով։

Այս կարծիքներն ուղղակիորեն մատնանշում են AI-ի ստեղծագործությունների հիմնական վիճելի հարցը՝ կարո՞ղ են իրական կյանքի փորձ չունեցող մեքենաները փոխանցել մարդկային զգացմունքների խոր ռեզոնանսը։

Տեխնիկական վերլուծաբանները լավատեսորեն են տրամադրված այս հարցում։ Գիտաֆանտաստիկ ժանրի գրող Չըն Ցյո Ֆանը, որը 2017 թվականից իր ստեղծագործություններում ուսումնասիրում է մարդ-մեքենա համագործակցությունը, ասել է, որ DeepSeek-ի չինարենի ընդունակություններն ապշեցուցիչ են, և նույնիսկ պոեզիայի և այլ փոքրածավալ ստեղծագործությունների տեսանկյունից արդեն կարող է գերազանցել ստեղծագործողների 90 %-ին։

Սակայն Հուան Լի Հայը դեռևս համոզված է, որ ստեղծագործելու ոգեշնչման հիմքը մարդկանց կողմից աշխարհի ընկալումն է, ինչպիսիք են՝ հպումը, հոտառությունը և կյանքի այլ փորձերը։ AI-ը մարմին չունի, այն չի կարող իսկապես «դիպչել» աշխարհին։ «AI-ը կարո՞ղ է զգալ, որ քամին փչում է այստեղ։ Անգամ, եթե ապագայում մարդիկ և մեքենաները միավորվեն, պոեզիայի յուրահատկությունը կմնա անհատի հոգևոր անկրկնելիությունը»։

Սրա հետ համաձայն է նաև գրող Վեյ Վեյը։ Նրա կարծիքով, AI-ի զարգացումը իսկապես գրողների համար բավականին լուրջ բարդություններ է առաջացնում, բայց նա կարծում է, որ մարդու ստեղծած գրականությունն անփոխարինելի է։ Տխրությունը և ուրախությունը, անհանգստությունն ու դրանց պատկերումը գրելու ընթացքում, ինչպես և չինական գրի յուրացումն այն ամենն են, ինչն արհեստական բանականությունը չի կարող զգալ։ Վեյ Վեյն ընդգծել է, որ գրականության էությունը «մարդաբանությունն» է և մարդկային զգացմունքների ու մտքերի յուրօրինակ արտահայտումը։ AI-ը կարող է ընդօրինակել մարդկային լեզուն և մտքերը, սակայն չի կարող իսկապես հասկանալ մարդկային զգացմունքների խորությունն ու բարդությունը։ Գրական ստեղծագործությունները ոչ միայն խոսքի համադրություն են, այլ նաև հոգու երկխոսություն. «Այս դարաշրջանում, հավանաբար, մենք՝ գրողներս, պետք է ամուր պահենք գրականության սկզբնական նպատակները, օգտագործենք գիրը՝ ուսումնասիրելու մարդկային բնության խորքերը, արձանագրելու ժամանակների փոփոխությունները և փոխանցելու իրական զգացմունքները։ Գրականության ուժը մարդկանց սրտերին դիպչելու և արձագանք ստանալու կարողության մեջ է։ Սա Արհեստական բանականությունը փոխարինել չի կարող»։

Գրականության և արվեստի կոորդինատների վերականգնում ալգորիթմների ալիքում

Հետ նայելով պատմությանը՝ գրելու գործիքների յուրաքանչյուր փոփոխություն վեճ է առաջացրել արվեստի և ստեղծագործությունների վերաբերյալ, սակայն յուրաքանչյուր տեխնոլոգիական հեղափոխություն, ի վերջո, հանգեցնում է ոչ թե ստեղծագործողների վախճանի, այլ ստեղծագործելու տարատեսակ ձևերի ի հայտ գալուն։ Անկախ վերը նշված հարցերի պատասխաններից,  մարդ-մեքենա սիմբիոզը, կարծես թե, ապագայում ընդհանուր միտում է դառնալու։ AI-ի՝ մարդկանց ստեղծագործությունները փոխարինելու մասին մտածելու փոխարեն ինչու՞ չփոխել մեր մտածողությունը և մտածել, թե ինչպես կարող ենք վերականգնել գրականության և արվեստի կոորդինատներն ալգորիթմների ալիքում։

Ավելի ու ավելի շատ գրողներ, մշակույթի և արվեստի գործիչներ են գիտակցում, որ AI-ի դարաշրջանում գրական և գեղարվեստական ստեղծագործություններն անխուսափելիորեն կհանգեցնեն ավելի մեծ խնդիրների։

«Կանգնելով մարդ-մեքենա համագործակցության կրիտիկական կետում՝ մենք պետք է զգուշանանք «ինքնագործիքավորմամբ» օտարման վտանգից և հրաժարվենք տեխնոլոգիաների հանդեպ լուդդիտական վախից»,- նշել է Չըն Ցյո Ֆանը։ Հավանաբար, ժամանակն է, որ գրականությունը վերադառնա իր ամենաիսկական և պարզ սկզբնաղբյուրին՝ հոգու ուսումնասիրություն, ազատ արտահայտում, գեղեցկության, զգացմունքների և մտքերի բացահայտում, որոնք երբեք չեն ապրել նախնիները։

Գրող Չըն Չոն Ճընը ենթադրում է, որ առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում շատ տարածված կլինեն գրելու՝ նախ մտավոր, այնուհետև արհեստական մեթոդները. «Տեխնոլոգիական միտումն անշրջելի է, և գրական ստեղծագործություններն, անշուշտ, կհանգեցնեն արտադրական նոր օրինակների ի հայտ գալուն։ Ապագայում տեքստ, աուդիո և վիդեո սիմբիոզն ավելի տարածված կլինի»։ Չըն Չոն Ճընը կարծում է, որ գրական ոճի տեսանկյունից AI-ն առաջինը կներթափանցի արձակ պոեզիա, հրապարակախոսական գրառումներ, կարճ ակնարկներ և առցանց գրականություն, իսկ երկար տեքստերով լուրջ վեպերի ստեղծումը, հավանաբար, կլինի ամենավերջին ոլորտը, որն այն «կհեղեղի». «Գրական ստեղծագործությունների նոր դարաշրջանն արդեն եկել է»։

Համակարգչային գիտությունների իմացությամբ գրականության պրոֆեսոր, Արևելյան Չինաստանի մանկավարժական համալսարանի հաղորդակցության ֆակուլտետի դեկան Վան Ֆընը վստահորեն կանխատեսել է, որ 10 տարի անց արհեստական բանականությունը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ գրականության ոլորտում. «Ներկայում մեր աշխատանքի նպատակն այն է, որ ավելի շատ մարդիկ վայելեն ստեղծագործելու ուրախությունն ու հաջողության զգացումը։ Իհարկե, ստեղծագործության որակը և գրական արժեքը դեռևս կախված են նրանից՝ արդյո՞ք սկզբնական գաղափարը բավականաչափ լավն է, թե՞ ոչ»։

Եթե «մարդ-մեքենա համագործակցությունը» դառնա նորմ, ի՞նչ տեղի կունենա գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակային իրավունքների հետ։ Ինչպե՞ս տարբերակել AI-ի և մարդու ներգրավվածության հարաբերակցությունը։ Ինչպե՞ս ապահովել ստեղծագործության բնօրինակությունը։

Անկասկած, «մարդ-մեքենա համագործակցությունը» դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Այս հեղափոխությունը, որն սկսվեց տեխնոլոգիաներով, ի վերջո, կվերադառնա գրականության ամենահին դատողությանը՝ ինչպե՞ս գիրը դարձնել մարդկային գոյության վկայություն։

Աղբյուր՝ ycwb.com 

«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա Կարապետյան