Հայաստանում փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին հյուսիս-արևմտյան է` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին հնարավոր է թույլ ձյուն:



